«Մերսեդես Մակքեմբրիջ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 23artashes տեղափոխեց էջը «Մերսեդես Մակկէմբրիջ»-ից «Մերսեդես Մակքեմբրիջ» առանց վերահղում թողնելու: Բառամիջում «է» չի գրվում
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Մերսեդես Մակկէմբրիջ''' ({{lang-en|Mercedes McCambridge}}, {{ԱԾ}}), ամերիակացի դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի, [[Օսկար|Օսկարի]] մրցանակակիր՝ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի անվանակարգում, համաշխարհային կինոմատոգրաֆիայի պատմության մեջ այս անվանակարգում օսկարակիր 8 կանանցից մեկը:
'''Մերսեդես Մակքեմբրիջ''' ({{lang-en|Mercedes McCambridge}}, {{ԱԾ}}), ամերիակացի դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի, [[Օսկար|Օսկարի]] մրցանակակիր՝ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի անվանակարգում, համաշխարհային կինոմատոգրաֆիայի պատմության մեջ այս անվանակարգում օսկարակիր 8 կանանցից մեկը:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==


=== Կարիերա ===
=== Կարիերա ===
Շարլոտա Մերսեդես Մակկէմբրիջը ծնվել է 1916 թվականի մարտի 16-ին՝ [[Իլինոյս]] նահանգի Ջոլիտ քաղաքում՝ իռլանդական, կաթոլիկ Մարի և Ջոն Պատրիկ Մակկէնբրիջների.<ref>[http://www.filmreference.com/film/17/Mercedes-McCambridge.html Mercedes McCambridge Biography (1918-)<!-- Bot generated title -->]</ref> ընտանիքում: Ուսումը ստացել է Չիկագոյի Մանդելի քոլեջում<ref name="usa">[https://www.usatoday.com/life/people/2004-03-17-mercedes-mccambridge_x.htm ''The Exorcist'' actress Mercedes McCambridge dies at 85]. ''USA Today''. 17 March 2004.</ref>:
Շարլոտա Մերսեդես Մակքեմբրիջը ծնվել է 1916 թվականի մարտի 16-ին՝ [[Իլինոյս]] նահանգի Ջոլիտ քաղաքում՝ իռլանդական, կաթոլիկ Մարի և Ջոն Պատրիկ Մակկէնբրիջների.<ref>[http://www.filmreference.com/film/17/Mercedes-McCambridge.html Mercedes McCambridge Biography (1918-)<!-- Bot generated title -->]</ref> ընտանիքում: Ուսումը ստացել է Չիկագոյի Մանդելի քոլեջում<ref name="usa">[https://www.usatoday.com/life/people/2004-03-17-mercedes-mccambridge_x.htm ''The Exorcist'' actress Mercedes McCambridge dies at 85]. ''USA Today''. 17 March 2004.</ref>:


Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, իսկ հետո շարունակել է Բրոդվեյում: 1946 թվականին դերասանուհին կատարել է իր առաջին դերը՝ «Ամբողջ թագավորական զորք» ֆիլմում: Սեդի Բարկի դերը կատարելու համար արժանացել է «<nowiki/>[[Օսկար]]<nowiki/>» և «<nowiki/>[[Ոսկե գլոբուս]]<nowiki/>»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»: 1954 թվականին դերասանուհին Ջոան Կրոուֆորդի հետ նկարահանվել է «Ջոննի կիթառ» [[Վեստերն|վեստերնում]], որը հանդիսանում է այս ժանրի դասական: Նա նաև Լուզի դերում է խաղացել՝ «հսկա» ([[Ռուսերեն|ռուս]]. Гигант) [[Վեստերն|վեստերնում]], որտեղ նրա հետ նկարահանվել են [[Էլիզաբեթ Թեյլոր|Էլիզաբետ Թեյլորը]], Ռ. Խադսոնը և [[Ջեյմս Դին|Ջեյմս Դինը]]: Այս դերը նրան բերել է «<nowiki/>[[Օսկար]]<nowiki/>» մրցանակը, սակայն այդ տարի մրցանակը ստացել է Դորոտի Մէլոուն:
Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, իսկ հետո շարունակել է Բրոդվեյում: 1946 թվականին դերասանուհին կատարել է իր առաջին դերը՝ «Ամբողջ թագավորական զորք» ֆիլմում: Սեդի Բարկի դերը կատարելու համար արժանացել է «<nowiki/>[[Օսկար]]<nowiki/>» և «<nowiki/>[[Ոսկե գլոբուս]]<nowiki/>»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»: 1954 թվականին դերասանուհին Ջոան Կրոուֆորդի հետ նկարահանվել է «Ջոննի կիթառ» [[Վեստերն|վեստերնում]], որը հանդիսանում է այս ժանրի դասական: Նա նաև Լուզի դերում է խաղացել՝ «հսկա» ([[Ռուսերեն|ռուս]]. Гигант) [[Վեստերն|վեստերնում]], որտեղ նրա հետ նկարահանվել են [[Էլիզաբեթ Թեյլոր|Էլիզաբետ Թեյլորը]], Ռ. Խադսոնը և [[Ջեյմս Դին|Ջեյմս Դինը]]: Այս դերը նրան բերել է «<nowiki/>[[Օսկար]]<nowiki/>» մրցանակը, սակայն այդ տարի մրցանակը ստացել է Դորոտի Մէլոուն:

18:03, 18 փետրվարի 2020-ի տարբերակ

Մերսեդես Մակքեմբրիջ
անգլ.՝ Mercedes McCambridge
Ծնվել էմարտի 16, 1916(1916-03-16)[1]
ԾննդավայրՋոլիետ
Մահացել էմարտի 2, 2004(2004-03-02)[2] (87 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի Լոյոլայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Fletcher Markle? և William Fifield?
Երեխա(ներ)John Lawrence Markle?
Պարգևներ և մրցանակներ

Մերսեդես Մակքեմբրիջ (անգլ.՝ Mercedes McCambridge, մարտի 16, 1916(1916-03-16)[1], Ջոլիետ - մարտի 2, 2004(2004-03-02)[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիակացի դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի, Օսկարի մրցանակակիր՝ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի անվանակարգում, համաշխարհային կինոմատոգրաֆիայի պատմության մեջ այս անվանակարգում օսկարակիր 8 կանանցից մեկը:

Կենսագրություն

Կարիերա

Շարլոտա Մերսեդես Մակքեմբրիջը ծնվել է 1916 թվականի մարտի 16-ին՝ Իլինոյս նահանգի Ջոլիտ քաղաքում՝ իռլանդական, կաթոլիկ Մարի և Ջոն Պատրիկ Մակկէնբրիջների.[3] ընտանիքում: Ուսումը ստացել է Չիկագոյի Մանդելի քոլեջում[4]:

Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, իսկ հետո շարունակել է Բրոդվեյում: 1946 թվականին դերասանուհին կատարել է իր առաջին դերը՝ «Ամբողջ թագավորական զորք» ֆիլմում: Սեդի Բարկի դերը կատարելու համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»: 1954 թվականին դերասանուհին Ջոան Կրոուֆորդի հետ նկարահանվել է «Ջոննի կիթառ» վեստերնում, որը հանդիսանում է այս ժանրի դասական: Նա նաև Լուզի դերում է խաղացել՝ «հսկա» (ռուս. Гигант) վեստերնում, որտեղ նրա հետ նկարահանվել են Էլիզաբետ Թեյլորը, Ռ. Խադսոնը և Ջեյմս Դինը: Այս դերը նրան բերել է «Օսկար» մրցանակը, սակայն այդ տարի մրցանակը ստացել է Դորոտի Մէլոուն:

1973 թվականին դերասանուհին «Սատանա քշողը» ֆիլմում խոսել է դև Պազուզի ձայնով: «Warner Bros.» ընկերությունը նրան հավատացրել է, որ իր անունը կտեղադրվի տիտղոսաշարում՝ տիտրերում, բայց խոստումը չի կատարել: Դրանից հետո Մակկէնբրիջի և ֆիլմի ռեժիսորի միջև առաջանում է վիճաբանություն, որը հարթվում է այն բանից հետո, երբ էկրանային գիլդիայի դերասանների շնորհիվ դերասանուհու անունը հայտնվել է տիտրերում[5]:

1981 թվականին «The Quality of Mercy An Autobiography»-ում թողարկվում է իր ինքնակենսագրությունը: Հոլիվուդյան փառքի ծառուղում դերասանուհին ունի երկու աստղ՝ ֆիլմում կատարած մեծ ավանդի համար:

Անձնական կյանք

1939 թվականին ամուսնացել է իր առաջին ամուսնու՝ Ուիլյամ Ֆիֆելդի հետ: Ունեցել է մեկ որդի՝ Ջոն Ֆիֆելդը, սակայն 1946 թվականին նրանք ամուսնալուծվել են:

1950 թվականին դերասանուհին ամուսնանում է կանադացի ռադիոռեժիսոր Ֆ. Մարկելի հետ: Ամուսնության ընթացքում դերասանուհու մոտ խմիչքի և խմելու հետկապված խնդիիրներ են առաջանում և նրան հաճախ են հոսպիտալացնում: Դա հանդիսացել է 1962 թվականի ամուսնալուծության պատճառ։ Նա կարողացել է վերջնականապես հաղթահարել հարբեցողությունը միայն 1969 թվականին՝ անհայտ հարբեցողների կենտրոն այցելելուց հետո[6]:

Մերսեդեսը մահացել է 2004 թվականի մարտի 2-ին, 87 տարեկանում՝ Կալիֆոռնիայի Լա-Հոլայում գտնվող իր տանը:

Ընտրված ֆիլմոգրաֆիա

  • Օդանավակայան-79. «Կոնկորդ» (1979)՝ Նելլի
  • Չարլի հրեշտակները (1978)՝ Նորմա
  • Սատանա քշողը (1973)՝ դև Պազուզ
  • Քամու մյուս կողմը (1972)՝ Մեգգի
  • Ժյուստինա, կամ առաքինության դժբախտությունները (1963)՝ Մադամ Դյուբուա
  • 99 կանայք (1969)՝ Տելմա Դիազ
  • Սիմարրոն (1960)՝ Սառա Уайет
  • Անսպասելի, անցյալ ամռանը (1959)՝ Գրեյս Խոլլի
  • Չարի կնիք (1958)՝ (տիտրերում ցուցադրված չէ)
  • Մնաս բարով զե՛նք (1957)՝ Միս Բան Կամպեն
  • Հսկան (1956)՝ Լուզ Բենեդիկտ
  • Ջոննի կիթառ (1954)՝ Էմմա Սմոլ
  • Շարֆ (1951)՝ Կոննի Կարտեր
  • Կայծակը հարվածում է կրկնակի (1951)՝ Լիզա ՄակՍտրինգեր
  • Ամբողջ թագավորական զորքը (1949)՝ Սէդի Բարկ

Մրցանակներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128875356 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Mercedes McCambridge Biography (1918-)
  4. The Exorcist actress Mercedes McCambridge dies at 85. USA Today. 17 March 2004.
  5. The Exorcist actress Mercedes McCambridge dies at 85. USA Today. 17 March 2004.
  6. The Exorcist actress Mercedes McCambridge dies at 85. USA Today. 17 March 2004.

Գրականություն

  • Lackmann, Ronald W. Mercedes Mccambridge: A Biography And Career Record. McFarland & Company. 2005. ISBN 0-7864-1979-2.
  • McCambridge, Mercedes. The Quality of Mercy: An Autobiography. Times Books, 1981. ISBN 0-8129-0945-3.
  • Terrace, Vincent. Radio Programs, 1924—1984. Jefferson, North Carolina: McFarland, 1999. ISBN 0-7864-0351-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Մակքեմբրիջ» հոդվածին։