«Ալի Ռըզա էֆենդի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Թուրք պետական գործիչներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 10. | Տող 10. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Թուրք պետական գործիչներ]] |
07:16, 5 փետրվարի 2018-ի տարբերակ
Ալի Ռըզա էֆենդի | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
---|---|
Ծննդյան օր | 1839 |
Ծննդավայր | Սալոնիկ, Salonica Eyalet, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | 1888 |
Վախճանի վայր | Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զավակներ | Մուստաֆա Քեմալ Աթաթուրք և Մաքբուլե Աթադան |
Ալի Ռըզա էֆենդի (թուրքերեն՝ Ali Rıza Efendi, 1839, Սալոնիկ, Salonica Eyalet, Օսմանյան կայսրություն - 1888, Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), թուրք պետական գործիչ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայրը և Զյուբեյդե հանըմի ամուսինը: Նա ծնվել է ժամանակակից Հունական Մակեդոնիայի Սալոնիկ քաղաքում: Վերջինս Եվրոպայի տարածքում Օսմանյան կայսրության երկրորդ նշանակալից քաղաքն էր՝ Կոստանդնուպոլսից հետո: Նա աշխատել է որպես մաքսային և մահացել 1888 թվականին, երբ իր որդին ընդամենը 7 տարեկան էր: Որոշ գիտնականներ կարծում են, որ Ալի Ռըզան ունեցել է ալբանական կամ սլավոնական ծագումնաբանություն[1][2][3][4][5]: Ներկայումս նրա հայրական բնակավայրի բնակչության մեծ մասը շարունակում են մնալ թուրքեր[6][7][8]: Համաձայն հայտնի պատմաբաններ Վամիք Դ. Վոլքանի, Նորման Իցկովիչի Մյուջղան Ջունբուրի, Նուման Քարթալի և Հասան Իզզեթթին Դինամոյի, Աթաթուրքը արմատներով սերում է Անատոլիայի Այդին նահանգի Սյոքե բնակավայրից[7][9][10][11][12][13]:
Ալի Ռըզայի ընտանիքը ծնունդով Քոջաջըքից էր, ազգությամբ՝ յուրյուք[14][15]: Յուրյուքները կազմել են գյուղի (ներկայումս քաղաքի) բնակչության ճնշող մեծամասնությունը: Ներկայումս Աթաթուրքի պապենական տանը գործում է թանգարան[16]:
Ծանոթագրություններ
- ↑ Andrew Mango Atatürk: The Biography of the Founder of Modern Turkey, Overlook Press, 2002, 978-1-58567-334-6, p. 25; p.27. "Ֆեյզուլահի ընտանիքը ընդունված է ասել, որ ծնունդով Վոդինայից էր (ներկայումս Էդհեսա բնակավայրն է, որը գտնվում է Հունական Մակեդոնիայում): Ազգանունը եղել է Սոֆուզադե, որը թարգմանաբար նշանակում է 'բարեպաշտ մարդու որդի': Սա նշանակում է, որ Զյուբեյդեյի և Ալի Ռըզայի նախնիները միևնույն ծագումն են ունեցել: Սալիհ Բոզոքի որդին՝ Ջեմիլ Բոզոքը, ով եղել է Աթաթուրքի հեռավոր զարմիկը, հետագայում նաև կենսագիրը, պնդում էր, որ բարեկամ է եղել և Ալի Ռըզայի, և Զյուբեյդեյի ընտանիքներին: Սա նշանակում է, որ Աթաթուրքի ծնողները եղել են հեռավոր ազգականներ: Ջեմիլ Բոզոքը նշում է, որ իր պապը՝ Սաֆեր էֆենդին ունեցել է ալբանական ծագում: Հենց այստեղից էլ ի հայտ են եկել Աթաթուրքի ծագման մասին քննարկումները: Աթաթուրքի ծնողները և բոլոր բարեկամները թրքախոս են եղել: Այստեղից ենթադրություն, որ նրա նախնիները ծնունդով Թուրքիայից են եղել, քանի որ տեղի ալբանական կամ սլավոնական ծագում ունեցող մուսուլմանները էթնիկական կապ չեն ունեցել Թուրքիայի հետ և խոսել են ալբաներեն, սերբա-խորվաթերեն կամ բուլղարերեն:, Սակայն արտաքինով Աթաթուրքը նման է ալբանացու կամ սլավոնի:[...] Սակայն չկա նաև որևէ վկայություն, որ Ալի Ռըզան կամ Զյուբեյդեն թուրք քոչվորների հետնորդներ են:" էջ 28; "Հավանական է, որ Աթաթուրքը իր ատաքին տեսքը ժառանգել է իր բալկանյան նախնիներից:"
- ↑ Lou Giaffo: Albania: Eye of the Balkan Vortex
- ↑ Ernst Jaeckh, The Rising Crescent, (Goemaere Press, 2007), p. 31, Turkish mother and Albanian father
- ↑ Isaac Frederick Marcosson, Turbulent years, Ayer Publishing, 1969, p. 144.
- ↑ Richmond, Yale, From Da to Yes: understanding the East Europeans, (Intercultural Press Inc., 1995), 212.
- ↑ «Census of population and dwellings in Macedonia 2002» (PDF). էջ 326. Վերցված է 1 November 2013-ին.
- ↑ 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Çankaya17
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Vamik D. Volkan, Norman Itzkowitz, Ölümsüz Atatürk (Immortal Ataturk), Bağlam Yayınları, 1998, 975-7696-97-8, p. 37, dipnote no. 6 (Atay, 1980, s. 17).
- ↑ Vamik D. Volkan & Norman Itzkowitz, Ölümsüz Atatürk (Immortal Atatürk), Bağlam Yayınları, 1998, 975-7696-97-8, p. 37, dipnote no. 6 (Atay, 1980, s. 17)
- ↑ Müjgân Cunbur. Türk dünyası edebiyatçıları ansiklopedisi, 2. cilt (2004), Atatürk Kültür Merkezi Başkanlığı: "Babası Ali Rıza Efendi (doğ. 1839), annesi Zübeyde Hanımdır, baba dedesi Hafız Ahmet Efendi, 14–15. yy.da Anadolu'dan göç ederek Makedonya'ya yerleşen Kocacık Yörüklerindendir."
- ↑ Kartal, Numan. Atatürk ve Kocacık Türkleri (2002), T.C. Kültür Bakanlığı: "Aile Selânik'e Manastır ilinin Debrei Bâlâ sancağına bağlı Kocacık bucağından gelmişti. Ali Rıza Efendi'nin doğum yeri olan Kocacık bucağı halkı da Anadolu'dan gitme ve tamamıyla Türk, Müslüman Oğuzların Türkmen boylarındandırlar."
- ↑ Dinamo, Hasan İzzettin.Kutsal isyan: Millî Kurtuluş savaşı'nın gerçek hikâyesi, 2. cilt (1986), Tekin Yayınevi.
- ↑ Mustafa Kemal Atatürk – memorial museum in village Kodzadzik in Municipality Centar Zupa.
- ↑ «Census of population and dwellings in Macedonia 2002» (PDF). էջ 326. Վերցված է 1 November 2013-ին.
- ↑ [1] ATATÜRK'ÜN BABA SOYU (KIZIL OĞUZ veya KOCACIK YÖRÜKLERİ)
- ↑ Memorial house of Ataturk in Kodžadžik
|