«Ուրբաթ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 21. | Տող 21. | ||
Ուրբաթ անունն էր կրում [[Դանիել Դեֆո]]յի «[[Ռոբինզոն Կրուզո]]» վեպի գործող անձանցից մեկը։ |
Ուրբաթ անունն էր կրում [[Դանիել Դեֆո]]յի «[[Ռոբինզոն Կրուզո]]» վեպի գործող անձանցից մեկը։ |
||
== Կրճատ |
== Կրճատ ձև == |
||
* Հայերենում՝ '''Ուբ''', |
* Հայերենում՝ '''Ուբ''', |
||
* Անգլերենում՝ '''Fri''': |
* Անգլերենում՝ '''Fri''': |
13:37, 17 Մարտի 2016-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրբաթ, շաբաթվա հինգերորդ օրը (եկեղեցական տոմարով՝ վեցերորդը), ընկնում է հինգշաբթի և շաբաթ օրերի միջև։
Բառի ծագում
«Ուրբաթ» բառը փոխառություն է հին ասորերենից (արամեերենից), որտեղ aruwatha բառը «ուրբաթ» իմաստից բացի, նշանակում է նաև «պատրաստություն»։ Սա, իր հերթին, եբրայերեն բառ է, իմաստով՝ հրեական շաբաթ հանգստյան օրին նախորդող, «նախապատրաստության» օր։ Հայերեն բառի արտասանության ձևը գոյացել է որպես հնչյունահամապատասխանություն՝ «շաբաթ» բառին։
Հին հռոմեացիների մոտ ուրբաթ օրը նվիրված էր Վեներային։
Անունը այլ լեզուներում
Ռոմանական լեզուներում (բացառությամբ՝ պորտուգալերենի) ուրբաթ օրվա անունը սերում է լատին․՝ dies Veneris՝ «Վեներայի օր» արտահայտությունից. ֆր.՝ vendredi, իտալ.՝ venerdì, իսպ.՝ viernes, կատալոներեն՝ divendres, կորսիկաներեն՝ vennari, ռումիներեն՝ vineri։
Ուրբաթը ասույթներում
Տարածված արտահայտություն է՝ «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: Ասվում է այն դեպքում, երբ կատարվում է այն, ինչը որ պետք է կատարվեր։
Բառակազմություն
Քչախոս մարդուն նաև ասում են՝ ուրբաթախոս։ Հայերեն առաջին տպագիր գրքի անունն է՝ Ուրբաթագիրք։
Ուշագրավ փաստ
Ուրբաթ անունն էր կրում Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի գործող անձանցից մեկը։
Կրճատ ձև
- Հայերենում՝ Ուբ,
- Անգլերենում՝ Fri:
Շաբաթվա օրեր |
---|
Երկուշաբթի • Երեքշաբթի • Չորեքշաբթի • Հինգշաբթի • Ուրբաթ • Շաբաթ • Կիրակի |
Ընթերցե՛ք «ուրբաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |