«Հայաստանի նախագահի նստավայր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Armenia-presidential-palace.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Christian Ferrer մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per [[:c:Commons:Deletion requests/File:Armenia-president
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Հայաստանի Հանրապետութեան Նախագահի Նստավայր}}
{{Տեղեկաքարտ Կառույց
{{Տեղեկաքարտ Կառույց
| name = Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր
| name = Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր

16:59, 17 փետրվարի 2017-ի տարբերակ

Հայաստանի նախագահի նստավայր
Տեսակպաշտոնական նստավայր և շենք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՓողոցՄարշալ Բաղրամյան պողոտա (26)
ԲնակիչՀայաստանի Նախագահ
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Հիմնադրված է1951
ՃարտարապետՄարկ Գրիգորյան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատանքային վայրը, տեղակայված է Երևանում` Մարշալ Բաղրամյան պողոտա 26 հասցեով։

Պատմություն

Նստավայրի շենքը նախագծվել է 1951 թ-ին որպես Հայաստանի ԽՍՀ Մինիստրների Խորհրդի տուն,, հետագայում ծառայել է որպես Հայաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք։ Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։ Շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ։ Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։

1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա։ Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք։ Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ։

1992 թ-ից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր։

2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով։ Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով։

Կառուցվածք

Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով։ Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս։ Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով։

Գեղանկարների հավաքածու

ՀՀ նախագահի նստավայրի տարբեր սրահներում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և մի շարք այլ նշանավոր նկարիչների գեղանկարները, որոնք ի պահ են տրվել նախագահի աշխատակազմին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։

Հետաքրքրական

Ծանոթագրություններ

Հղումներ