«Արշակ Մուրադյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: | հպատակություն = | → | oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Արշակ Մուրատեան}}
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Արշակ Տրդատի Մուրադյան
| ԱԱՀ = Արշակ Տրդատի Մուրադյան

19:28, 18 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Արշակ Տրդատի Մուրադյան
Ծնվել է1953
ՔաղաքացիությունԱմերիկացի
ԱզգությունՀայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունդեկան
Երեխաներ1 տղա, 2 աղջիկ

Արշակ Տրդատի Մուրադյան (1953), Միացյալ Նահանգների սննդամթերքի և նյութափոխանակման խորհրդի նախագահ, բժիշկ-պրոֆեսորների ազգային կոմիտեի նախագահ, Շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի և ներքին հիվանդությունների ընկերության անդամ, Ֆլորիդայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Կրթությունը

1976 թվականին ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանը, ստացել է մանրէաբանություն և քիմիա մասնագիտության բակալավրի աստիճան, իսկ 1980 թվականին՝ մագիստրոսի։ Ուսումնառության տարիներին ընտրվել է Ալֆա Օմեգա Ալֆա բժշկական միության պատվավոր անդամ, հետագայում ավագ բժշկական դպրոցում դարձել այդ միության տեղային մասնաճյուղի նախագահը։ Ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանի օրդինատուրան՝ երեք տարի աշխատել է Մինեսոթի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում, որտեղ էլ ընտրվել է Ֆի Կապպա Ֆի միության անդամ։ Արշակ Մուրադյանն ամերիկյան վիրաբույժների, էնդոկրինոլոգների, շաքարախտի և մետաբոլիզմի խորհրդի կողմից ատեստավորված վիրաբույժ է։ 1985 թվականին Մուրադյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում զբաղեցրել է բժշկության պրոֆեսորի ասիստենտի պաշտոնը։ 1988 թվականին տեղափոխվել է Արիզոնայի համալսարան՝ որպես բժշկության պրոֆեսոր, հետագայում նշանակվել ծերացման խնդրի հետազոտությունների բաժանմունքի տնօրեն։ Այնուհետև Մուրադյանը տեղափոխվել է Սենթ Լուիսի համալսարան՝ որպես բժշկության պրոֆեսոր և էնդոկրինոլոգիայի, շաքարախտի և մետաբոլիզմի բաժանմունքի տնօրեն։ Նա շուրջ 15 տարի եղել է էնդոկրինոլոգիայի բնագավառում կրթաթոշակների ծրագրի տնօրեն։ Նրա հմուտ և եռանդուն աշխատանքի շնորհիվ բաժանմունքը որակապես աճել է և 1999 թվականին US News-ի և World Report-ի կողմից ճանաչվել ԱՄՆ-ի 14-րդ լավագույն բաժանմունքը։ Արշակ Տրդատի Մուրադյանը 2002 թվականի դեկտեմբերին ընտրվել է ներքին օրգանների բժշկության Սենթ Լուիսի միության նախագահը։ Նա Սենտ Լուիսի համալսարանում անդամակցել է մի քանի հիմնական կոմիտեների, ինչպիսիք են՝ համալսարանի բժշկական խմբի ղեկավարող մարմինը (2000-2002 թվականներին նա ղեկավարել է այդ կոմիտեն), համալսարանի բժշկական խմբի կառավարչությունը և կլինիկական գործերի կոմիտեի վստահված անձանց կառավարչությունը։ 2006 թվակնի մայիսից Մուրադյանը Ֆլորիդայի համալսարանի բժշկության ամբիոնի վարիչն էր և միաժամանակ UF & Shands հիվանդանոցում ղեկավարել է բժշկական ծառայությունները։

Ուսումնասիրությունները

Արշակ Մուրադյանի հետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացված են շաքարախտի և լիպիդ հիվանդությունների ոլորտին, մասնավորապես A-I ապոլիպոպրոտեինի դրսևորմանը։ Նա էնդոկրինոլոգիայի միության և շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի անդամ է և որպես սննդի և մետաբոլիզմի խորհրդի ղեկավար, նաև մեծահասակների շաքարախտի փորձագետների խմբի ղեկավարը։ Նա եղել է Կլինե- ֆելտերի սինդրոմի ամերիկյան ընկերության գիտական ղեկավարող խմբի անդամ, իսկ ներկայումս Therapeutics, Drugs, Drugs and Aging and Academic Internal Medicine ամերիկյան ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է, նաև խորհրդատու է մի շարք միջազգային դեղագործական ընկերությունների։ Արշակ Տրդատի Մուրադյանը բազմաթիվ մենագրությունների և ավելի քան 400 հրապարակումների հեղինակ է, դասախոսություններ է կարդացել հարյուրավոր քաղաքներում՝ ամբողջ երկրագնդով մեկ։ Նա հրավիրված պրոֆեսոր է եղել մի շարք հաստատություններում և երկու տարի դասախոսել է Սուն Յաթ Սեն համալսարանում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)։ Գոհ իր նախկին ձեռքբերումներից՝ Արշակ Տրդատի Մուրադյանը և նրա ընտանիքը շատ բարձր գնահատեցին և հպարտ են, որ 2008 թվականին Մուրադյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Ամենօրյա պարտականություններից և գիտական հետազոտություններից ազատ ժամանակը Արշակ Մուրադյանը սիրում է անցկացնել իր ընտանիքի հետ՝ Ջեկսոնվիլի իրենց առանձնատանը։ Նա ունի երեք զավակ։ 24-ամյա ավագ որդին տաղանդավոր կլառնետիստ է և Սենթ Լուիսում ուսանում է քիմիա։ 20-ամյա դուստրը՝ Արիանան, այս տարի ավարտում է Բոստոնի համալսարանը, իսկ ամենափոքրը՝ 15-ամյա Դիանան, սովորում է դպրոցում և նվագում դաշնամուր։ Երաժշտությունը միշտ շատ կարևոր է եղել այս ընտանիքում։ Արշակի մայրն առաջնակարգ դաշնակահարուհի էր, իսկ քույրը, որ հայտնի նյարդաբան է, միաժամանակ նաև մենակատար-դաշնակահարուհի է։ Ինքը՝ Մուրադյանը, կիթառ է նվագում։ Արշակ Մուրադյանը շատ է սիրում ճանապարհորդել, պատմական հուշարձանների ուսումնասիրությունը նրա կարևոր նախասիրություններից է։

Մուրադյանն այսօր

Այսօր պրոֆեսոր Արշակ Մուրադյանը Ֆլորիդայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի դեկանն է ու նաև Միացյալ Նահանգների Սննդամթերքի և նյութափոխանակման խորհրդի նախագահը, բազմաթիվ ասոցիացիաների և ընկերությունների անդամ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Մուրադյանն 2003 թվականից համագործակցում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիայի հետ։ Այդ համատեղ հետազոտություններն ուղղված են եղել շաքարախտի ժամանակ ուղեղ-արյունային պատնեշի ամբողջականության փոփոխության ուսումնասիրությանը։ Ահա այդ համագործակցությունից մի օրինակ է հիշում Արշակ Մուրադյանը։ «2003 թվականի նոյեմբերին այդ լաբորատորիայի աշխատակից Մերի Հովսեփյանը ԳԱՏԱՀ-ի տրամադրած դրամաշնորհի ֆինանսական միջոցների հաշվին հնարավորություն ստացավ երեք ամսով այցելելու Սենթ Լուիսի համալսարան (Միսսուրի, ԱՄՆ) և աշխատել իմ լաբորատորիայում։ Այդ ընթացքում Հայաստանից բերված շաքարախտով հիվանդների արյան նմուշներում որոշվեցին նեյրոններին յուրահատուկ էնոլազայի և S100 սպիտակուցի մակարդակները՝ որպես ուղեղ-արյունային պատնեշի ամբողջականության խախտման ցուցանիշներ։ Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ շաքարախտի զարգացման ուշ փուլերում հիվանդների ուղեղ-արյունային պատնեշի թափանցելիությունը փոխվում է դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ համագործակցության արդյունքներն արտացոլվեցին երկու համատեղ աշխատանքներում, որոնք լույս տեսան հեղինակավոր միջազգային ամսագրերում (Diabetes and Neuroscience letters)»։ Մեզ մնում է ցանկանալ, որ նման համագործակցությունն արտասահմանի և հայրենիքի հայ գիտնականների միջև ավելի սերտանա՝ հօգուտ հայրենական գիտության զարգացման։ [1]:

Ծանոթագրություններ