«Բրոնխներ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 53. | Տող 53. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Շնչառական համակարգ]] |
13:18, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ
Բրոնխներ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of tracheobronchial tree?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | lower respiratory tract? |
Կազմված է | main bronchus?, lobar bronchus?, segmental bronchus? և subsegmental bronchus? |
Զարկերակ | bronchial artery? |
Երակ | bronchial veins? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | bronchus development? |
Մասնագիտություն | bronchology? |
MeSH | A04.411.125 |
Foundational Model of Anatomy | 7409 |
Terminologia Anatomica 98 | A06.4.01.001 և A06.3.01.008 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Bronchi Վիքիպահեստում |
Բրոնխներ (հին հունարեն՝ βρόγχος — «շնչառական կոկորդ, տրախեա» լատին․՝ bronchia) — բարձրակարգ ողնաշարավորների (ամնիոտ) (այդ թվում մարդու) շնչուղիների ճյուղավորումներ են: Բրոնխները իրենցից ներկայացնում են շնչառական ուղիներ, նրանցում գազափոխանակություն տեղի չի ունենում (այսպես կոչված անատոմիական մեռյալ տարածություն): Նրանց գործառույթն է օդային հոսանքի անցկացումը շնչառական համակարգի բաժիններ` թոքեր, նրա տաքացումը, խոնավեցումը և մաքրումը:
Ներածություն
Շնչառական կոկորդը, կամ շնչափողը, կենդանիների մեծամասնություն մոտ բաժանվում է երկու գլխավոր բրոնխների: Միայն հատերիայի մոտ շնչառական կոկորդի հետևի մասում երկայնական ակոսը ընդգծում է զույգ բրոնխներ, որոնք չունեն առանձնացված խոռոչներ: Մնացած սողունների, ինչպես նաև թռչունների և կաթնասունների բրոնխները լավ են զարգացած և շարունակվում են թոքերի ներսում:
Սողունների մոտ գլխավոր բրոնխներից հեռանում են երկրորդ կարգի բրոնխները, որոնք կարող են բաժանվել երրերդ, չորրորդ և այլն կարգերի բրոնխների: Առավել բարդ է բրոնխների կիսումը կրիաների և կոկորդիլոսների մոտ:
Թռչունների մոտ երկրորդ կարգի բրոնխները իրար են միանում պարաբրոնխներով — ուղիներ,որոնցից շառավղով ճյուղավորվում են այսպես կոչված բրոնխիոլները, որոնք ճյուղավորվելով առաջացնում են օդային մազանոթների ցանց: Յուրաքանչյուր պարաբրոնխի բրոնխիոլներն ու օդային մազանոթները ձուլվում են առաջացնելով այլ պարաբրոնխներ, այդպիսով առաջացնելով օդատար ուղիների բաց համակարգ: Ինչպես գլխավոր, այնպես էլ կողքային բրոնխները ծայրերում լայնանում են առաջացնելով օդապարկեր : Թռչունների մեծամասնության մոտ բրոնխների առաջին օղակները մասնակցում են ներքին կոկորդի առաջացմանը:
Բրոնխիալ ծառ
Կաթնասունների յուրաքանչյուր գլխավոր բրոնխից հեռանում են երկրորդական բրոնխները, որոնք բաժանվում են ավելի փոքր ճյուղերի, ձևավորելով այսպես կոչված բրոնխիալ ծառ: Ամենափոքր ճյուղերը անցնում են շնչառական բրոնխիոլների:Շնչառական բրոնխիոլները ունեն բաժանման 4 կարգ, ըստ որոնց նրանց պատին հայտնվում են և ալվեոլներ: Ճյուղավորման արդյունքում, շնչառական բրոնխիոլների պատերին ավելանում է ալվեոլների քանակը, այսպիսով երրորդ կարգի շնչառական բրոնխիոլները իրենցից ներկայացնում են ալվեոլային անցումներ, որոնք էլ դիխոտոմիկ ճյուղավորվելով առաջացնում են ալվեոլային պարկեր: Առաջին կարգի շնչառական բրոնխիոլների ճյուղավորումները կոչվում են թոքերի ացինուսներ, որոնք հանդիսանում են թոքերի շնճառական բաժիններ: Բացի սովորական երկրորդային բրոնխներից, կաթնասունների մոտ տարբերում են նաև նախազարկերակային երկրորդային բրոնխներ, որոնք գլխավոր բրոնխներից հեռանում են այն հատվածում,որտեղ նրանցով անցնում են թոքային զարկերակները : Հաճախ հանդիպում է միայն մեկ աջ նախազարկերակային բրոնխ, որը կճղակավորների մոտ հեռանում է անմիջապես շնչափողից: Խոշոր բրոնխների ֆիբրոզային պատերը կազմված են աճառային կիսաօղակներից, որոնք հետևի մասում միացած են հարթ մկանների լայնակի խրձերով: Բրոնխի լորձաթաղանթը պատված է թարթիչավոր էպիթելով:Փոքր բրոնխներում աճառային կիսաօղակները փոխարինվում են առանձին աճառային հատիկներով: Բրոնխիոլների մեջ աճառներ չկան, և օղակաձև խրձերը հարթ մկանների ամբողջական շերտ են առաջացնում:
Մարդ
Մարդու մոտ շնչափողի բաժանումը երկու գլխավոր բրոնխի /bronchus principales/ տեղի է ունենում կրծքային չորրորդ և հինգերորդ ողերի մակարդակում[Ն 1]: Աջ գլխավոր բրոնխը ավելի հաստ է, կարճ, ավելի ուղղահայաց, քան ձախը[Ն 2]:
Գլխավոր բրոնխները բազմակի անգամ ճյուղավորվում են, առաջացնելով բրոնխիալ ծառ arbor bronchiale, որն ունի 23 կարգի ճյուղավորումներ: Սկզբում բրոնխները ըստ թոքերի մանրադիտակային կառուցվածքի լինում են սեգմենտավոր և բաժնային: Աջ թոքը երեք մասից է կազմված, ձախը` երկու:Յուրաքանչյուր թոք ունի 10-ական սեգմենտ/հատված/: Հատվածավոր բրոնխների ճյուղերից` սուբսեգմենտար բրոնխներից սկսած դիխոտոմիկ կիսման տենդենց է առաջանում, այսինքն յուրաքանչյուր բրոնխ ճյուղավորվում է երկուսի: Բրոնխիալ ծառն ավարտվում է ծայրային բրոնխիոլներով: Ծայրային բրոնխիոլները ճյուղավորվում են շնչառական բրոնխիոլների, որոնցից էլ սկիզբ են առնում թոքերի (ացինուս)շնչառական բաժինները:
Բրոնխիալ ծառը իր մեջ ներառում է`
- բաժնային բրոնխներ (տեղագրորեն բաժանվում են ներ- և արտաթոքային բաժինների),
- սեգմենտար բրոնխներ,
- միջբաժնային բրոնխներ,
- բաժնային(թոքի մաս — lobulus pulmonis (BNA)),
- ներբաժնային (մի քանի կարգի ճյուղավորումներ)
- ծայրային բրոնխիոլներ:
Բրոնխների պատը մի քանի շերտից է կազմված` ներսից բրոնխները պատված են լորձաթաղանթով (ներքին),որը կազմված է էպիթելից և մկանային սկավառակներից; ենթալորձաթաղանթային հիմքից ; ֆիբրո-աճառային թացանթից և ադվենտիցիայից (արտաքին): Էպիթելը միաշերտ է, բազմաշարք է, թարթիչավոր գավաթաձև բջիջներով: Լորձաթաղանթի թիթեղիկը և ենթալորձաթաղանթը կազմված են շարակցական հյուսվածքից և պարունակում են լորձային գեղձերի հյութազատական բաժիններ: Ֆիբրո-աճառային թաղանթը ներկայացված է աճառային օղակներով, որոնք միացած են շարակցական հյուսվածքով ( ճյուղավորման և բրոնխների տրամաչափի փոքրացման հետ, օղակները փակվում են, վերածվելով կղզյակների, այնուհետև աճառային հատիկների, և վերջապես փոքրագույն տրամաչափի բրոնխներնում անհետանում են: Ադվենտիցիան կազմված է շարակցական հյուսվածքից: Բրոնխների ճյուղավորման հետ դիտվում է նրանց տրամաչափի փոքրացում, փակում, աճառային օղակների չափերի փոքրացում, մկանյաին թիթեղիկի հաստացում, բրոնխների էպիթելի բարձրության փոքրացում: Բրոնխների ճյուղավորումներում տեղակայված են բազմաթիվ ավշային հանգույցներ, որոնք թոքերի հյուսվածքներից ընդունում են ավիշը , ավշային գոյացությունները, (ավշային ֆոլիկուլները) առկա են նաև բրոնխների պատերում, հատկապես ճյուղավորման հատվածներում: Բրոնխների արյան շրջանառությունը իրականացվում է բրոնխային զարկերակներով, որոնք հեռանում են աորտայի կրծքային հատվածից և աղեղից, իսկ նյարդավորումը տեղի է ունենում թափառող, սիմպաթիկ և ողնուղեղային նյարդերով:
Տե՛ս նաև
Նշումներ
Ծանոթագրություններ
Գրականության ցանկ
- Бронхи // Малая медицинская энциклопедия (том 1, стр. 265).
- Книпович Н. М. (1890–1907). «Бронхи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Самусев Р. П. Атлас анатомии человека / Р. П. Самусев, В. Я. Липченко. — М., 2002. — 704 с.: ил.
Արտաքին հղումներ
- Bronhi.com — медицинский информационный ресурс о вирусных, хронических и аллергических заболеваниях нижних дыхательных путей (бронхов).
- Бронхи из Малой медицинской энциклопедии
- «Бронхи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնխներ» հոդվածին։ |
|