Սուրեն Աղաջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Աղաջանով
դեկտեմբերի 18, 1905(1905-12-18)[1] - դեկտեմբերի 16, 1952(1952-12-16)[2][1] (46 տարեկան)
ԾննդավայրԱզոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակինժեներական զորքեր[2][1]
ԿոչումիԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[2][1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան, Լենինի շքանշան, I աստիճանի Կուտուզովի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Սուրեն Իվանի Աղաջանով (դեկտեմբերի 18, 1905(1905-12-18)[1], Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 16, 1952(1952-12-16)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական գործիչ։ Ինժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր։

Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Ազոխ գյուղում (այժմ՝ Արցախի Հադրութի շրջան)։ Ընտանիքը Բաքու տեղափոխվելուց հետո Աղաջանովը սովորել և միաժամանակ աշխատել է նավթահանքերում։ 1920-ական թվականներին մեկնել է Մոսկվա։ Սովորել է բանֆակում։ Եղել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերությանյան մի շարք գործարանների տնօրեն։ Ընտրվել է ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի անդամ (1937–1939)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ Պարգևատրվել է Լենինի (2), Կուտուզովի I աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Մահացել է 1952 դեկտեմբերի 16-ին։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247