«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (37) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 39. | Տող 39. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի |
Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1869-1878 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Ամենափրկչյան և Կալաթա թաղամասի ազգային վարժարաններում։ 1878-1879 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի գործնական երկրագործության վարժարանում։ 1879-1881 թվականներին սովորել է է [[Ֆրանսիա]]յի երկրագործական բարձրագույն ուսումնարանում և երկրագործության գյուղատնտես-ինժեների կոչում ստացել։ 1881-1883 թվականներին. հաճախել է նաև Ծառաբուծական և Այգեբանական վարժարաններ։ 1883 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցել երկրագործության նախարարությունում և նպատակ ունեցել եվրոպական նորագույն մեթոդները ներդնել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] երկրագործության մեջ։ Կարճ ժամանակ անց թողել է պաշտոնը և Սեբաստիա վերադարձել։ Այստեղ աշխատել է Ազգային վարժարանների տնօրեն, բարեկարգել դրանք, բարեփոխումներ կատարել ուսումնական ծրագրերում։ Ժողովրդին եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու նպատակով, չափահասների լսարան ու կիրակնօրյա կրթարան է հիմնադրել։ Հիմնել է իգական սեռի դաստիարակության հարցերով զբաղվող Հայուհիների ընկերություն և այլն։ |
||
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է |
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի` «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել [[Կահիրե]], ապա` Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, [[Սորբոնի համալսարան]]ի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։ |
||
[[1896]] թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու |
[[1896]] թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու բանտարկվել։ Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվել։ 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվել, միաժամանակ եղել է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ Նորից բանտարկվել է [[1900]] թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ [[1905]] թվականին մեկնել է [[Եվրոպա]], անցել [[Եգիպտոս]] և հաստատվել [[Կահիրե]]ում, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, [[Մանկավարժություն|մանկավարժ]], մասնակցել [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միության]] հիմնադրմանը։ [[1908]] թվականի [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջում]]ից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել [[հող]]ային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-1912 թվականներին) և Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-1913 թթ.)։ 1913 թվականին Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ է նշանակվել։ [[1914]] թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է [[Կովկաս]]<ref>{{Գիրք։Մինասյան}}</ref>։ |
||
== Եղերական մահ == |
== Եղերական մահ == |
||
1915 թվականի ({{Հուլյան տոմար|ապրիլի 11}}) ապրիլի 24-ին, ի թիվս Կոստանդնուպոլսի 600 ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական |
1915 թվականի ({{Հուլյան տոմար|ապրիլի 11}}) ապրիլի 24-ին, ի թիվս Կոստանդնուպոլսի 600 ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում։ |
||
1915 թվականի ապրիլի 25-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշի բանտը և մի քանի ամիս այնտեղ |
1915 թվականի ապրիլի 25-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշի բանտը և մի քանի ամիս այնտեղ մնացել։ Նազարեթ Տաղավարյանն իր մասնագիտական տաղանդը գործադրել է նաև բանտում` բուժելով ու խնամելով հիվանդ ու վիրավոր բանտարկյալներին։ Կարճ ժամանակ բանտում մնալուց հետո, 13 այլ մտավորականների հետ Այաշից ուղարկվել է Տիգրանակերտ` իբր Պատերազմական ատյանին ներկայանալու համար։ 1915 թվականի հուլիսի 21 կամ 23-ին (կամ սեպտեմբերի 15-ին) Տիգրանակերտ տեղափոխվելու ճանապարհին անասելի չարչարանքների ենթարկվելով, ի թիվս 13 հայ մտավորականների, գազանաբար սպանվել է Տիգրանակերտի ոճրագործ նահանգապետ Ռեշիդի ուղարկած չեթեների հրոսակախմբի ձեռքով, գերմանացի զինվորականների աչքի առաջ։ |
||
== Գիտական գործունեություն == |
== Գիտական գործունեություն == |
||
Եղել է բազմակողմանի զարգացած գիտնական, մի շարք լեզուների |
Եղել է բազմակողմանի զարգացած գիտնական, մի շարք լեզուների տիրապետել։ Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրագործության, աստղագիտության, [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] ու [[Հայ Եկեղեցի|հայ եկեղեցու ]], հայ ժողովրդի պատմության, հայ գրերի գյուտի մասին (հրատարակվել են [[ֆրանսերեն]] և [[թուրքերեն]] լեզուներով)։ Հայերեն և ֆրանսերեն դասախոսություններ կարդացել։ 15 գիտական աշխատություններ, մի քանի տասնյակ բժշկական, պատմագիտական հոդվածներ է հեղինակել։ |
||
== Պարգևներ == |
== Պարգևներ == |
||
* [[1909]] թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողագործական ծառայության «Ասպետի խաչ» |
* [[1909]] թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողագործական ծառայության «Ասպետի խաչ» պատվանշանով։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
03:25, 5 Հունիսի 2015-ի տարբերակ
Նազարեթ Տաղավարյան | |
Ի ծնե | արմտ. հայ.՝ Նագարեթ Նահապետի Չատրճեան |
Ծնվել է | 1862[1][2] |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | 1915[1][2] |
Մահվան վայր | Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ առաքելական եկեղեցի |
Կրթություն | Սորբոնի համալսարան, Փարիզի համալսարանի |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | բժշկագիտության դոկտոր |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Նագարեթ Նահապետի Տաղավարյան (իրական ազգանուն՝ Չատրճյան, դեկտեմբերի 25, 1862, Սեբաստիա - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ և գյուղատնտես։
Կենսագրություն
Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1869-1878 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Ամենափրկչյան և Կալաթա թաղամասի ազգային վարժարաններում։ 1878-1879 թվականներին սովորել է Փարիզի գործնական երկրագործության վարժարանում։ 1879-1881 թվականներին սովորել է է Ֆրանսիայի երկրագործական բարձրագույն ուսումնարանում և երկրագործության գյուղատնտես-ինժեների կոչում ստացել։ 1881-1883 թվականներին. հաճախել է նաև Ծառաբուծական և Այգեբանական վարժարաններ։ 1883 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցել երկրագործության նախարարությունում և նպատակ ունեցել եվրոպական նորագույն մեթոդները ներդնել Օսմանյան կայսրության երկրագործության մեջ։ Կարճ ժամանակ անց թողել է պաշտոնը և Սեբաստիա վերադարձել։ Այստեղ աշխատել է Ազգային վարժարանների տնօրեն, բարեկարգել դրանք, բարեփոխումներ կատարել ուսումնական ծրագրերում։ Ժողովրդին եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու նպատակով, չափահասների լսարան ու կիրակնօրյա կրթարան է հիմնադրել։ Հիմնել է իգական սեռի դաստիարակության հարցերով զբաղվող Հայուհիների ընկերություն և այլն։
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի` «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել Կահիրե, ապա` Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, Սորբոնի համալսարանի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։
1896 թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու բանտարկվել։ Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվել։ 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվել, միաժամանակ եղել է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ Նորից բանտարկվել է 1900 թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ 1905 թվականին մեկնել է Եվրոպա, անցել Եգիպտոս և հաստատվել Կահիրեում, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, մանկավարժ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրմանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել հողային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-1912 թվականներին) և Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-1913 թթ.)։ 1913 թվականին Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ է նշանակվել։ 1914 թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս[3]։
Եղերական մահ
1915 թվականի (ապրիլի 11) ապրիլի 24-ին, ի թիվս Կոստանդնուպոլսի 600 ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականի ապրիլի 25-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշի բանտը և մի քանի ամիս այնտեղ մնացել։ Նազարեթ Տաղավարյանն իր մասնագիտական տաղանդը գործադրել է նաև բանտում` բուժելով ու խնամելով հիվանդ ու վիրավոր բանտարկյալներին։ Կարճ ժամանակ բանտում մնալուց հետո, 13 այլ մտավորականների հետ Այաշից ուղարկվել է Տիգրանակերտ` իբր Պատերազմական ատյանին ներկայանալու համար։ 1915 թվականի հուլիսի 21 կամ 23-ին (կամ սեպտեմբերի 15-ին) Տիգրանակերտ տեղափոխվելու ճանապարհին անասելի չարչարանքների ենթարկվելով, ի թիվս 13 հայ մտավորականների, գազանաբար սպանվել է Տիգրանակերտի ոճրագործ նահանգապետ Ռեշիդի ուղարկած չեթեների հրոսակախմբի ձեռքով, գերմանացի զինվորականների աչքի առաջ։
Գիտական գործունեություն
Եղել է բազմակողմանի զարգացած գիտնական, մի շարք լեզուների տիրապետել։ Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրագործության, աստղագիտության, Հայաստանի պատմության ու հայ եկեղեցու , հայ ժողովրդի պատմության, հայ գրերի գյուտի մասին (հրատարակվել են ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով)։ Հայերեն և ֆրանսերեն դասախոսություններ կարդացել։ 15 գիտական աշխատություններ, մի քանի տասնյակ բժշկական, պատմագիտական հոդվածներ է հեղինակել։
Պարգևներ
- 1909 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողագործական ծառայության «Ասպետի խաչ» պատվանշանով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |