«Պոմպեյի վերջին օրը (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 15. Տող 15.


== Նկարը մշակույթում ==
== Նկարը մշակույթում ==
* Վեզուվը երախն է բացել[[s:Везувий зев открыл (Пушкин)|(Պուշկին)]]
* Վեզուվը երախն է բացել [[s:Везувий зев открыл (Пушкин)|(Պուշկին)]]
* Կառլ Բրյուլովի նկարից ներշնչված՝ անգլիացի գրող Էդվարդ Բուլվեր Լիտտոնը գրել է իր վեպը ՝«Պոմպեյի վերջին օրը» (1834 թվական)։
* Կառլ Բրյուլովի նկարից ներշնչված՝ անգլիացի գրող Էդվարդ Բուլվեր Լիտտոնը գրել է իր վեպը ՝«Պոմպեյի վերջին օրը» (1834 թվական)։
* «Պոմպեյի վերջին օրը» նախադասությունը դարձել է թևավոր խոսք, որը նշանակում է մահ-տարաժամ<ref>Ф. Л. Агеенко. Словарь собственных имён русского языка. М.: ООО «Издательство „Мир и Образование“», 2010.</ref>։
* «Պոմպեյի վերջին օրը» նախադասությունը դարձել է թևավոր խոսք, որը նշանակում է մահ-տարաժամ<ref>Ф. Л. Агеенко. Словарь собственных имён русского языка. М.: ООО «Издательство „Мир и Образование“», 2010.</ref>։

11:24, 18 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Պոմպեյի վերջին օրը
տեսակգեղանկար
նկարիչԿառլ Բրյուլով
տարի1839 և 1833
բարձրություն466 սանտիմետր
լայնություն651 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան և Demidov collection?
պատվիրատուAnatoly Nikolaievich Demidov, 1st Prince of San Donato?
կայք
Ծանոթագրություններ
 The Last Day of Pompeii (Karl Briullov) Վիքիպահեստում

Պոմպեյի վերջին օրը (ռուս.՝ Последний день Помпеи), ռուս նկարիչ, ակադեմիզմի կարկառուն ներկայացուցիչ Կառլ Պավլովիչ Բրյուլովի նկարը։ Կտավը նկարիչը վրձնել է 1830-1833 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Պետական ռուսական թանգարանում։

Պատմություն

Կառլ Բրյուլովն իտալական Պոմպեյ այցելել է 1828 թվականին։ Այնտեղ կատարել է մի շարք ուրվանկարներ՝ ապագայում ստեղծվելիք կտավի համար։ Նկարի սյուժեում նկարիչը վրձնելու էր Վեզուվի 79 թվականի ժայթքումը և դրա արդյունքում Պոմպեյի հիմնահատակ ավերվելը։

«Պոմպեյի վերջին օրը» կտավն ավարտելուց հետո նկարիչը այն ներկայացնում է Հռոմում։ Այստեղ նկարը հիացմունք է առաջացնում արվեստի քննադատների շրջանում։ Հռոմից հետո նկարը տեղափոխվում է ֆրանսիական Լուվր։ «Պոմպեյի վերջին օրը» ստեղծագործությունը Բրյուլովի միակ նկարն էր, որ այդչափ մեծ հետաքրքրություն առաջացրեց արտասահմանում։ Նույնիսկ Վալտեր Սքոթն այն անվանեց «անսովոր ու վիպական»։

1834 թվականին «Պոմպեյի վերջին օրը» կտավը ուղարկվում է Սանկտ Պետերբուրգ։ Ալեքսանդր Իվանովիչ Տուրգենևն ասել է, որ այս նկարը փառք է բերել և՛ Ռուսաստանին, և՛ Իտալիային։ Իսկ Եվգենի Աբրամովիչ Բարատինսկին բանաստեղծություն է ձոնել և նույնիսկ աֆորիզմ ունի նկարի վերաբերյալ.

Պոմպեյի վերջին օրը դարձավ ռուսական վրձնի առաջին օրը։
- Ե.Ա.Բարատինսկի

Անատոլի Նիկոլաևիչ Դեմիդովը «Պոմպեյի վերջին օրը» կտավը ընծայաբերում է Ռուսաստանի ցարին՝ Նիկոլայ I-ին։ Վերջինս այն ցուցադրության է հանում Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որպես վառ ուղեցույց ու ձեռնարկ սկսնակ նկարիչների համար։ Ռուսական թանգարանի բացվելուց հետո, 1895 թվականին, կտավը տեղափոխվում է այդտեղ. այդ պահից սկսած կտավը ցայսօր էլ ցուցադրվում է հասարակության համար հենց այդ թանգարանում։

Նկարագիր

Նկարին նվիրված Խորհրդային նամականիշ

Նկարում ներկայացված է դասական թեմա։ Բրյուլովի գեղարվեստական տեսունակության շնորհիվ և նկարում կիրառված լուսաստվերի ցայտուն խաղի շնորհիվ «Պոմպեյի վերջին օրը» կտավը մի քանի քայլ առաջ տարավ նեոդասականությունը։ Բրյուլովի այս ստեղծագործությունը հիանալի կերպով բնութագրում է ռուսական գեղանկարչության մեջ կլասիցիզմը, որը խառնված է իդեալիզմի հետ, ինչպես նաև նկարում պլենէրի կիրառումը լրացուցիչ համբավ բերեցին կտավին։ Կտավի ձախ անկյունում Բրյուլովը նկարել է ինքզինքը, որը համարվում է նկարչի ինքնանկարը։ Կտավում նաև երիցս պատկերված է կոմսուհի Յուլիա Պավլովնա Սամոյլովան. կինը կուժի գլխին պահած, որը կանգնած է ձախ կողմում բարձրության վրա, սալարկին զգետնված ջախջախված կինը՝ դեռևս կենդանի երեխան կողքին (ըստ երևույթին նրանց հարվածել է կառքը, քանի որ երևում է դրա անիվը քիչ այն կողմ՝ կտավի կենտրոնում) և ձախ անկյունում ծնկաչոք կինը, ով գրկել է երկու դուստրերին։

Նկարը մշակույթում

  • Վեզուվը երախն է բացել (Պուշկին)
  • Կառլ Բրյուլովի նկարից ներշնչված՝ անգլիացի գրող Էդվարդ Բուլվեր Լիտտոնը գրել է իր վեպը ՝«Պոմպեյի վերջին օրը» (1834 թվական)։
  • «Պոմպեյի վերջին օրը» նախադասությունը դարձել է թևավոր խոսք, որը նշանակում է մահ-տարաժամ[1]։

Տե՛ս նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Ф. Л. Агеенко. Словарь собственных имён русского языка. М.: ООО «Издательство „Мир и Образование“», 2010.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեյի վերջին օրը (նկար)» հոդվածին։