«Կնճռուկ բազմամյա»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:1753 թվականին նկարագրված բույսեր ՀոթՔաթ գործիքով |
չ →Ծանոթագրություններ: գերկատեգորիզացում, ունենք ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր/կենդանիներ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 27. | Տող 27. | ||
[[Կատեգորիա:Մեխակազգիներ]] |
[[Կատեգորիա:Մեխակազգիներ]] |
||
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր]] |
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր]] |
||
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գիրք]] |
|||
[[Կատեգորիա:1753 թվականին նկարագրված բույսեր]] |
[[Կատեգորիա:1753 թվականին նկարագրված բույսեր]] |
07:11, 18 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Կնճռուկ բազմամյա | |
Կնճռուկ բազմամյա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Տրիբա | Sclerantheae |
Ցեղ | Scleranthus |
Տեսակ | Կնճռուկ բազմամյա (S. perennis) |
Միջազգային անվանում | |
Scleranthus perennis |
Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա (լատին․՝ Scleranthus perennis), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
5-10 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Բաժակաթերթերը թաղանթային եզրով են, սպիտակ լայն (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), պտղի ժամանակ միացող[1]։
Տարածվածություն
Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան, Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում և մարգագետնատափաստաններում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճռուկ բազմամյա» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճռուկ բազմամյա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճռուկ բազմամյա» հոդվածին։ |
|
|