Դավիթ Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ազարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 12, 1952(1952-03-12)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մահացել էմարտի 29, 2003(2003-03-29)[1] (51 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1975)

Դավիթ Վրույրի Ազարյան (մարտի 12, 1952(1952-03-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2003(2003-03-29)[1], Բոստոն, ԱՄՆ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները։ 1972-1975 թվականներին եղել է ԵՌԹ երաժշտական ղեկավար, ապա հանդես է եկել ջազային անսամբլների կազմում։ 1989 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում։

Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ-ի առաջնակարգ համերգասրահներում։ Գրել է կամերային-գործիքային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերական և կինոերաժշտություն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցանակների (1976 թվականին, Բաքու, 1-ին մրցանակ, 1988 թվականին, Լիտվա, 1-ին մրցանակ) դափնեկիր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]