«Քոքոռեչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Թուրքական խոհանոց]]
[[Կատեգորիա:Թուրքական խոհանոց]]
[[Կատեգորիա:Բալկանյան խոհանոց]]
[[Կատեգորիա:Բալկանյան խոհանոց]]
[[Կատեգորիա:Զատկվա ուտեստներ]]

10:49, 1 Հուլիսի 2020-ի տարբերակ

Քոքոռեչ
Ծագում
Ենթատեսակգառան մսով կերակուր, այծի մսով ուտեստ և offal dish?
Առաջացման երկիրՀունաստան Հունաստան
Թուրքիա Թուրքիա
 Kokoretsi Վիքիպահեստում

Քոքոռեչ (հունարեն՝ κοκορέτσι, թուրքերեն՝ Kokoreç), Անատոլիայում և Բալկաններում տարածված ուտեստ: Այն պատրաստում են գառան աղիներից: Պատրաստում են շամփուրների վրա անցկացրած՝ խորովելով կրակի վրա[1]: Քոքոռեչը «ջագուր բագուր» անվանումով հայտնի է նաև Իրանում[2]:

Պատրաստում

Կտրատած քոքոռեչ

Քոքոռեչը պատրաստում են հիմնականում կաթնակեր գառան աղիներից: Սկզբից մաքրում են աղիները ներսից և դրսից: Քոքոռեչի պատրաստելու համար շամփուրի վրա նախ փաթաթում են հաստ աղին, այնուհետև բարակ աղին: Մեծ աղիքները սկսում են փաթաթել շամփուրի վրա: Հետո փոքր աղիներն են փաթաթում այդ հաստ աղիների վրա: Մաս-մաս դնում են նաև կենդանական ճարպ:

Հատուկ կրակարանի վրա շամփուրները շարում են և անընդհատ պտտեցնելով խորովում: Խորովելուց հետո մեծ քանակությամբ համեմունքներ են ավելացնում: Մատուցում են մանր-մանր կտրատած: Ամենաշատը լցնում են քիմիոն, օրիգանո և կարմիր կծու պղպեղ:

Մատուցում

Մատուցում են քոքոռեչը պնակի կամ հացի մեջ: Երբեմն նաև այն հրամցնում են խավարտով: Խավարտի մեջ մտնում են՝ պոմիդոր, տաքդեղի թթու, վարունգի թթու: Մատուցում են ըմպելիքներով:

Տարածում և պատրաստում

Հունաստան

Հույները ամեն տարի Զատիկին պատրաստում են այս ուտեստը: Չնայած որ այն կարելի է պատրաստել նաև ցանկացած ժամանակ: Հունական պանդոկներում այն մշտական ուտեստ է: Քոքոռեչը Հունաստանում պատրաստում են կամ տապակելով կամ էլ խորովելով:

Թուրքիա

Թուրքիայում այս ուտեստը ռեստորաններում չեն մատուցում. այն փողոցային սննդի տեսակ է համարվում: Այն խորովում են հատուկ կրակարանի վրա, որտեղ լցված է ածուխ: Փողոցներում առավել ընդունված է, որ այն մատուցեն հացի մեջ դրված: Քոքոռեչը մատուցում են հիմնականում հետևյալ ըմպելիքներով՝ թան, թթվի ջուր կամ շաղգամի քամվածք:

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ

  1. Կաղապար:Web kaynağı
  2. «Jaghoor Baghoor (Lamb's Liver)». The Persian Pot. Վերցված է 2016-01-31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոքոռեչ» հոդվածին։