«Ջոն Ուիլյամս (տնտեսագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 30. Տող 30.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]

09:28, 22 հունվարի 2022-ի տարբերակ

Ջոն Ուիլյամս
անգլ.՝ John Henry Williams
Ծնվել էհունիսի 21 (հուլիսի 3), 1887
Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1980(1980-12-24)[1] (93 տարեկան)
Southbridge, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան[2] և Բրաունի համալսարան
Գիտական ղեկավարՖրենկ Թաուսիգ[2]
Եղել է գիտական ղեկավարLauchlin Currie?[2] և David A. Alhadeff?[2]

Ջոն Հենրի Ուիլյամ (անգլ.՝ John Henry Williams, հունիսի 21 (հուլիսի 3), 1887, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 24, 1980(1980-12-24)[1], Southbridge, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1951 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ:

Կենսագրություն

Ջոնը ծնվել է 1887 թվականի հունիսի 21-ին Իստրադգինլայսում, Ուելսում, բայց շուտով ընտանիքը տեղափոխվել է Նորթ Ադամս, Մասաչուսեթս[3]։

Ջոն Ուիլյամսը 1912 թվականին Բրաունյան համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, որտեղ անգլերեն է դասավանդել 1912-1915 թվականներին։ 1916 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։ Արժանացել է Դևիդ Ուելսի մրցանակին՝ Հարվարդի համալսարանի հրատարակչությունում Դոկտորական ատենախոսության հրապարակման համար՝ Արգենտինական առևտրի ուսումնասիրության համար, և 1919 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[4]։

1918-1919 թվականներին Հարվարդի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես տնտեսագիտության դասախոս և եղել է The Review of Economics and Statistics-ի խմբագրի օգնականը։ 1919-1920 թվականներին շարունակել է դասավանդել որպես տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ Փրինսթոնի համալսարանում, այնուհետև 1920-1921 թվականներին՝ Հյուսիսարևմտյան համալսարանում որպես բանկային գործի ասոցացված պրոֆեսոր։ 1921-1925 թվականներին Ջոն Ուիլյամսը Հարվարդի համալսարան է վերադարձել որպես պրոֆեսորի ասիստենտ, 1925-1929 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր, 1929-1933 թվականներին՝ լրիվ պրոֆեսոր, իսկ 1933-1957 թվականներին՝ Նաթանիել Ռոփսի անվան պոլիտէկոնոմիայի ամբիոնի պրոֆեսոր, 1937-1947 թվականներին՝ Հարվարդի պետական կառավարման բարձրագույն դպրոցի դեկան։ 1957 թվականին դարձել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր։ 1957-1963 թվականներին Ֆլեթչերովի իրավունքի և դիվանագիտության դպրոցում եղել է Ուիլյամ Լ. Քլեյթոնի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր[5]։

1936-1947 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի փոխնախագահ, 1932-1933 թվականներին՝ ԱՄՆ-ի մոնետար տնտեսությանը նվիրված համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի պատվիրակ։ Եղել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ, Ֆի Բետա Կապա, Դելտա Սիգմա Ռո և Տետա Դելտա Հի ընկերությունների անդամ[3]։

Ընտանիք

Ջոն Ուիլյամսն ամուսնացել է 1915 թվականի սեպտեմբերի 1-ին Ջեսի Իզաբել Մոնրոյի հետ, ունեցել են երկու դուստր՝ Մարգարետ Վուդմանը և Քալվերթ Ուոթքինսը։ 1960 թվականին Ջեսի մահից հետո 1962 թվականի ապրիլի 6-ին Ուիլյամսը երկրորդ անգամ ամուսնացել է Քեթրին Ռ. Մաքինսթրիի հետ[4]։

Հիշատակ

Ջոն Ուիլյամսի նախկին գործընկերները Նյու Յորքի դաշնային բանկից 1958 թվականին հիմնել են Ջոն Ուիլյամսի մրցանակը՝ ի նշան նրա տնտեսագետի ակնառու կարիերայի: Մրցանակը ամեն տարի շնորհվում է Հարվարդի համալսարանի Տնտեսագիտության ամբիոնում միավորներով գերազանցությամբ լավագույն շրջանավարտին[6]:

Մատենագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 Prabook.com John Henry Williams.
  4. 4,0 4,1 In Memorian John Henry Williams (1887-1980) // Economic Policy Review (Federal Reserve Bank of New York). — Winter 1980. — Vol. 5. — № 4.
  5. Encyclopaedia Britannica John Henry Williams.
  6. The President and Fellows of Harvard College John Gabrieli awarded John H. Williams Prize Winner for 2016.