«Ալեքսանդր Ջեքսոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ | անուն = Ալեքսանդր Ջեքսոն | բնագիր անուն = {{lang-en|Alexander Young Jackson}} | պատկեր = Alexander Youn...»:
 
No edit summary
Տող 6. Տող 6.
| ծննդյան անուն =
| ծննդյան անուն =
| կեղծանուն =
| կեղծանուն =
| ծնվել է = 3.10.1882
| ծնվել է = հոկտեմբերի 3, 1882 թվական
| ծննդավայր = [[Մոնրեալ]], [[Կանադա]]
| ծննդավայր = [[Մոնրեալ]], [[Կանադա]]
| վախճանվել է = 5.4.1974
| վախճանվել է = ապրիլի 5, 1974 թվական
| վախճանի վայր = [[Տորոնտո]], [[Կանադա]]; <br />հուղարկավորված է [[Կլեյնբուրգ]]ում
| վախճանի վայր = [[Տորոնտո]], [[Կանադա]]; <br />հուղարկավորված է [[Կլեյնբուրգ]]ում
| ազգություն =
| ազգություն =

18:20, 3 Մայիսի 2018-ի տարբերակ

Ալեքսանդր Ջեքսոն
անգլ.՝ Alexander Young Jackson
1944 թվականի լուսանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1882 թվական
ԾննդավայրՄոնրեալ, Կանադա
Վախճանվել էապրիլի 5, 1974 թվական
Մահվան վայրՏորոնտո, Կանադա;
հուղարկավորված է Կլեյնբուրգում
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԺան-Պոլ Լորան
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ, նեոիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էTom Thomson?[1], French Impressionism?[1] և Էդվարդ Մունկ[1]
Պարգևներ
ԱնդամակցությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Group of Seven? և ‎Նկարիչների կանադական խումբ
 A. Y. Jackson Վիքիպահեստում
«Յոթնյակի խմբի» անդամները

Ալեքսանդեր (Ալեքսանդր) Ջեքսոն (անգլ.՝ Alexander Young Jackson; 1882-1974)՝ կանադացի նկարիչ, գեղարվեստական «Յոթնյակի խմբի» անդամ։ Զգալի ներդրում է ունեցել Կանադայի արվեստի զարգացման գործում։

Կենսագրություն

Ծնվել է 1882 թվականի հոկտեմբերի 3-ին, Կանադայի Մոնրեալ քաղաքում։

Այն բանից հետո, երբ հայրը լքում է վեց երեխա ունեցող ընտանիքը, Ալեքսանդրը ստիպված է լինում աշխատել որպես գրասենյակային տղա վիմագրական ընկերությունում։ Այստեղ նա սկսում է իր գեղարվեստական պատրաստվածությունը՝ երեկոյան դասեր վերցնելով Monument-National թատրոնում։ 1905 թվականին Ջեքսոնը աշխատանք գտնելու նպատակով անասունների համար նախատեսված լաստանավով ճանապարհորդություն է կատարել դեպի Եվրոպա, վերադառնում է նույն կերպ և կանգ է առնում Չիկագոյում։ Այստեղ նա սկսում է աշխատել առևտրային գեղարվեստական ընկերություններում և անցնում կուրսեր Չիկագոյի արվեստի ինստիտուտում։ Գումար վաստակելով, 1907 թվականին Ջեքսոնը կրկին կարողանում է այցելել Ֆրանսիա՝ իմպրեսիոնիզմը ուսումնասիրելու համար։ Այստեղ նա որոշում է դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ և ուսանում է փարիզյան Ժյուլիանի ակադեմիայում Ժան-Պոլ Լորանի ղեկավարության տակ։ Ջեքսոնի գեղարվեստական զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Etaples art colony գաղութի այցելությունը, որը նա այցելել է 1908 թվականին իր նորզելանդացի ընկեր Էրիկ Մակիի (անգլ.՝ Eric Spencer Macky, 1880-1958) հետ։ Ֆրանսիայում Ջեքսոնին նույնիսկ հաջողվել է ցուցահանդես կազմակերպել Փարիզյան սրահում։ 1912 թվականին նա վերադառնում է Կանադա իր ավստրալացի ընկեր-նկարիչ Արթուր Բեյքեր-Կլակի (անգլ.՝ Arthur Baker-Clack, 1877-1955) հետ։

Կանադայում նկարիչը բնակություն է հաստատում Սվիթսբուրգում, Քվեբեկ, որտեղ ստեղծում էր իր աշխատանքները նեոիմպրեսիոնիզմի ոճով։ 1913 թվականին նա անցկացրեց իր սեփական ցուցահանդեսը Montreal Art Gallery ցուցասրահում։

Չլինելով գոհ Կանադայում իր գործունեությունից ստացած եկամուտից, ցանկանում էր տեղափոխվել ԱՄՆ։ Սակայն մնացել է Կանադայում, աշխատում էր և հանդիպում այլ նկարիչների հետ, որոնք հետագայում ստեղծեցին «Յոթնյակի խումբը»։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Ջեքսոնը 1915 թվականին ներառվել է Կանադական բանակի 60-րդ գումարտակի կազմի մեջ։ Եվրոպայում մասնակցել է մարտական գործողություններին, 1916 թվականին վիրավորվել է և տեղափոխվել ֆրանսիական Էտապլես քաղաքի հոսպիտալ։ Այդ ժամանակ Ջեքսոնը հայտնվում է Լորդ Բիվերկբրուկի ուշադրության կենտրոնում և տեղափոխվում է պատերազմը փաստաթղթավորող կանադական ստորաբաժանում, որպես նկարիչ։ Ինչպես կանադական պաշտոնական պատերազմի նկարիչներից մեկը (անգլ.՝ Canadian official war artists) նա ստեղծում էր իր ստեղծագործությունները՝ աշխատելով 1917-1919 թվականները։

Պատերազմից հետո նա վերադառնում է Տորոնտո, արշավ է իրականացնում Արկտիկայի Սուրբ Լավրենտիոս գետի վրա, այցելում է Կանադական վահանը և Բրիտանական Կոլումբիան։ 1919 թվականին Ջեքսոնը և նրա վեց գործընկերները կազմավորեցին յոթ նկարիչներից բաղկացած խումբ, որն անվանեցին «Յոթնյակի խումբ»։ 1925 թվականին նա դասավանդել է Տորոնտոյի Ontario College of Art քոլեջում։ 1933 թվականին նա կրկին դառնում է նկարիչների կանադական խմբի հիմնադիրներից մեկը (անգլ.՝ Canadian Group of Painters), որի կազմի մեջ մտան նաև «Յոթնյակի խմբի» մի քանի անդամներ։

1955 թվականին Ջեքսոնը տեղափոխվում է Մանոտիկ քաղաք, որը գտնվում է Օտտավայից հարավ։ 1965 թվականին նա ինսուլտ է տարել, որը վերջ է դրել նրա նկարչական կարիերային։ Տեղափոխվել է Կլեյնբուրգ, Օնտարիո։

Ալեքսանդր Ջեքսոնը մահացել է 1974 թվականի ապրիլի 5-ին Տորոնտոյում գտնվող ծերանոցում և հուղարկավորվել է Կլեյնբուրգում գտնվող ՄակՄայքլի կանադական մշակութային պատկերասրահի տարածքում[3]։

Պարգևներ

Պարգևատրված է Կանադայի շքանշանով և Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշանով։

Աշխատանքներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://www.artchive.com/artists/a-y-jackson/
  2. The London Gazette 37633 (բրիտ․ անգլ.) — Iss. 37633.
  3. A.Y. Jackson (անգլ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ջեքսոն» հոդվածին։