«Հարություն Մնացականյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Հարություն Հովակիմ Մնացականյան''' (իսկական անուն-ազգանունը՝ Մարութ Մնեյան, {{ԱԾ}}), հայ հնագետ, պատմաբան, [[Լճաշենի հնագիտական արշավախումբ|Լճաշենի հնագիտական արշավախմբի]] ղեկավար, [[Հայաստանի պատմության թանգարան]]ի հնագիտության բաժնի վարիչ (1949-1974):
'''Հարություն Հովակիմի Մնացականյան''' (իսկական անուն-ազգանունը՝ Մարութ Մնեյան, {{ԱԾ}}), հայ հնագետ, պատմաբան, [[Լճաշենի հնագիտական արշավախումբ|Լճաշենի հնագիտական արշավախմբի]] ղեկավար, [[Հայաստանի պատմության թանգարան]]ի հնագիտության բաժնի վարիչ (1949-1974):


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

14:07, 25 Մայիսի 2020-ի տարբերակ

Հարություն Մնացականյան
Ծնվել է1906
Բագարան, Կարսի մարզ
Մահացել է1977
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1933), ԱրմՖԱՆ (1941) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ (1947)
Պարգևներ
«Կարմիր աստղ» շքանշան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Հարություն Հովակիմի Մնացականյան (իսկական անուն-ազգանունը՝ Մարութ Մնեյան, 1906, Բագարան, Կարսի մարզ - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հնագետ, պատմաբան, Լճաշենի հնագիտական արշավախմբի ղեկավար, Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ (1949-1974):

Կենսագրություն

Հարություն Մնացականյանը ծնվել է 1906 թվականին, Կարսի մարզի Բագարան գյուղում, երկրագործ Հովակիմ Մնեյանի ընտանիքում[1]: Իսկական անուն-ազգանունը Մարութ Մնեյան է: Սովորել է ծննդավայրի եկեղեցուն կից ծխական դպրոցում: 1918 թվականին թուրքական զորքը ավերել է Բագարանը, սպանել նրա բնակիչներին, այդ թվում նաև Մնեյանների ընտանիքի անդամներին: 12-ամյա Մարութը, որն ականատես է եղել իր ծնողների և երկու ավագ եղբայրների սպանությանը, կարողացել է փրկվել: 1918-1923 թվականներին Մարութը հայտնվել է Երևանի, ապա Էջմիածնի որբանոցներում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն: Մանկատանն անվանափոխվել է` դառնալով Հարություն Մնացականյան[2]:

1923-1928 թվականներին ապրել է Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղում (այժմ` Գեղակերտ), կատարել կրթական և կուսակցական աշխատանքներ, միաժամանակ բանվորություն արել Երևանի փայտամշակման ֆաբրիկայում: 1930 թվականին ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետ, որն ավարտել է 1933 թվականին՝ ստանալով պատմաբան-մանկավարժի որակավորում[2]:

Հնագիտական աշխատանքներով Մնացականյանը տարվել է ուսանողական տարիներից: 1930 թվականին մասնակցել է Լոռու տարածաշրջանի Ձորագետ և Ղաչաղան (այժմ՝ Արևածագ) գյուղերի հնագիտական պեղումներին: 1938-1941 թվականներին ուսումը շարունակում է Երևանի Արմֆանի ասպիրանտուրայում, միաժամանակ աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Աշակերտել է պատմական գիտությունների դոկտոր, բաժնի վարիչ, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանին (1875-1943)[2]: 1937-1939 թվականներին Սմբատ Տեր-Ավետիսյանի ղեկավարությամբ նախ որպես ասպիրանտ, ապա՝ մասնագետ մասնակցել է Դվինի պեղումներին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեկնել է ռազմաճակատ, ծառայել որպես ավագ հրահանգիչ, զինվորական լրագրող, ստացել կապիտանի կոչում: Պատերազմից հետո զբաղվել է գիտական աշխատանքով: 1946-1947 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ, միաժամանակ աշխատել է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնում՝ շարունակելով մասնակցել Դվինի և Կարմիր բլուրի պեղումներին: 1948 թվականին պեղումներ է կատարել Սևանի ավազանում:

1949 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Արևի պաշտամունքը Հին Հայաստանում, ըստ բրոնզե պեղածո իրերի» թեմայով:

1949 թվականին ՀԽՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ նշանակվել է ՀՊՊԹ-ի հնագիտության բաժնի վարիչ:

1952-1975 թվականներին եղել է Սևանի ավազանի հնագիտական արշավախմբի ղեկավար: Լճաշենի պեղումներից (1956-1974) հայտնաբերված շատ նյութեր եզակի են՝ լճաշենյան փայտե սայլեր ու մարտակառքեր, բրոնզե արձանիկները, դրանց մանրակերտեր, զենքեր, խեցեգործական արվեստի անկրկնելի նմուշներ, այդ թվում՝ եռագույն խեցեղեն, ոսկյա զարդեր:

Մնացականյանը Հայաստանի տարածքում պեղել և ուսումնասիրել է շուրջ երեք տասնյակ հնագիտական հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է Լճաշենը: 1952-1975 թվականներին Մնացականյանը պեղումներ է կատարել Լճաշենում, Ջրառատում, Աթարբեկյանում, Ցամաքաբերդում, Ակունքում, Վարդենիսում, Շորժայում, Ադիամանում, Հայրավանքում, Մուխանում, Սևանում, Աստղաձորում, Կարմիրում, Կարճաղբյուրում, Արդանիշում, Փամբակում, Գոլովինոյում, Տոլորսում, Գառնիում, Արթիկում, Շիրակավանում: Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական ֆոնդը Մնացականյանի աշխատանքի շնորհիվ համալրվել է շուրջ 10000 հնագիտական նմուշներով:

Թեկուզ կարճատև ապրեց Հարություն Մնացականյանը, սակայն բարի հիշատակ թողեց հայկական հնագիտության պատմության մեջ: Լճաշենի տարածքում կատարած դամբարանների պեղումների շշմեցուցիչ արդյունքներով արժանացավ Շլիմանի բախտին:

Պարգևներ

  • «Կարմիր աստղի» շքանշան[1]
  • «Կովկասի պաշտպանության» մեդալ
  • «Բուդապեշտի ազատագրման» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Բելգրադի ազատագրման» մեդալ
  • «Աշխատանքային բարեխղճության համար» մեդալ

Երկեր

  • «Արևապաշտության հետքեր հին Հայաստանում, ըստ բրոնզե պեղածո իրերի», ՀՊՊԹ «Աշխատություններ», Երևան, 1948, № 1, էջ 67-95:
  • «Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները», հոդված, Պատմա-բանասիրական հանդես, 1965, - 2, էջ 95-115:
  • «Բրոնզի դարի գոտի-օրացույցը», Երևան, 1965 (համահեղինակ):
  • «Խոսում են հուշարձանները», Երևան, 1968:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 LLC, Ayb Solutions. «ՀԱՅ ՇԼԻՄԱՆԸ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ». Հայ զինվոր (անգլերեն). Վերցված է 2017-03-28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Քեշիշյան Մ. Ս., Հարություն Մնացականյան (Ծննդյան 110-ամյակի առթիվ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM