«Արևշատ Բլբուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 3. Տող 3.

== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Արևշատ Բլբուլյանը ծնվել է [[1919]] թվականին, [[Իջևան]]ում: Երբ սկսվեց մեծ Հայրենականը, Արևշատը նոր էր ավարտել քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը<ref name="books">[https://books.google.am/books/about/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5.html?id=XObawQEACAAJ&redir_esc=y Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:]</ref>:
Արևշատ Բլբուլյանը ծնվել է [[1919]] թվականին, [[Իջևան]]ում: Երբ սկսվեց մեծ պատերազմը, Արևշատը նոր էր ավարտել քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը<ref name="books">[https://books.google.am/books/about/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5.html?id=XObawQEACAAJ&redir_esc=y Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:]</ref>:

[[1941]] թվականի [[հուլիս]]ի վերջին մեկնել է [[կարմիր բանակ]], ծառայել է 75-րդ հրետանային գնդի կապի դասակում: 1941 թվականի [[դեկտեմբեր]]ին 958-րդ հրետանային գնդի կազմում [[Անապա]]յից անցել է [[Կերչ]] քաղաքը: Անցումը դժվար է եղել, որովհետև [[Սև ծով]]ի այդ մասերն ականապատված են եղել: Նավը ականազերծված ուղիով շարժվել է դեպի Կերչ: [[1942]] թվականի [[մարտի 23]]-ին ֆաշիստական զորամասերն ուժեղ հարձակում են սկսել [[Ղրիմ]] ափ իջած մեր զորքերի վրա: Այդ մարտերում Արևշատը վիրավորվել է ձեռքից և ոտքից ու փոխադրվել է [[Կիսլովոդսկ|Կիսլովեդսկ]]: Բուժումը շարունակել է [[Բաքու|Բաքվում]], և 1942 թվականի վերջին, որպես երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է [[բանակ]]ից: Բլբուլյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի [[մեդալ]]ներով<ref name="books" />:

23:14, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Արևշատ Բլբուլյան
Ծնվել է1919
ԾննդավայրԻջևան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Մարտական ծառայությունների համար» խաչ

Արևշատ Աշոտի Բլբուլյան (1919, Իջևան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից:

Կենսագրություն

Արևշատ Բլբուլյանը ծնվել է 1919 թվականին, Իջևանում: Երբ սկսվեց մեծ պատերազմը, Արևշատը նոր էր ավարտել քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը[1]:

1941 թվականի հուլիսի վերջին մեկնել է կարմիր բանակ, ծառայել է 75-րդ հրետանային գնդի կապի դասակում: 1941 թվականի դեկտեմբերին 958-րդ հրետանային գնդի կազմում Անապայից անցել է Կերչ քաղաքը: Անցումը դժվար է եղել, որովհետև Սև ծովի այդ մասերն ականապատված են եղել: Նավը ականազերծված ուղիով շարժվել է դեպի Կերչ: 1942 թվականի մարտի 23-ին ֆաշիստական զորամասերն ուժեղ հարձակում են սկսել Ղրիմ ափ իջած մեր զորքերի վրա: Այդ մարտերում Արևշատը վիրավորվել է ձեռքից և ոտքից ու փոխադրվել է Կիսլովեդսկ: Բուժումը շարունակել է Բաքվում, և 1942 թվականի վերջին, որպես երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից: Բլբուլյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալներով[1]:

Բլբուլյանը 1943 թվականի հունվարից աշխատել է Իջևանի № 1 դպրոցում, եղել է դպրոցի զինղեկը: 1958 թվականին ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու ֆիզկուլտուրա դասավանդել: Նրա անմիջական ջանքերով դպրոցի տարբեր տարիներին լավագույն մարզիկներ է պատրաստել: Սաներից մի քանիսը եղել են հանրապետության չեմպիոններ, իսկ նրա ղեկավարած վոլեյբոլի թիմը 1968 թվականին «Արծաթե գնդակ» համամիութենական մրցումներում դարձել է Խորհրդային Միության չեմպիոն[1]:

Գերմանա-խորհրդային պատերազմի 170 իջևանցիների լուսանկարները Բլբուլյանը հավաքել և հատուկ վահանակում փակցրել էր դպրոցի ռազմահայրենասիրական թանգարանում: Նրա գերդաստանից 21-ը տուն չեն վերադարձել: Նրանց հիշատակին Իջևանի անտառի մի անկյունում կառուցվել է աղբյուր-հուշարձան, որի մոտ գտնվող գերեզմանոցում, թաղված է Կերչի, Ստալինգրադի, Նիկոլաևի զանգվածային գերեզմանից բերված հողը[1]:

Պարգևներ

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալ

Ծանոթագրություններ