Յուրյուքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրյուքներ
Yoruk-map.gif
Ընդհանուր քանակ

անհայտ

Բնակեցում
{{{2}}} Թուրքիա
Լեզու(ներ)
թուրքերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ

Յուրյուքներ(թուրք.՝ Yörükler), թյուրքական էթնիկ խումբ, որը հիմնականում բնակվում է ժամանակակից Թուրքիայի հարավային և հարավարևմտյան հատվածներում: Վարում են քոչվոր կյանք: Հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ և անասնապահությամբ: Մասնագիտական ավելի նեղ գրականության մեջ յուրյուքները մտնում են օղուզական խմբի թյուրքական ենթամբի մեջ: Յուրյուքները թյուրքալեզու մյուս ազգերի հետ միասին գաղթել են Փոքր Ասիա: Յուրյուքները վերջնականորեն իսլամ են ընդունել Պարսկաստանում: Ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող յուրյուքների թիվը դժվար է ասել, քանի որ էթնոսը ձուլվում է թուրքերի հետ: Յուրյուքները պատմականորեն բաժանվել են մի քանի ցեղերի՝

  • Աք Սիղիրլի (Aksigirli[1]),
  • Ալի Էֆենդի (Ali-Efendi),
  • Բահշիշ (Bahsıs),
  • Չաքալլար (Cakallar),
  • Չոշլու (Coşlu),
  • Քեքլի (Qekli),
  • Գաչար (Gacar),
  • Գյուզելբեյլի (Güzelbeyli),
  • Հորզում (Horzum),
  • Քարա Էվլի (Karaevli),
  • Քարա Խաչիլի (Karahacılı),
  • Քարաքոյունլու (Karakoyunlu),
  • Քարաքայալի (Karakayalı),
  • Քարալար (Karalar),
  • Քարաքեչիլի (Karakeçili),
  • Մանավլի (Manavlı),
  • Մելեմենչի (Melemenci),
  • Սանաղալը (San-Agalı),
  • Սանխաչիլի (Sanhacılı),
  • Սարըքեչիլի (Sarıkeçili),
  • Թեքելի (Tekeli) և
  • Յենի Օսմանլը (Yeni-Osmanlı[2]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փակագծերում ամենուր տրված է թուրքական տարբերակը
  2. Materialia Turcica, vol. 5-8, Studienverlag Brockmeyer., 1981, p.25.