Սուսաննա Կլատեն
Սուսաննա Կլատեն գերմ.՝ Susanne Klatten և Susanne Klatten | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Բադ Հոմբուրգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | University of Buckingham?, International Institute for Management Development? և Kaiserin-Friedrich-Gymnasium? |
Գիտական աստիճան | Master of Business Administration? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Ամուսին | Werner E. Klatten? |
Ծնողներ | հայր՝ Herbert Quandt?, մայր՝ Johanna Quandt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Susanne Klatten Վիքիպահեստում |
Սուսաննա (Սյուզաննա) Կլատեն (գերմ.՝ Susanne Klatten, ապրիլի 28, 1962[1], Բադ Հոմբուրգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ձեռնարկատեր, «BMW»-ի՝ ընտանեկան բիզնեսի ժառանգորդն ու համասեփականատերը։ 2019 թվականի տվյալներով նրա կարողությունը հասել է 19,2 միլիարդ դոլարի, որը Սուսաննա Կլատենին դարձրել է Գերմանիայի ամենահարուստ կինը, իսկ աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը[3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուսաննա Կլատենը ծնվել է 1962 թվականին Գերմանիայի Բադ Հոմբուրգ քաղաքում՝ արդյունաբերողներ Հերբերթ և Յոհան Քվինդտների (գերմ.՝ Quandt) ընտանիքում։ Նրա նախապապ Էմիլ Կվանդտն ունեցել է տեքստիլ գործարան։ Սուսաննա Կլատենի պապը՝ Գյունտեր Կվանդտը, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական բանակին ապահովել է համազգեստով։ 1933 թվականին միացել է «Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը»։ Գյունթերի ձեռնարկությունների թիվն ավելացել է։ Նա ստացել է զգալի պաշտպանական պատվերներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ և ընթացքում Քվանդտի գործարանները մատակարարել են զինամթերք, հրաձգային զենք, հրետանի, մարտկոցներ և այլն։ Նրա որոշ գործարաններում օգտագործվել է համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների աշխատանքը։ Ամուսնացած էր երկրորդ անգամ՝ Մագդա Գեբելսի հետ (այն ժամանակ նա կրում էր Ֆրիդլենդեր ազգանունը)։ Նրանք որդի են ունեցել՝ Հարալդ Քվանդտին[4][5][6]։
Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզնես ֆինանսավորման ոլորտում աստիճան ստանալուց հետո՝ 1981-1983 թվականներին, աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտի «Young & Rubicam» գովազդային գործակալությունում[7]։ Այս աշխատանքից հետո Սյուզաննա Կլատենը Բուքինգհեմյան համալսարանում մարքեթինգի և կառավարման դասընթաց է անցել և ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Լոզանի կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի բիզնես-դպրոցում, որտեղ մասնագիտացել է գովազդի ոլորտում։ Շարունակել է աշխատել Լոնդոնի Դրեզդներ բանկում, «ՄակՔինզիի» և «Bankhaus Reuschel & Co.» բանկերում։ Իրականացրել է գաղտնի աշխատանք Սյուզաննա Կանտի անվան տակ՝ բիզնես գործընթացների ավելի հստակ և խորը ըմբռնման համար[8]։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]«BMW»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր՝ Հերբերտ Քվանդի մահից հետո Սյուզաննա Կլատենը ժառանգել է համաշխարհային ավտոարդյունաբերության առաջատար «BMW» գերմանական արտադրողի բաժնետոմսերի մի մասը, դարձել հաջողակ արդյունաբերող և գործարար (մի մասն անցել է եղբորը՝ Շտեֆան Կվանդտին)։ Սյուզաննա Կլատենը ստացել է BMW-ի բաժնետոմսերի 12,5%-ը[3]։ Նա 1997 թվականին հայտնվել է «BMW»-ի դիտորդական խորհրդում Շտեֆանի հետ միասին։
Altana AG
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր ակտիվներում նաև այլ բիզնեսներ են եղել։ Սյուզաննա Կլատենը ստացել է դեղագործական և քիմիական արդյունաբերության ոլորտի «Altana AG» ընկերության բաժնետոմսերի 50,1%-ը[3]։ Այն ներառված է «Altana AG» դիտորդական խորհրդում և օգնել է այն վերածել համաշխարհային դասի ընկերության, որը գերմանական «DAX» ցանկում հայտնվել է առաջատար ընկերությունների թոփ-30-ում։ 2006 թվականին «Altana AG»-ն իր դեղագործական ակտիվները վաճառել է «Nycomed» ընկերությանը 4,5 միլիարդ եվրոյով՝ կենտրոնանալով մասնագիտացված քիմիական բիզնեսի վրա։ 4,5 միլիարդ եվրոն բաշխվել է բաժնետերերին որպես դիվիդենտ։ «Altana AG»-ն պահպանել է իր ցուցակը ֆոնդային բորսայում, Կլատենը մնացել է նրա մեծամասնական բաժնետերը։ 2009 թվականին նա գնել է «Altana AG»-ի գրեթե բոլոր բաժնետոմսերը։
Այլ ակտիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական քիմիական ընկերությունը, որը մասնագիտացած է ածխաջրածինների վերամշակման վրա (Գրաֆիտի արտադրություն), 2009 թվականի մարտի 16-ին «SGL Carbonruen»-ը հայտարարել է, որ Սյուզաննա Կլատենը «SGL»-ում բաժնետոմսերի իր մասնաբաժինն ավելացրել է 8%-ից մինչև գրեթե 25%[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Յոահիմ Ֆրիդրիխսի «Քվանդտների լռությունը» (անգլ.՝ The Silence of the Quandts) վավերագրական ֆիլմը, որը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերին գերմանական «ARD» ընկերության կողմից, ուսումնասիրել է Քվանդտների ընտանեկան ձեռնարկության դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[9][10]։ Ընտանիքի նացիստական անցյալն այդքան էլ հայտնի չէր, բայց վավերագրական ֆիլմը լայն լսարանին ցույց է տվել, որ Քվանդտների արդյունաբերական արտադրություններում լայնորեն օգտագործվել է ռազմագերիների և օստարբայտերների ստրկական աշխատանքը։ Ցուցադրությունից հինգ օր անց ընտանիքի չորս անդամները Քվանդտ ընտանիքի անունից հայտարարեցին հետազոտական նախագիծը ֆինանսավորելու մտադրության մասին, որի շրջանակներում պատմաբանները պետք է մանրամասն ուսումնասիրեին Ադոլֆ Հիտլերի օրոք ընտանիքի գործունեությունը[11][12]։ 2011 թվականին հրատարակված 1200 էջանոց անկախ հետազոտությունը, որը կազմել է բոննցի պատմաբան Յոահիմ Շոլտիսեկը, եկել է հետևյալ եզրակացության.
Քվանդտներն անխզելիորեն կապված էին նացիստների հանցագործությունների հետ։ |
[11]։ Լրագրողական հետաքննությունից հետո Քվանդտների արտադրությունների վայրերում որևէ փոխհատուցում, ներողություն կամ հուշ չի եղել[10]։ «BMW»-ն, ըստ հետաքննության, որևէ առնչություն չի ունեցել Քվանդտների հետ[11]։
Ծանցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141680520 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Susanne Klatten». forbes.com.
- ↑ «Die Quandts». welt.de.
- ↑ By OLLIE GILLMAN (2014 թ․ հոկտեմբերի 9). «Joseph Goebbels' wife's descendants are Germany's richest family: Relatives of Nazi propagandist's stepson are worth £24.5 billion». dailymail.co.uk.
- ↑ Roger Manvell, Heinrich Fraenkel. «Doctor Goebbels: His Life and Death».
- ↑ Die Quandts by Rüdiger Jungbluth, p. 356, published by Campus.de 3-593-36940-0
- ↑ «The gigolo, the german heiress and a £6m revenge for her Nazi legacy». The Independent. 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ The Silence of the Quandts (English subtitles, German narration) ՅուԹյուբում
- ↑ 10,0 10,1 Emma Bode and Brigitte Fehlau (2008 թ․ նոյեմբերի 29). «The Silence of the Quandts: The history of a wealthy German family. A documentary film by Eric Friedler and Barbara Siebert». World Socialist Web Site. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Paterson, Tony (2011 թ․ սեպտեմբերի 29). «BMW dynasty breaks silence on its Nazi past». The Independent. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Bonstein, Julia (2007 թ․ դեկտեմբերի 10), «Breaking the Silence: BMW's Quandt Family to Investigate Wealth Amassed in Third Reich», Der Spiegel
Արտաքին հղոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography and news by Beth Shaw, rightpundits.com, 9 March 2009(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Կլատեն» հոդվածին։ |
|