Ծիածան (ֆորում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)

Ծիածան ֆորում, Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ամենամյա ԼԳԲՏ ֆորում:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորումի անցկացման նպատակն է կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորումը առաջին անգամ տեղի է ունեցել 2015 թվականին, հանդիսանալով Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը: Ֆորումի նախաձեռնողն է հանդիսանում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը:

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ծիածան» ֆորում, դառնալով Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը: Ինչպես հայտնել էր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպությունը, ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել): Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակից, ինչպես ԼԳԲՏ համայնքից, այդպես էլ ԼԳԲՏ անձանց համախոհների շարքից[1]:

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին տեղի է ունեցել երկրորդ ֆորումը, որին նախորդի համեմատ ավելի շատ մարդ էր մասնկացում` 50 հոգի: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպության պնդմամբ, ֆորումը 2015 թվականի ֆորումից դրականորեն տարբերվում էր նաև նրանով, որ «միջոցառման մասնակիցների նկարը համացանցում հայտնվելուց հետո նրանց նկատմամբ հետապնդումներ, հայհոյանքներ ու աշխատանքից հեռացումներ չեղան, ինչպես նաև ոչ մի լրատվամիջոց չփորձեց հետաքննություն իրականցնել` պարզելու, թե որտեղ է անցկացվել ֆորումը, քանի որ ֆորումի մամուլի հաղորդագրության մեջ նշված էր` Ծաղկաձորում»[2]:

2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 14-16-ին Աղվերանում տեղի ունեցավ ամենամյա «Ծիածան» ԼԳԲՏ 3-րդ ֆորումը, որին մասնակցել է 59 հոգի: Ֆորումի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և աջակիցները քննարկել են Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախերի հարցերը և դրանց դիմադրելու ձևերը, ԼԳԲՏ անձանց խնդիրները մարզերում, ԼԳԲՏ անձանց ընտանիքների հետ կապված խնդիրները, և այլ իրավական և սոցիալական պաշտպանվածության հարցեր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]