«Ուֆֆիցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 37. | Տող 37. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{commons|Uffizi|Ուֆֆիցի}} |
|||
{{ |
{{ՎՊԵ|Galleria degli Uffizi|Ուֆֆիցի պատկերասրահ}} |
||
[[Կատեգորիա:Ֆլորենցիայի թանգարաններ]] |
[[Կատեգորիա:Ֆլորենցիայի թանգարաններ]] |
20:36, 20 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Ուֆֆիցի պատկերասրահ (իտալ.՝ Galleria degli Uffizi, Uffizi՝ գրասենյակ), պետական պատկերասրահ Ֆլորենցիայում, կառավարական գրասենյակների համար կառուցված շենքում (1560-1585)։
Պատմություն
Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1559 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թվականին։ 1574 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը[1][2]։
Հավաքածուն
Սկզբում այստեղ պահպանվել են բնագիտական և այլ հուշարձաններ, որոնք XVIII դարի վերջին և XIX դարում փոխադրվել են այլ թանգարաններ։ Ուֆֆիցին ունի XIII-1XVIII դարերի իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն (հատկապես մեծ տեղ են գրավում Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչական դպրոցների գործերը)։ Ուֆֆիցիում պահվում են Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքներ։
Հիանալի նմուշներ են ներկայացված անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդերլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստներից։
Եզակի է եվրոպական նկարիչների ինքնանկարների (այդ թվում նաև Հ. Այվազովսկու) հավաքածուն։
Պատկերասրահ
-
Սանդրո Բոտիչելլի, Հատված «Վեներայի ծնունդը» գործից
-
Ռեմբրանտ վան Ռեյն, Ինքնանկար
-
Ռաֆայել Սանտի, Ինքնանկար
-
Հովհաննես Այվազովսկի, Ինքնանկար 1874
-
Ռաֆայել Սանտի, հռոմի Յուլիուս II պապը
Արտաքին հղումներ
- Ուֆֆիցիի պալատը Ֆլորենցիայում (անգլ.) (իտալ.)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուֆֆիցի պատկերասրահ կատեգորիայում։ |