«Ալբերտ Մուշեղի Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 169. | Տող 169. | ||
|[[Լուսանկար (ֆիլմ)|Լուսանկար]] |
|[[Լուսանկար (ֆիլմ)|Լուսանկար]] |
||
|} |
|} |
||
== Գրականություն == |
|||
* Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
12:51, 3 Մարտի 2018-ի տարբերակ
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1937 |
Ծննդավայր | Լենինական, ՀԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 28, 2018 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1960) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1971) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID 0594793 |
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան (փետրվարի 27, 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան[1]), ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը։ ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։
Կենսագրություն
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)[2]։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3]։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմ | Մրցանակ |
---|---|---|
2008 | Տխուր փողոցի լուսաբացը | |
2000 | Ուրախ ավտոբուս | ՀՀ Պետական մրցանակ |
1988 | Շնչառություն | |
1984 | Մեր մանկության տանգոն | |
1982 | Հին օրերի երգը | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1980 | Խոշոր շահում | |
1979 | Կյանքի լավագույն կեսը | |
1977 | Քարե հովիտ | |
1974 | Կարծր ապար | |
1972 | Հուշարձան | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1969 | Լուսանկար |
Թատրոնում
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Կառլո Գոլդոնի | Երկու տիրոջ ծառան
Ավերված քաղաքի մեղեդին |
Գարսիա Մարկես | Սիրային նախատինք
բազկաթոռին նստած ամուսնուն |
Դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1972 | Տղամարդիկ | Ջեյմս՝ Անուշի եղբայրը |
1961 | Առօրյան և տոները | Սերգո Մարգելյան |
1960 | Հյուսիսային ծիածան | դրվագ |
Մասնակցությունը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2008 | Կղզիներ
Ֆրունզիկ Մկրտչյան |
2006 | Ինչպես հեռացան կուռքերը
|
2005 | Ֆրունզիկ Մկրտչյան․ Միայնության պատմություն |
1997 | Որպեսզի հիշեն
|
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2000 | Ուրախ ավտոբուս |
1988 | Շնչառություն |
1984 | Մեր մանկության տանգոն |
1982 | Հին օրերի երգը |
1969 | Լուսանկար |
Գրականություն
- Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л.
Ծանոթագրություններ
- ↑ Sputnik. «Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը». armeniasputnik.am. Վերցված է 2018-02-28-ին.
- ↑ Ալբերտ Մկրտչյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ Ալբերտ Մկրտչյանի մասին avproduction.am կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Մուշեղի Մկրտչյան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2018 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Լենինական քաղաքում ծնվածներ
- Հայ դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ