Մերկ կինը սև բազմոցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մերկ կինը սև բազմոցին
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարիմարտի 9, 1932
ստեղծման վայրChateau de Boisgeloup?
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էWexner Center for the Arts?
հավաքածուWexner Center for the Arts? և մասնավոր հավաքածու[1]
կայք

«Մերկ կինը սև բազմոցին» (ֆր.՝ Nu au fauteil noir), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձնված 1932 թվականի մարտի 9-ին՝ սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։ Չափսերն են՝ 162 × 130 սմ[2]։

Պաբլո Պիկասոյի 1932 թվականի աշխատանքներից շատերը արտացոլել են նրա անձնական կյանքի խորը փոփոխությունները։ Նկարում պատկերված է նկարչի գաղտնի սիրուհին՝ Մարիա-Թերեզա Վալտերը, որի հետ նա ապրել է Բուաժելու (ֆր.՝ Boisgeloup) ամրոցում 1930 թվականին, այն ժամանակ, երբ նրա կինը՝ Օլգա Խոխլովան մնում էր Փարիզում։ Պիկասոն ամրոցում կառուցել է արվեստանոց, որտեղ ստեղծել էր իր քանդակները, օֆորտներն ու նկարները։ Եվ Մարիա-Թերեզա Վալտերը եղել է նրա մուսան։

Բույսի ֆոնի վրա քնած կանացի կերպարանքի հարթ զգայական ճկումները և հակադիր գույները (վարդագույն, սև, կապույտ և դեղին) խոսում են Պիկասոյի վրա Անրի Մատիսի ազդեցության մասին։ Նրանք մրցում էին և ողջ կյանքում ուշադիր հետևում միմյանց նոր աշխատանքներին, նկարում էին միևնույն առարկաները և նույնիսկ նույն վերնագրերով։ Պիկասոն ասել է. «Ոչ ոք երբեք Մատիսի նկարներին այնքան ուշադիր չէր նայում, որքան ես, և ոչ ոք երբեք ինձ այնքան ուշադիր չէր նայում, որքան նա»[3]։

1999 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ կինը սև բազմոցին» նկարը ցուցադրվել է Նյու Յորքի Քրիստիս աճուրդում և վաճառվել է Լեսլի Վեքսներին՝ ամերիկացի միլիարդատիրոջը և The Limited ընկերության հիմնադրին 45,1 միլիոն դոլարով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://arcade.nyarc.org/record=b1119406~S7
  2. «Nude in a Black Armchair»։ The Frick Collection։ Վերցված է 2020-09-10 
  3. «Matisse & Picasso»։ Smithsonian Magazine։ Վերցված է 2020-09-10 
  4. «What is the least expensive painting by Pablo Picasso?»։ Quora.com։ Վերցված է 2020-09-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]