«Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
<gallery>
<gallery mode="packed" heights="180">
Պատկեր:Nikol Pashinyan dukhov shirt.jpg|Փաշինյանի պատկերով շապիկ Հայաստանի խանութներից մեկում
Պատկեր:Nikol Pashinyan dukhov shirt.jpg|Փաշինյանի պատկերով շապիկ Հայաստանի խանութներից մեկում
Պատկեր:Banderole favorable à Nikol Pachinian à Erevan (Mai 2018).JPG|Նիկոլ Փաշինյանին աջակցող պաստառ Երևանի շենքերից մեկի վրա
Պատկեր:Banderole favorable à Nikol Pachinian à Erevan (Mai 2018).JPG|Նիկոլ Փաշինյանին աջակցող պաստառ Երևանի շենքերից մեկի վրա

16:51, 27 Մայիսի 2021-ի տարբերակ

Պատկեր:Փաշինյանի արձանը.jpg
ՀՀ 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը։

Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք, մեծարման և մտացածին գովեստի միջոցով Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի իդեալականացման և հերոսացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում, որն սկիզբ է առել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Անձի իդեալականացման գործընթացին մեծապես նպաստել է Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր ելույթների ժամանակ իրեն քրիստոնեության հիմնադիր Հիսուս Նազովրեցու[1], հայոց արշակունյաց արքա Պապ թագավորի[2] հետ համեմատելը, ինչպես նաև հեղափոխության ժամանակ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ ասոցացվող կերպարով հանդես գալը[3][4]։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին, ըստ էության, ստեղծել է անձնիշխանական վարչակարգ[5]՝ հենվելով նախկիններին քննադատելու[6], իր կերպարի իդեալականացման[7] և երևույթները մանիպուլացնելու[8][9] վրա։

Հեղափոխությունից հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանին անվանել են որպես «հայ ազգի փրկիչ», «ազգի հերոս»[10]։

Ստեղծագործություններ

Նիկոլ Փաշինյանի մասին գրվել են տարբեր երգեր, բանաստեղծություններ, նրան է նվիրված Դավիթ Մարտիրոսյանի «Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել» գիրքը[11]։ Մեծ տարածում է ունեցել նրան նվիրված «Նիկոլն ազգի հերոս է» երգը[12]։

2018 թվականի հոկտեմբերին Վանաձոր - Գյումրի ճանապարհի վրա տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը, որում նա ուսապարկով և գլխարկով է՝ քայլքի մեջ։ Ըստ քանդակագործի, արձանի մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը՝ հայ ժողովրդի քարից ամուր կամքն ու չհանձնվող ոգին[13][14]։ 2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի երկրորդ արձանը տեղադրվել է Իջևան քաղաքում, քաղաքի մուտքի մոտ[15]։

Պաշտամունքը թուլացել, սակայն պահպանվել է նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որում Նիկոլ Փաշինյանի՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարության պայմաններում հայկական ուժերը պարտություն կրեցին և Փաշինյանը Արցախի տարածքների կապիտուլացիայի համաձայնագիր ստորագրեց[16], որով վտանգվեց նաև Հայաստանի արևելյան սահմանները[17][18]։

Փաշինյանի մասին

  • ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Աղազարյան - «Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում Հիսուս Քրիստոսին, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ։»[19]։

Հանրային շրջանակներում կան նրա ցմահ պաշտոնավարման կողմնակիցներ[20]։

Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան
- 01 Մարտ, 2021

2021 թվականի մարտին նրա աջակիցները Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարում էին, որ Փաշինյանն «Աստծու մարդն է», «Աստված է նրան ուղարկել»[21]։

Փաշինյանն ինքն իր մասին

Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում։
- Նիկոլ Փաշինյան, Միլան, 2019[22]

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Դերձյան, Գևորգ (2019-11-20). «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Նիկոլ Փաշինյան». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021-03-28-ին.
  2. LLC, Helix Consulting. «Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատեց Պապ թագավորի հետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  3. «Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ». Sputnik Armenian. Վերցված է 2021-03-28-ին.
  4. «Նիկոլ Փաշինյանի՝ Հիսուսի հետ համեմատվելու նախապատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». antifake.am. Վերցված է 2021-03-28-ին.
  5. LLC, Helix Consulting. ««Դա վարչապետի կողմից արհամարհանք է և՛ բյուջեի, և՛ խորհրդարանի, և՛ մեր պետության հպարտ քաղաքացիների նկատմամբ». Գագիկ Մինասյան / Հարցազրույցներ / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  6. «Փաշինյանը ցանկացածին կապում է նախկինների հետ, ով փորձում է իրեն քննադատել․ Վանեցյան | 24news». www.24news.am. Վերցված է 2021-03-28-ին.
  7. ««Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Փաշինյանն իրեն համեմատեց Հիսուսի հետ». lurer.com. Վերցված է 2021-03-28-ին.
  8. «Նիկոլ Փաշինյանը ուզում է երկրորդ «Մարտի 1», բայց ժողովուրդը արդեն նրան այդ շանսը չի տա. Անուշավան Դանիելյան». news.am. Վերցված է 2021-03-28-ին.
  9. «Փաշինյանը պնդում է, թե Су-30-ների մասին իր հայտարարությունները հակասական չեն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-03-28-ին.
  10. «Փաշինյանին «Նիկոլ Փրկիչ» եմ ասում, որ այսպիսի Հայաստան ունենք. ԱՄՆ-ից հայրենադարձված Խաչիկ Խաչիկյան». asekose.am. Վերցված է 2021-03-28-ին.
  11. Դավիթ, Մարտիրոսյան՝ (2018). Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-9939-0-2820-0.
  12. Դաշտենց, Անուշ (2019-07-02). ««Քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ» Vs «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է»». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021-03-28-ին.
  13. says, Անահիտ. «Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ «Իմ քայլը» համահայկական շարժման քանդակը. «Հրապարակ»». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  14. Սարատիկյան, Ասպրամ. «Նիկոլ Փաշինյանի արձանը` Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին». VNews. Վերցված է 2021-03-28-ին.
  15. «Լուսանկար. Իջևան քաղաքում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը». Politik.am. Վերցված է 2021-03-28-ին.
  16. «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-03-28-ին.
  17. Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան, Վերցված է 2021-05-22-ին
  18. «Սյունիքն վտանգի տակ է. գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել». news.am. Վերցված է 2021-05-22-ին.
  19. ««Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը…». Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի՝ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու մասին». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  20. Technologies, Peyotto. «Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2021-03-28-ին.
  21. Lusine. «Փաշինյանն Աստծու մարդն ա, Աստված է ուղարկել. Փաշինյանի աջակից». yerevan.today. Վերցված է 2021-04-22-ին.
  22. «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները. Նիկոլ Փաշինյան».