«Ամեդեո Մոդիլիանի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 58 interwiki links, now provided by Wikidata on d:q120993 (translate me)
Տող 33. Տող 33.
File:Nude on a Blue Cushion.jpg|''Մերկ կինը կապույտ բարձի վրա'', 1917
File:Nude on a Blue Cushion.jpg|''Մերկ կինը կապույտ բարձի վրա'', 1917
[[Պատկեր:Amedeo Modigliani - Jeanne Hebuterne in Red Shawl.jpg|Ժաննա Հեբյուտերնը կարմիր շալով, 1917]]
[[Պատկեր:Amedeo Modigliani - Jeanne Hebuterne in Red Shawl.jpg|Ժաննա Հեբյուտերնը կարմիր շալով, 1917]]
File:Amadeo Modigliani 027.jpg|''Ժաննա Հեբյուտերնի դիմանկարը, 1918
File:Porträt der Jeanne Hébuterne, Amadeo Modigliani.jpg|''Ժաննա Հեբյուտերնի դիմանկարը, 1918
File:Amedeo Modigliani (1884-1920) - Seated Nude, 1918.jpg|''Նստած մերկ կինը'', 1918, [[Honolulu Academy of Arts]]
File:Amedeo Modigliani (1884-1920) - Seated Nude, 1918.jpg|''Նստած մերկ կինը'', 1918, [[Honolulu Academy of Arts]]
File:Portrait of dedie.jpg|''Դեդիե Հայդեն'', 1918, [[Centre Georges Pompidou]]
File:Portrait of dedie.jpg|''Դեդիե Հայդեն'', 1918, [[Centre Georges Pompidou]]

05:09, 15 Ապրիլի 2013-ի տարբերակ

Ամեդեո Մոդիլիանի

Ամեդեո Կլեմենտե Մոդիլիանի (իտալ.՝ Amedeo Clemente Modigliani), 1884 թ. հուլիսի 12, Լիվոռնո, Իտալիա- 1920 թ. հունվար 24, Փարիզ, Ֆրանսիա), իտալական գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրում էր անտիկ արվեստ և վերածծնդի վարպետների գործերը, մինչև որ 1906թ. չտեղափոխվեց Փարիզ։ Փարիզում ծանոթացավ այնպիսի կարկառուն նկարիչներին ինչպիսիք են` Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն թողեցին Մոդիլիանիի ստեղծագործման վրա։ Մոդիլիանին ուներ թույլ առողջություն` հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացավ թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։

Որպես ժառանգություն Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսկիզներ, չնայած 1909-1914 թթ. հիմնականում զբաղվում էր քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ նրա քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։ Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործուտյունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոտբիս» վերջին աճուրդш ժամանակ վաճառվեցին Մոդելիանիի 2 նկար` 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։

Կենսագրությունը

Տուն Լիվոռնոյում, որտեղ ծնվել է Մոդիլիանին

Մանկությունը

Մոդիլիանին ծնվել է հրեական-սաֆադական ընտանիքում Ֆլամինիո Մոդիլյանի և Եվգենիա Գարսեն Լիվոռնոյում (Տոսկանա, Իտալիա)։ Նա երեխաներից ամենակրտսեր` չորրորդ երեխան էր։ Նրա ավագ եղբայրը Ջուզեպե Էմանուելե Մոդիլիանին (1872-1947, ընտանեկան անունը` Մենո) ճանաչված իտալական քաղաքագետ-անտիֆաշիս էր։ Մոդիլիանիի Մայրիկի նախապապիկը`Սոլոմոն Գարսեն, և նրա կինը`Ռեջինա Սպինազան, հաստատվել են Լիվոռնոյում XVIII դարում (նրանց որդին Ջուզեպպեն տեղափոխվել է Մարսել 1835թ.)։ Հոր ընտանիքը Լիվոռնոյից Հռոմ է տեղափոխվել XIX դարի կեսերին (հայրը ծնվել է Հռոմում 1840թ.)։

Երբ ծնվում է Ամեդեոն (ընտանեկան անունը Դեդո) ընտանիքի վիճակը, որը զբաղվում էր փայտի և ածուխի վաճառքով, վատթարանում են։ Մայրը, որը 1855թ. ծնվել և մեծացել էր Մարսելում, ստիպված էր կյանքի ապրուստի համար վաստակել ֆրանսերենի դասավանդությամ ինչպես նաև թարգմանչությամբ, որոնք ներառում էին Գաբրիելե դ'Անտուցիոյի ստեղծագործությունները։ 1886թ. Մոդիլիանիի ընտանիք տեղափոխվեց իր աղքատացած պապիկը։ Ընտանիքում նաև ապրում էր իր մորաքույրը`Գաբրիելա Գարսեն (հետագայում ավարտում է կյանքը ինքնասպանությամբ), այսպիսով Մոիդիլիանիի մանկությունը կլանված էր ֆրանսիական լեզվով, որը հետագայում նրան օգնեց հաստատվել Փարիզում։ Համարվում է որ հենց մոր ռոմանտիկ կերպարն է մեծ ազդեցություն թողել երիտասանդ Մոդիլիանիի վրա։ Նրա օրագիրը, որը նա սկսեց լրացնել Մոդիլիանիի ծննդից հետո, հանդիսանում է նկարչի մասին փաստացի աղբյուրներից մեկը։

11 տարեկան հասակում Մոդիլիանի հիվանդանում է պլեվրիտով, 1898թ.`տիֆով, որը այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր։ Դա հանդիսացավ նրա կյանքի հեղափոխող պատճառներից մեկը։ Ըստ Մոդիլիանիի մոր պատմածի` պառկած լինելով ցնցումային զառացանքների մեջ` Մոդիլիանին զառանցում էր իտալական վարպետների գլուխգործոցներով, ինչպես նաև հասկացավ իր` որպես նկարիչ դերը։ Լավանալուց հետո ծնողները նրան թույլ տվեցին թողնել դպրոցը, որպեսզի նա կարողանար սկսել սովորել նկարչություն Լիվոռնոյի արվեստի Ակադեմիայում։

Ուսումը Իտալիայում

1898 թ. Մոդիլիանին սկսեց հաճախել Գուլյերմո Միկելի մասնավոր նկարչական ստուդիա, որը գտնվում էր Լիվոռնոյում։ 14 տարեկան հասակում նա ամենակրտսերն էր իր դասարանում։ Ստուդիայի դասերից բացի, որտեղ մեծ շեշտ էր դրվում իմպրեսիոնիզմի վրա, նաև հաճախում էր Ջինո Ռոմիտի ատելյեն, որտեղ սովորում էր նկարել մերկ անձնավորութուն։ 1900թթ. Մոդիլիանիի առողջական վիճակը վատթարացավ, նա հիվանդացավ թոքախտով և ստիպված եղավ ձմեռը իր մոր հետ անցկացնել Նեապոլում, Հռոմում և Կապրիում 1900-1901թթ։ Ճանապարհորդության ընթացքում 5 նամակ է գրել իր ընկերոջը`Օսկար Գուլյային, որտեղից կարելի է տեսնել Մոդիլիանիի վերաբերմունքը Հռոմի հանդեպ։

Պատկերասրահ


Կաղապար:Link FA Կաղապար:Link GA