«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ |
հեռացվել է Կատեգորիա:Ճարտարապետություն, ավելացվեց Կատեգորիա:Ճարտարապետական ոճեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 17. | Տող 17. | ||
{{Եվրոպայի ճարտարապետություն}} |
{{Եվրոպայի ճարտարապետություն}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Ճարտարապետական ոճեր]] |
||
[[Կատեգորիա:Ռոմանական ճարտարապետություն]] |
[[Կատեգորիա:Ռոմանական ճարտարապետություն]] |
||
03:09, 12 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Ռոմանական ճարտարապետությունը միջնադարյան Եվրոպայի ճարտարապետություն է՝ իրեն բնորոշ կիսաշրջանակաձև կամարներով։ Ռոմանական ճարտարապետության ձևավորման համար ոչ մի ստույգ տվյալ չկա։ Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում։ XII դարում այս ճարտարապետական ոճի վրա ձևավորվել է Գոթական ոճը, որը բնորոշ է իր աղեղնաձև կամարներով։ Ռոմանական ճարտարապետության նմուշներ կարելի է գտնել ամբողջ աշխարհով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից հետո։ Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև Նորմանական ճարտարապետություն։
Իր մեջ ամփոփելով հռոմեական և բյուզանդական շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, սիմետրիկ նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Չնայած տարածաշրջանային առաձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։
Այդ ժամանակընթացքում բավականին շատ ամրոցներ կառուցվեցին, բայց եկեղեցիները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող։[1] Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայն տարածում էր գտել։ Այս երևույթն ահագին տարածված էր Անգլիայում և Պորտուգալիայում։
Կենդանի մնացած ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում՝ Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի գյուղերում և հյուսիսային մասում։ Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան։ Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում։
Ծանոթագրություններ
- ↑ Bannister Fletcher, A History of Architecture on the Comparative Method’’.
|