«Արեոպագոս»–ի խմբագրումների տարբերություն
չ հայերեն անվանում |
չ ավելացվեց Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 8. | Տող 8. | ||
[[Կատեգորիա:Հին աշխարհ]] |
[[Կատեգորիա:Հին աշխարհ]] |
||
[[Կատեգորիա:Հին Հունաստան]] |
[[Կատեգորիա:Հին Հունաստան]] |
||
[[Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն]] |
21:50, 14 Հուլիսի 2017-ի տարբերակ
Արեոպագոս (հուն․՝ Ἄρειος πάγος), հին աթենական իշխանության մարմին է։ Անվանվել է նիստերի գումարման վայրի ` Արեսի բլրի (Ակրոպոլիսի մոտ) անունով։ Առաջացել է տոհմացեղային հասարակարգում, որպես ավագանու խորհուրդ։ Ունեցել հսկելու, դատելու, կրոնական և քաղաքական կյանքը տնօրինելու մեծ իրավունքներ։ Մ.թ.ա. 8-րդ դարում կազմվել է առավել գեղեցիկ և ունևոր աթենացիներից, մասնավորապես ` նախկին արքոնտներից։ Անդամների թիվը սահմանափակումներ չի ունեցել։ Արեոպագոսը արիստոկրատիայի, իսկ ավելի ուշ՝ օլիգարխիայի հենարան էր։ Նիստերը սովորաբար գումարվում էին յուրաքանչյուր ամսվա վերջին, երեք գիշեր շարունակ։ Արեոպագոսի իրավունքները մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սահմանափակեց Սոլոնը։ Աթենական ստրկատիրական դեմոկրատիայի զարգացմանը զուգընթաց, Արեոպագոսը աստիճանաբար զրկվեց քաղաքական իշխանությունից։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեոպագոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |