«Խայտաթևավորներ»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, ձևաչափ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 35. | Տող 35. | ||
[[Կատեգորիա:Երկթևանիներ]] |
[[Կատեգորիա:Երկթևանիներ]] |
||
{{Stub}} |
13:15, 10 Հունիսի 2016-ի տարբերակ
Խայտաթևավորներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Tephritidae
Newman, 1834
|
||||||||||
Ենթաընտանիքներ | ||||||||||
|
Խայտաթևավորներ (լատին․՝ Tephritidae կամ Trypetidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է մոտ 46 տեսակ։ Առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սյունիքի, Կոտայքի մարզերում։
Արտաքին կառուցվածք
Մանր կամ միջին մեծության ճանճեր են։ Գլուխը կլորավուն է՝ լայն ճակատով։ Թևերը խայտաբղետ են՝ մուգ շերտերով կամ ցանցավոր բծերով։
Սննդառություն
Թրթուրները հիմնականում բուսակեր են, զարգանում են բարդածաղկավորների ծաղկազամբյուղներում և այլ բույսերում։
Գյուղատնտեսության վնասատուներ
Որոշ տեսակներ գյուղատնտեսության վնասատուներ են. բալենու ճանճը (Phagoletis cerasi) հիմնականում վնասում է կեռասենու և բալենու պտուղները, որոնք հասունանալիս գորշանում են, կնճռոտվում և փոքրանում։ Սեխի ճանճը (Myopardalis pardalina) վնասում է սեխին և ձմերուկին, պտուղները չեն մեծանում, փտում են կամ կարծրանում։ Հանդիպում են նաև ծորենու, չիչխանի, մասրենու ճանճերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |