Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Ազոխ գյուղում (այժմ՝ Արցախի Հադրութի շրջան)։ Ընտանիքը Բաքու տեղափոխվելուց հետո Աղաջանովը սովորել և միաժամանակ աշխատել է նավթահանքերում։ 1920-ական թվականներին մեկնել է Մոսկվա։ Սովորել է բանֆակում։ Եղել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերությանյան մի շարք գործարանների տնօրեն։ Ընտրվել է ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի անդամ (1937–1939)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ Պարգևատրվել է Լենինի (2), Կուտուզովի I աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Մահացել է 1952 դեկտեմբերի 16-ին։ ԽՄԿԿ անդամ 1928
թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։