Արևշատ Բլբուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևշատ Բլբուլյան
Ծնվել է1919
ԾննդավայրԻջևան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Մարտական ծառայությունների համար» խաչ

Արևշատ Աշոտի Բլբուլյան (1919, Իջևան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևշատ Բլբուլյանը ծնվել է 1919 թվականին, Իջևանում։ Երբ սկսվեց մեծ պատերազմը, Արևշատը նոր էր ավարտել քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը[1]։

1941 թվականի հուլիսի վերջին մեկնել է կարմիր բանակ, ծառայել է 75-րդ հրետանային գնդի կապի դասակում։ 1941 թվականի դեկտեմբերին 958-րդ հրետանային գնդի կազմում Անապայից անցել է Կերչ քաղաքը։ Անցումը դժվար է եղել, որովհետև Սև ծովի այդ մասերն ականապատված են եղել։ Նավը ականազերծված ուղիով շարժվել է դեպի Կերչ։ 1942 թվականի մարտի 23-ին ֆաշիստական զորամասերն ուժեղ հարձակում են սկսել Ղրիմ ափ իջած մեր զորքերի վրա։ Այդ մարտերում Արևշատը վիրավորվել է ձեռքից և ոտքից ու փոխադրվել է Կիսլովեդսկ։ Բուժումը շարունակել է Բաքվում, և 1942 թվականի վերջին, որպես երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից։ Բլբուլյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալներով[1]։

Բլբուլյանը 1943 թվականի հունվարից աշխատել է Իջևանի № 1 դպրոցում, եղել է դպրոցի զինղեկը։ 1958 թվականին ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու ֆիզկուլտուրա դասավանդել։ Նրա անմիջական ջանքերով դպրոցի տարբեր տարիներին լավագույն մարզիկներ է պատրաստել։ Սաներից մի քանիսը եղել են հանրապետության չեմպիոններ, իսկ նրա ղեկավարած վոլեյբոլի թիմը 1968 թվականին «Արծաթե գնդակ» համամիութենական մրցումներում դարձել է Խորհրդային Միության չեմպիոն[1]։

Գերմանա-խորհրդային պատերազմի 170 իջևանցիների լուսանկարները Բլբուլյանը հավաքել և հատուկ վահանակում փակցրել էր դպրոցի ռազմահայրենասիրական թանգարանում։ Նրա գերդաստանից 21-ը տուն չեն վերադարձել։ Նրանց հիշատակին Իջևանի անտառի մի անկյունում կառուցվել է աղբյուր-հուշարձան, որի մոտ գտնվող գերեզմանոցում, թաղված է Կերչի, Ստալինգրադի, Նիկոլաևի զանգվածային գերեզմանից բերված հողում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]