«Գալուստ Գալոյան»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (3) |
ավելացվեց Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիրներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 85. | Տող 85. | ||
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]] |
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]] |
||
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ]] |
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ]] |
||
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիրներ]] |
07:56, 3 փետրվարի 2016-ի տարբերակ
Գալուստ Անուշավանի Գալոյան | |
---|---|
Պատկեր:Galust Galoyan 1.jpg | |
Ծնվել է | 1927 մարտի 1 Հայաստան Փոքր Պարնի |
Մահացել է | 2003, օգոստոսի 22 Երևան, Հայաստան[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Նոր և նորագույն պատմություն |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2], ՀԿԿ[2] և ՀՀ ԳԱԱ |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][1] (1963) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Գալուստ Անուշավանի Գալոյան (1927 մարտի 1, Փոքր Պարնի - 2003, օգոստոսի 22), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]։
Կենսագրություն
Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[3]։
1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[3]։
1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[3]։
Եղել է Պատմության ինստիտուտում՝ տնօրեն, ՀԿԿ Կենտկոմում՝ քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահությունում՝ փոխնախագահ[3]։
Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[3]։
Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[3]։
2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[4]։
Ընտանիք
Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[3])։
Եղբայրները՝
- Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[3]։
- Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[3]։
- Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[3]։
Պարգևներ
Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։
Աշխատություններ
Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։
- «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
- «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայ պատմագիտության նվիրյալը // Է.Լ. Դանիելյան
- ↑ Բացվել է ակադեմիկոս Գալուստ Գալոյանի բարձրաքանդակը
Արտաքին հղումներ
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անուշավան (Շիրակի մարզ) գյուղում ծնվածներ
- 1927 ծնունդներ
- Մարտի 1 ծնունդներ
- 2003 մահեր
- Հայ պատմաբաններ
- Օգոստոսի 22 մահեր
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիրներ