«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 6. | Տող 6. | ||
Հայ քերականության մեջ ''նախադասություն'' [[տերմին]]ը մուտք է գործել [[Տրամաբանություն|տրամաբանության]] բնագավառից: Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է [[դատողություն]] տերմինը: |

||
Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն: Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել: Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ): |

== Նախադասությունների դասակարգումը == |
|||
Ըստ կառուցվածքային հատկանիշի (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ: *''[[Պարզ նախադասություն]]ներն'' ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: ''[[Բարդ նախադասություն]]երն'' ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]: |
|||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984: |
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984: |
12:55, 9 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Նախադասություն, շարահյուսական միավոր, որ ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն: Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը, կարող է և համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի (միջբառային) կամ հնչաշարույթի դադարն է: Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է: Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը: Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը:
Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը:
Նախադասություն և դատողություն
Հայ քերականության մեջ նախադասություն տերմինը մուտք է գործել տրամաբանության բնագավառից: Այժմ այն գործառում է քերականական նշանակությամբ, իսկ տրամաբանության մեջ նրան համարժեք է դատողություն տերմինը:
Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն: Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել: Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ):
Նախադասությունների դասակարգումը
Ըստ կառուցվածքային հատկանիշի (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ: *Պարզ նախադասություններն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել միակազմ կամ երկկազմ: Բարդ նախադասություներն ունենում են մեկից ավելի ստորոգում և կարող են լինել բարդ համադասական կամ բարդ ստորադասական:
Գրականություն
- Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984:
- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975:
- Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6):
- Ն. Պառնասյան, Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2):
- Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970:
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987: