«Վիմագրություն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: mr:शिलालेख |
չ Bot: Migrating 44 interwiki links, now provided by Wikidata on d:q181260 (translate me) |
||
Տող 9. | Տող 9. | ||
[[Կատեգորիա:Վիմագրություն]] |
[[Կատեգորիա:Վիմագրություն]] |
||
[[ar:علم النقائش]] |
|||
[[ast:Epigrafía]] |
|||
[[be:Эпіграфіка]] |
|||
[[be-x-old:Эпіграфіка]] |
|||
[[bg:Епиграфика]] |
|||
[[ca:Epigrafia]] |
|||
[[co:Epigrafia]] |
|||
[[cs:Epigrafika]] |
|||
[[da:Epigrafik]] |
|||
[[de:Epigraphik]] |
|||
[[en:Epigraphy]] |
|||
[[es:Epigrafía]] |
|||
[[eu:Epigrafia]] |
|||
[[fa:سنگنبشته]] |
|||
[[fi:Epigrafiikka]] |
|||
[[fr:Épigraphie]] |
|||
[[gl:Epigrafía]] |
|||
[[he:אפיגרפיה]] |
|||
[[hi:अभिलेख]] |
|||
[[hr:Epigrafika]] |
|||
[[id:Epigrafi]] |
|||
[[it:Epigrafia]] |
|||
[[ja:金石学]] |
|||
[[ka:ეპიგრაფიკა]] |
|||
[[ko:금석학]] |
|||
[[la:Epigraphia]] |
|||
[[mk:Епиграфика]] |
|||
[[mr:शिलालेख]] |
|||
[[nl:Epigrafie]] |
|||
[[no:Epigrafikk]] |
|||
[[pl:Epigrafika]] |
|||
[[pt:Epigrafia]] |
|||
[[ro:Epigrafie]] |
|||
[[ru:Эпиграфика]] |
|||
[[si:අභිලේඛන]] |
|||
[[sk:Epigrafika]] |
|||
[[sl:Epigrafika]] |
|||
[[sr:Епиграфика]] |
|||
[[sv:Epigrafik]] |
|||
[[ta:கல்வெட்டியல்]] |
|||
[[te:శాసనం]] |
|||
[[tr:Yazıt bilimi]] |
|||
[[uk:Епіграфіка]] |
|||
[[zh:金石学]] |
20:42, 30 Մարտի 2013-ի տարբերակ
Վիմագրություն (պահլավ. vem – քար, արձան և գրություն բառերից, որի տարբերակն է՝ արձանագրություն): Նեղ իմաստով նշանակում է քարի վրա փորագրված գրություն, սակայն գործածության ընթացքում իմաստն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև իրերի, առարկաների, պատերի վրա փորագրված հիշատակության ու մակագրության նմուշները: Գրանյութի առանձնահատկության պատճառով վիմագիրները համառոտել են հաղորդելիքը և քանդակել հիմնականում եզակի օրինակով: Վիմագիրները բազմաբնույթ են (քաղ., ռազմ., շին., օրենսդր., տնտ., առևտր., կենսագր. ևն) և առաջնակարգ նշանակություն ունեն այս կամ այն ժամանակաշրջանի համակողմ անի ուսումնասիրման համար: Դրանց հետազոտությամբ զբաղվում է վիմագիտությունը: Վ. առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր: Հնագույնները մ.թ.ա. V–III հազարամյակից են: Հայաստանը Վ-ներով հարուստ մշակութ. միջավայր է. այստեղ հայտնաբերված ամենահին Վ-ները մ.թ.ա. XII–VI դդ-ից են (աքքադ. և ուրարտ.), որոնց փոխարինել են արամեերեն, հուն., պահլավ., լատ. արձանագրությունները: Հայ. վիմագրության անդրանիկ նմուշներն ստեղծվել են մեսրոպյան գրերի գյուտից հետո (V դ., Տեկոր, Երուսաղեմ): Պատկառելի թիվ են կազմում VII դ. շին. արձանագրությունները (Բագավան, Բագարան, Մրեն, Նախճավան, Արուճ, Եղվարդ, Ավան, Մցխեթ ևն): Հայոց մեծ թվականը առաջին անգամ գործածվել է Բագավանի 639-ի վիմագրում՝ Հայոց ՁԸ թվականին (88+551): Հայկական վիմագրությանը բնորոշ է թվագրման ստուգությունը (այստեղ անվերապահ է Մովսես Խորենացու ազդեցությունը), բազմաքանակությունը: Վերջինս հետևանք է քաղ. անկայունության, երբ դժվար էր ապահովել վավերագրերի, վճիռների, նվիրատվությունների, հարկային սահմանումների և այլ պայմանավորվածությունների պահպանումը արքունական, կաթողիկոսական կամ իշխանական դիվաններում: Սրբատաշ քարակերտ պաշտամունքային կառույցների պատերը երաշխավորել են, որպես ուխտատեղի, վավերագրերի պահպանման տևականություն և անվերապահ կատարում: Իբրև անփոխարինելի աղբյուր Վ-ները պատմ. շարադրանքում օգտագործել են Մովսես Խորենացին, Սեբեոսը, Ստեփանոս արք. Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին և այլք: XVIII դարից սկսվել և XIX դ. կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հորդորով լայն ծավալներ է ստացել վիմագրերի հավաքման և հրատարակման գործը: Հազարավոր արձանագրություններ են ընդօրինակել և հրապարակել Հովհ. Շահխաթունյանցը, Հ. Շնողեցին, Ս. Ջալալյանցը, Մ. Բրոսսեն, Ն. Սարգսյանը, Ղ. Ալիշանը, Ա. Մխիթարյանը և այլք: Սակայն կազմված անդրանիկ ժողովածուն Կ. Կոստանյանցի «Վիմական տարեգիրն» է (1913)՝ ակադ. Նիկողայոս Մառի գիտ. խմբագրությամբ: Հայ վիմագրության հավաքման ու վերլուծության մարզում բացառիկ է ակադ. Հովսեփ Օրբելու վաստակը: Նրա գործը շարունակել են հնագետ-վիմագրագետներ Ս. Բարխուդարյանը, Կ. Ղաֆադարյանը, Ա. Քալանթարը և հայագետ Ս. Ավագյանը: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստ-ը հրատարակում է «Դիվան հայ վիմագրության» մատենաշարը (պր. I–VIII, 1960–99): Մեծարժեք են Պ. Մուրադյանի, Գ. Գրիգորյանի, Ս. Սաղումյանի, Գ. Սարգսյանի և այլոց հրատարակությունները:
Գրականություն
- Օրբելի Հ., Հայկական վիմական արձանագրությունների գիտական նշանակությունը, տես «Դիվան հայ վիմագրության», պր. I, կազմ. Հ. Օրբելի, Երևան, 1966:
- Բարխուդարյան Ս., Հայկական վիմագրություն, նույն տեղում: