«Համազասպ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5), ց ։ → ց։ oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 13. Տող 13.
* [http://www.article.diplomat.am/publ/anvani_gorc_39_ichner/ar_39_ajin_mec_39_owt_39_yan_astghy_39_hamazasp_hovakimi_harowt_39_yownyan_mas_1_in/13-1-0-10 diplomat.am կայքում]
* [http://www.article.diplomat.am/publ/anvani_gorc_39_ichner/ar_39_ajin_mec_39_owt_39_yan_astghy_39_hamazasp_hovakimi_harowt_39_yownyan_mas_1_in/13-1-0-10 diplomat.am կայքում]


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=320}}


{{DEFAULTSORT:Հարությունյան, Համազասպ}}
{{DEFAULTSORT:Հարությունյան, Համազասպ}}

20:16, 9 Ապրիլի 2016-ի տարբերակ

Համազասպ Հովակիմի Հարությունունյան (ծնվել է 1902 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Բաքվում, մահացել է 1971 թ․ ապրիլի 4-ին՝ Մոսկվայում), սովետական դիվանագետ, տնտեսագետ։

Գործունեություն

Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (1942)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1922-ին գործուղվել է Հայաստան՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923—28-ին սովորել է Մոսկվայի համալսարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել ԱՄՆ՝ Մինեսոտայի համալսարան։ 1930—43-ին աշխատել է ՍՍՀՄ ԴԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943-ից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944—54-ին եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948— 1953-ին՝ ՍՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954—55-ին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955— 1958-ին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՍ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958—63-ին՝ ՍՍՀՄ դեսպան Կանադայում, 1963—70-ին՝ պատասխանատու աշխատող ՍՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի գխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Հարությունյանիի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ՍՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն

«Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 1, с. 97—98.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 320