Jump to content

Սուրբ Երրորդության եկեղեցի (Ժոլկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոլկվայի Սուրբ Երրորդության եկեղեցի
Церква Святої Трійці*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Տիպ Մշակութային
Չափանիշներ III, IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2013  (37-րդ նստաշրջան)
Սուրբ Երրորդության եկեղեցի (Ժոլկվա) (Ուկրաինա)##
Սուրբ Երրորդության եկեղեցի (Ժոլկվա) (Ուկրաինա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Սուրբ երրորդություն եկեղեցի (ուկրաիներեն՝ Церква Святої Трійці), Լվովի շրջանի Ժոլկվա քաղաքում գտնվող փայտաշեն եկեղեցի է, որը կառուցվել է 1720 թվականին։ Այն հանդիսանում է գալիցկյան դպրոցի մշակույթի մոնումենտալ ճարտարապետության հուշարձան։ 2013 թվականին հունիսի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտետի 37-րդ նստաշրջանի ժամանակ, որն անցկացվում էր Կամբոջայում, Սուրբ երրորդություն եկեղեցին, Կարպատյան շրջանի մյուս փայտաշեն եկեղեցիների հետ միասին, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ[1][2][3]։

Եկեղեցու առաջին շինությունը կառուցվել է 1601 թվականին։ 1719 թ. հունիսի 17-ին քաղաքում բռնկվում է հրդեհ, որի ժամանակ էլ այրվում է Սուրբ Երրորդության տաճարը։ Նոր եկեղեցին, որն առ այսօր պահպանված է, կառուցվել է 1720 թ., արքայազն Վլադիսլավ Սոբեսկոյի եկեղեցական ծառայողների միջոցներով՝ արքայազն Վլադիսլավ Սոբեսկոյի այրման տեղում։ Եկեղեցին իրենից ներկայացնում է փայտաշեն եռաժանի կառույց, որն հետագայում լրացվել է աղյուսե խորանով։ Պատուհանների և շքամուտքերի երիզումը սպիտակ քարերով, կատարվել է քանդված և եկեղեցի տեղափոխված աշտարակից։ Տաճարում է գտնվում հնգաշար պատկերակալը, որը պարունակում մոտ 50 սրբապատկերներ, որոնք ստեղծվել են Ժովկիվյան գեղանկարչության և քանդակի դպրոցի վարպետ Իվան Ռուկտովիչի կողմից XVIII դարի դարասկզբին։ Սրբանկարչության մեջ մարմնավորված է նորարական լուծումներ՝ սրբերի կերպարանքներն օծտված են ուկրաինական տիպային առանձնահատկություններով։ Պատկերակալը պատրաստված է լորենուց, որի դեկորը քանդակազարդ է. դրա հեղինակը Իգնատիոս Ստոբենսկին է։ 1978-1979 թթ. եկեղեցին և պատկերակալը վերականգնվել են։ Եկեղեցու շենքը տրամադրվել է թանգարանին, իսկ արդեն անկախության տարիներին սկզբում ուղղափառ, այնուհետև՝ 1993 թվականին հույն կաթողիկե (կաթոլիկ) համայնքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]