Դավիթ Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Ազարյան
Դավիթ Ազարյան.JPG
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 12, 1952(1952-03-12)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմարտի 29, 2003(2003-03-29)[1] (51 տարեկանում)
Բոստոն, ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դավիթ Վրույրի Ազարյան (մարտի 12, 1952(1952-03-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2003(2003-03-29)[1], Բոստոն, ԱՄՆ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները։ 1972-1975 թվականներին եղել է ԵՌԹ երաժշտական ղեկավար, ապա հանդես է եկել ջազային անսամբլների կազմում։ 1989 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում։

Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ-ի առաջնակարգ համերգասրահներում։ Գրել է կամերային-գործիքային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերական և կինոերաժշտություն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցանակների (1976 թ., Բաքու, 1-ին մրցանակ, 1988 թ., Լիտվա, 1-ին մրցանակ) դափնեկիր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135147727 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]