«Ստեֆանի Թոփալյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 30. | Տող 30. | ||
2015 թվականի մայիսին որպես [[Genealogy]] [[Սուպերխումբ|սուպերխմբի]] անդամ, ներկայացնելու է [[Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում|Հայաստանը]] [[Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ]]ում, որը անցկացվելու է [[Ավստրիա]]յի մայրաքաղաք [[Վիեննա]]յում<ref>{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=armenia_fourth_artist_of_genealogy_known|title=Armenia: Fourth artist of Genealogy known!|publisher=[[Եվրոպական հեռարձակողների միություն|ԵՀՄ]]|date=Փետրվարի 27, 2015|accessdate=Փետրվարի 27, 2015}}</ref>։ |
2015 թվականի մայիսին որպես [[Genealogy]] [[Սուպերխումբ|սուպերխմբի]] անդամ, ներկայացնելու է [[Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում|Հայաստանը]] [[Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ]]ում, որը անցկացվելու է [[Ավստրիա]]յի մայրաքաղաք [[Վիեննա]]յում<ref>{{cite web|url=http://www.eurovision.tv/page/news?id=armenia_fourth_artist_of_genealogy_known|title=Armenia: Fourth artist of Genealogy known!|publisher=[[Եվրոպական հեռարձակողների միություն|ԵՀՄ]]|date=Փետրվարի 27, 2015|accessdate=Փետրվարի 27, 2015}}</ref>։ |
||
==Սկավառակագրություն== |
|||
⚫ | |||
⚫ | |||
⚫ | |||
===Սինգլներ=== |
===Սինգլներ=== |
||
Տող 39. | Տող 44. | ||
* 2009։ Pride ~A Part of Me~ feat. SRM |
* 2009։ Pride ~A Part of Me~ feat. SRM |
||
* 2009։ Future |
* 2009։ Future |
||
⚫ | |||
⚫ | |||
⚫ | |||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
11:22, 27 փետրվարի 2015-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ստեֆանի Թոփալյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 05, 1987 (36 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | պոպ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007–ներկա |
Լեյբլ | Sony Music Entertainment Japan |
Կրթություն | Աոյամա համալսարան |
Անդամակցություն | Genealogy |
Stephanie (vocalist, 1987 birth) Վիքիպահեստում |
Ստեֆանի Թոփալյան (ծնված 1987 օգոստոսի 5) հայկական արմատներով երգչուհի, երգահան, դերասանուհի։ Երգել սկսել է տասներեք տարեկանից։ Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին:Ոգեշնչված լինելով բազմապիսի ժանրերով և արվեստագետներով՝ Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և Բրիտանական Queen ռոք խմբին: Շատ սիրում է հայկական և ճապոնական կերակրատեսակները և երկար զբոսնել:
Կենսագրություն
Ստեֆանին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. նրա հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով այժմ բնակվում է Տոկիոյում: Չնայած Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին և շատ կապված է իր տատիկի հետ: Հայոց ցեղասպանության մասին շատ պատմություններ է լսել՝ հայ ժողովրդի կյանքում պատմական մի իրադարձություն, որը բազմաթիվ ճակատագրեր է փոխել, այդ թվում նաև իր տատիկինն ու պապիկինը: Լսած բազմաթիվ պատմությունները հիմք են հանդիսացել, որ Ստեֆանին հավատարիմ լինի իր հայկական ծագմանն ու եռանդով սովորի իր պատմությունն ու մշակույթը՝ անկախ այն փաստից, որ նա հեռու է հայրենիքից: Նրա ազգությամբ հայ պապիկը՝ Ժան Պիեր Թոփալյանը և տատիկը՝ Գոհարիկ Միքայելյան- Թոփալյանը, Լիբանանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և հիմնովին հաստատվել Ուիսկոնսին նահանգում: Նրա մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի իր ողջ հետագա կյանքը: Ստեֆանին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Երգել սկսել է տասներեք տարեկանից: Ստեֆանին իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ և արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, ով աննկարագրելիորեն տպավորվել է նրա կատարումից: Տասնինը տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը և 2007 թվականին երկու ալբոմ է թողարկել։
Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Նրա առաջին և երկրորդ սինգլներ ‘’Kimiga Iru Kagiri’’-ն և ‘’Because of you’’-ն հաջորդաբար եղել են ‘’Kiss Dum” անիմացիայի սաունդթրեքեր։ Ստեֆանիի հինգերորդ սինգլ ‘’Changin’’-ը նույնպես եղել է սաունդթրեք ‘’D.Gray-man անիմացիոն ֆիլմի համար: 2008 թվականի սկզբին նրա ‘’Friends’’ երգը Անիմե TV-ի ՛՛Gundam 00՛՛ տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ Ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ֆիլմի հիմքում ընկած է Yukari Ichijo's shōjo կոմիքսը: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով ‘’Pride ~A Part of Me’’ երգը SRM-ի հետ համատեղ: Բացի ‘’Pride’’ ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է ‘’Tokyo Tribe’’ (2014) և կարճամերտաժ ‘’It's All Good” (2009) ֆիլմերում։
2015 թվականի մայիսին որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[1]։
Սկավառակագրություն
Ալբոմներ
- 2009։ Stephanie (ステファニー)
- 2009։ Colors of my Voice
Սինգլներ
- 2007։ Kimi ga Iru Kagiri
- 2007։ Because of You
- 2007։ Winter Gold
- 2008։ Friends
- 2008։ Changin' feat. Roma Tanaka
- 2009։ Pride ~A Part of Me~ feat. SRM
- 2009։ Future
Արտաքին հղումներ
- ↑ «Armenia: Fourth artist of Genealogy known!». ԵՀՄ. Փետրվարի 27, 2015. Վերցված է Փետրվարի 27, 2015-ին.