«Մերկ կինը սև բազմոցին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկար}} '''«Մերկ կինը սև բազմոցին»''' ({{lang-fr|Nu au fauteil noir}}), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբ...»:
(Տարբերություն չկա)

19:32, 18 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Մերկ կինը սև բազմոցին
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարիմարտի 9, 1932
ստեղծման վայրChateau de Boisgeloup?
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էWexner Center for the Arts?
հավաքածուWexner Center for the Arts? և անհայտ[1]
կայք
Ծանոթագրություններ

«Մերկ կինը սև բազմոցին» (ֆր.՝ Nu au fauteil noir), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձնված 1932 թվականի մարտի 9-ին՝ սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։ Չափսերն են՝ 162 × 130 սմ[2]։

Պաբլո Պիկասոյի 1932 թվականի աշխատանքներից շատերը արտացոլել են նրա անձնական կյանքի խորը փոփոխությունները։ Նկարում պատկերված է նկարչի գաղտնի սիրուհին՝ Մարիա-Թերեզա Վալտերը, որի հետ նա ապրել է Բուաժելու (ֆր.՝ Boisgeloup) ամրոցում 1930 թվականին, այն ժամանակ, երբ նրա կինը՝ Օլգա Խոխլովան մնում էր Փարիզում։ Պիկասոն ամրոցում կառուցել է արվեստանոց, որտեղ ստեղծել էր իր քանդակները, օֆորտներն ու նկարները։ Եվ Մարիա-Թերեզա Վալտերը նրա մուսան էր։

Բույսի ֆոնի վրա քնած կանացի կերպարանքի հարթ զգայական ճկումները և հակադիր գույները (վարդագույն, սև, կապույտ և դեղին) խոսում են Պիկասոյի վրա Անրի Մատիսի ազդեցության մասին։ Նրանք մրցում էին և ողջ կյանքում ուշադիր հետևում միմյանց նոր աշխատանքներին, նկարում էին միևնույն առարկաները և նույնիսկ նույն վերնագրերով։ Պիկասոն ասել է. «Ոչ ոք երբեք Մատիսի նկարներին այնքան ուշադիր չէր նայում, որքան ես, և ոչ ոք երբեք ինձ այնքան ուշադիր չէր նայում, որքան նա»[3]։

1999 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ կինը սև բազմոցին» նկարը ցուցադրվել է Նյու Յորքի Քրիստիս աճուրդում և վաճառվել է Լեսլի Վեքսներին՝ ամերիկացի միլիարդատիրոջը և The Limited ընկերության հիմնադրին 45,1 միլիոն դոլարով[4]։

Ծանոթագրություններ

  1. http://arcade.nyarc.org/record=b1119406~S7
  2. «Nude in a Black Armchair». The Frick Collection. Վերցված է 2020-09-10-ին.
  3. «Matisse & Picasso». Smithsonian Magazine. Վերցված է 2020-09-10-ին.
  4. «What is the least expensive painting by Pablo Picasso?». Quora.com. Վերցված է 2020-09-10-ին.

Արտաքին հղումներ