Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներԿազմակերպության տեսլականն է ունենալ հասարակություն, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանված են, և յուրաքանչյուր ոք ընդունված է անկախ իր սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։
ՆախագահՆվարդ Մարգարյան[փա՞ստ]
Կայքpinkarmenia.org

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ, որն ավելի հայտնի է որպես Փինք Արմենիա[1] (անգլ.՝ Public Information and Need of Knowledge (Pink Armenia)), Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն, որի հիմնական գործառույթներն են Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները[2]։ Կազմակերպության տնօրենն է Մամիկոն Հովսեփյանը[2]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպության հիմնական գործառույթներն են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները[2]։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպության գործունեությունը ուղղված է հավասարության, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչության և ԼԳԲՏ անձանց ընդունման գաղափարների խթանմանը։ Համաձայն կազմակերպության պաշտոնական կայքի, ՀՏԳԿ ՀԿ-ն ցանկանում է «արժևորել և ընդունելի դարձնել բազմազանությունը մեր հասարակությունում մշակութային զգայունության խրախուսման և ցանկացած տեսակի խտրականության վերացման միջոցով»[2]։

Կազմակերպության գործունեությունը ծավալվում է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։ Երևանի Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն մասնակցելու Փինք Արմենիայի կողմից կազմակերպված դասընթացների, քննարկումների, ֆիլմերի դիտումների, ինչպես նաև կարող են ստանալ անվճար և անանուն խորհրդատվություն սեռական առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ, օգտվեն գրադարանից ու կազմակերպության կողմից տրամադրվող այլ ծառայություններից[2]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք կազմակերպության ղեկավար կազմում են[2].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել և գրանցվել է 2007 թվականին[1]։ Այժմ կազմակերպությունը ավելի հայտնի է որպես Փինք Արմենիա (անգլ.՝ Pink Armenia)[1]։

Համաձայն պաշտոնական կայքի, առաջին իսկ օրվանից կազմակերպությունը իրականացնում է սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց կազմակերպության օրակարգում ներառվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանությունը և գենդերային հիմնախնդիրները[1]։

2015 թվականի մայիսի 18-ին Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» շրջանակներում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին և ՀՀ կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները և զերծ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից[3]։

2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին Փինք Արմենիայի նախաձեռնությամբ Լոռու մարզում տեղի է ունեցել «Ծիածան» խորագրով Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը, որին մասնակցել էր շուրջ 40 մարդ[4]։ Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]