«Հրաչ Մուրադյան (հաղորդավար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ|Հրաչ Մուրադյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Հրաչ Վաչիկի Մուրադյան
| ԱԱՀ = Հրաչ Վաչիկի Մուրադյան

11:13, 26 հունվարի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչ Մուրադյան (այլ կիրառումներ)
Հրաչ Վաչիկի Մուրադյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1983(1983-11-10) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Կարողությունհաղորդավար, պրոդյուսեր,դերասան
Մասնագիտություն
Աշխատավայր«ATV»
Կայքinstagram.com/hrachmuradyan
 Hrach Muradyan Վիքիպահեստում

Հրաչ Վաչիկի Մուրադյան (նոյեմբերի 10, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, պրոդյուսեր, դերասան: Ներկայումս աշխատում է «ATV» հեռուստաընկերությունում որպես «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր։

Կենսագրություն

Հրաչ Մուրադյանը (անգլ.՝ Hrach Muradyan,ռուս.՝ Грач Мурадян) ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում:1992-1997 թվականներին բնակվել է Մոսկվայում: 2000 թվականին ավարտել է Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ 158 միջնակարգ դպրոցը: 2000-2004 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում[1]: 2016-2018 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետում:

Կարիերա

1997-1999 թվականներին «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավար:2000-2002 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար: 2003-2005 թվականներին եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար՝ «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռադիոկայան, «Արմենակոբ» հեռուստաընկերությունում` վարել է «16» երիտասարդական ծրագիրը, Հայաստանի hանրային hեռուստաընկերությունում վարել է «Բաց նախագիծ»-ը,որը հայկական հեռուստատեսության պատմության առաջին թոք շոուն էր:

2005-2010 թվականներին «Ավրորա» ռադիոկայանով վարել է «Արչի շոու» և «Բարի երեկո ավրորա» ծրագրերը: 2010-2011 թվականներին եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Դարի գիշեր» հաղորդաշարի հաղորդավարը: 2010 թվականից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է:

2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար: 2013-2014 թվականներին եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բան ու գործ» հաղորդման,իսկ 2014-2015 թվականներին «Սոված խաղեր» ծրագրի պրոդյուսերը: 2015 թվականին եղել է «ATV» հեռուստաընկերության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պրոդյուսերը[2]:

2016 թվականի մարտից մինչև նոյեմբեր հանդիսացել է «Աբելի քույրը» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը: 2017 թվականից մինչև այսօր հանդիսանում է «Բյուրո N6» հաղորդման պրոդյուսերը:

Ընտանիք

Ամուսնացած է։

Ֆիլմագրություն

Ծանոթագրություններ

  1. «Դասախոսներ/Հրաչ Մուրադյան».
  2. «ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ,AV Production».
  3. «Super Mother II(2017) Full Cast & Crew».

Հղումներ