Սուպերշուն (ֆիլմ)
Սուպերշուն անգլ.՝ Underdog | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն և կինոֆանտաստիկա |
Հիմք | Underdog? |
Թվական | օգոստոսի 3, 2007 և հունվարի 31, 2008[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Frederik Du Chau?[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Գարի Բարբեր, Ռոջեր Բիրնբաում, Ջոնաթան Գլիքման և Jay Polstein? |
Սցենարի հեղինակ | Adam Rifkin?, Joe Piscatella? և Craig A. Williams? |
Դերակատարներ | Փիթեր Դինքլեյջ[2][6][7][…], Ջոն Սլեթերի[6][8], Պատրիկ Ուորբերթոն[6][8], Alex Neuberger?[4][6][7][…], Թեյլոր Մոմսեն[6][7][8], Բրեդ Գարեթ[6][8], Ջեյմս Բելուշի, Ջոն Դի Մագիո[8], Ֆիլ Մորիս[8], Մայքլ Մասսի[8], Քեմ Քլարք[8], Ջես Հեմել[8], Ջեյ Լենո[8], Սյուզի Կաստիլո[8], Ջեյսոն Լի, Էզրա Բազինգթոն[9] և Սամանթա Բի[9] |
Օպերատոր | Դևիդ Էգբի |
Երաժշտություն | Ռենդի Էդելման |
Մոնտաժ | Tom Finan? |
Նկարահանման վայր | Ռոդ Այլենդի Կապիտոլիում |
Կինոընկերություն | Walt Disney Pictures, Spyglass Entertainment, DreamWorks Classics?, Barber-Birnbaum? և Jay Polstein? |
Տևողություն | 84 րոպե |
Շահույթ | 65 270 477 $[10] |
Պաշտոնական կայքէջ | |
Underdog (2007 film) Վիքիպահեստում |
«Սուպերշուն» (անգլ.՝ Underdog), 2007 թվականի ամերիկյան մանկական ֆանտաստիկ կատակերգություն։ Ֆիլմը նկարահանվել է համանուն մուլտսերիալի մոտիվներով, որը հեռարձակվել է 1964-1973 թվականներին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանական բիգլին աշխատանքից հեռացնում են վատ ծառայության համար: Նա հայտնվում է ապաստարանում, որի նկուղում խելագար գիտնական, գենետիկ Սայմոնը և նրա օգնական Քեդ Լեքին շների վրա փորձեր են անցկացնում՝ փորձելով գերունակություններով ցեղատեսակ բուծել։ Բիգլը դուրս է պրծնում բժշկի ձեռքից լաբորատորիայում և պատահաբար իր վրա է լցնում միանգամից մի քանի տասնյակ փորձանոթների պարունակությունը, ինչի շնորհիվ անմիջապես ձեռք է բերում այդ սուպերունակությունը։ Շունը փախչում է, փողոցում ընկնում է շների կացարանի պահակի՝ նախկին ոստիկան Դեն Անգերի մեքենայի տակ, և նա շանը տանում է տուն, որտեղ նրա նոր տերը դառնում է Դենի որդին՝ Ջեքը։
Սկզբում նրանց հարաբերությունները չեն դասավորվում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ Ջեքը իմանում է շան անսովոր ունակությունները․ նա կարողանում է խոսել անգլերեն, վազել և թռչել մեծ արագությամբ, լինել անօդ տարածության մեջ... Ջեքը շանն առաջարկում է դառնալ իրենց քաղաք Քեփիթոլ Սիթիի պահապանը, սուպերհերոս, հանցագործության դեմ պայքարող: Որոշ տատանումներից հետո Շուշայնը համաձայնում է, մանավանդ որ սուպերշան կերպարում նա դուր է գալիս գեղեցկուհի Պոլլիին։
Սուպերշունը սկսում է իր ազնիվ աշխատանքը՝ պաշտպանելու քաղաքը քրեական տարրերից, իսկ Սայմոնը շարունակում է իր հետազոտությունները․ նա պետք է բռնի սուպերշանը, որպեսզի վերցնի նրա գենային նմուշները։ Չարագործն ու Քեդը բռնեւմ են Դենին, ով բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտնականի հրամանով նա իր մոտ է կանչում Շուշայնին։ Նա և Ջեքը օգնության են հասնում, բայց սուպերշունը ստիպված է լինում իր գենային նյութը տալ չարագործին, իսկ վերջինս նրան վերածում է սովորական շան։
Չարագործը, Քեդը և երեք գերշները գնում են քաղաքապետարան, որտեղ պատանդ են վերցնում քաղաքապետին և պահանջում գումար, լաբորատորիա և անձեռնմխելիություն։ Կապված Դենը, Ջեքը և Շուշայնը ազատվում են և նույնպես ժամանում քաղաքապետարան: Քեդը շենքի տանիքին ռումբ է տեղադրում, որը, հատուկ նյութ ցողելով, բոլոր քաղաքաբնակներին կդարձնի չարաբաստիկ ստրուկներ։ Երիտասարդ թղթակից Մոլլին՝ Պոլլիի տիրուհին, մտնում է քաղաքապետարան և տեսնում, թե ինչ է անում Քեդը, բայց չի հասցնում ոչինչ ձեռնարկել, ավազակը նրան կապում է տանիքում։
Բլեսկը հասկանում է, որ արդեն զրկված է իր նախկին ուժից, բայց այնուամենայնիվ շտապում է շենք՝ պատանդներին փրկելու համար։ Նա պատահաբար բախվում է Սայմոնին և կոտրում նրա ձեռքի փորձանոթը՝ նորից ստանալով իր սուպերուժը։ Նույն սուպերուժն ունեցող երեք գերմանական հովվաշների և նույն նյութից խմած Սայմոնին հետ կռվելուց հետո սուպերշունը հաղթում է: Նա ազատում է Պոլիին և Մոլիին, թաղում է ռումբը խորը գետնի տակ:
Չարագործները բանտում են, Դենը կրկին ոստիկան է, Սուպերշունը շարունակում է պահպանել քաղաքի անդորրը, և Պոլլին երբեք չի կռահում, որ իր սիրելի հերոսը իրականում այն նույն բիգլն է, որն ապրում է հարևանությամբ…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Դինքլեյջ – դոկտոր Սայմոն Չարագործ, խելագար գենետիկ գիտնական
- Ալեքս Նյուբերգեր – Ջեք Անգեր, Շուշայնի տերը
- Պատրիկ Ուոբերթոն – Քեդ Լեքի, Սայմանոի օգնականը
- Ջեյմս Բելուշի – Դեն Անգեր, Ջեքի հայրը, նախկին ոստիկան, այժմ շների ապաստարանի պահակ
- Թեյլոր Մոմսեն – Մոլլի, դպրոցական թերթի թղթակից
- Ջոն Սլեթերի – Քեփիթոլ Սիթիի քաղաքապետ
- Սամանթա Բի – Հելեն Պատերսոն, դպրոցի տնօրեն
- Ջեյ Լենո – Կամեո
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյսոն Լի – Բիգլ Շուշայն/Սուպերշուն
- Ջոն Դիմաջիո – բուլդոգ
- Ֆիլ Մորիս – Խեղել, գերմանական հովվաշուն
- Մայքլ Մասսի – Սպանել, գերմանական հովվաշուն
- Քեմ Քլարկ – Հարձակվել, գերմանական հովվաշուն
- Էմի Ադամս – Պոլլի/կոկեր սպանիել Մոլլի
- Բրեդ Գարեթ - ռոտվեյլեր Ռիֆ Ռաֆ, փողոցային խմբավորման ղեկավար
- Ջեսս Հարնել – տիեզերագնաց
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սուպերշունը» թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի 3013 կինոթատրոններում։ Առաջին հանգստյան օրերին այն վաստակել է 11.585.121 դոլար՝ զբաղեցնելով երրորդ տեղը «Բորնի վերջնագիրը» և «Սիմփսոնները կինոյում» ֆիլմերից հետո[11]։ Ֆիլմի վարձույթն ավարտվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին, այդ ժամանակ ֆիլմը հավաքել է 43,8 միլիոն դոլար ԱՄՆ-ում և 21,5 միլիոն դոլար արտերկրում՝ ընդհանուր առմամբ 65,3 միլիոն դոլար ամբողջ աշխարհում[12]։ Ֆիլմը թողարկվել է Blu-ray-ով և DVD-ով 2007 թվականի դեկտեմբերի 18-ին։ Disney-ն այլևս պլաններ չունի առաջին տնային թողարկումից հետո այս ֆիլմը վերահրատարակել որևէ տնային կրիչի վրա, բայց այն հասանելի է iTunes-ում գնելու համար[13]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ընդհանուր առմամբ բացասական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes-ում այն ունի 16 % վարկանիշ՝ հիմնված 70 ակնարկների վրա, իսկ միջին գնահատականը՝ 4,14/10 է: Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է․ «Սուպերշունը հիմնականում մոռացված ադապտացիա է, որը չափազանց շատ է կախված վերամշակված նյութերից և անփույթ արտադրությունից»[14]։ Metacritic-ում ֆիլմը 100-ից ստացել է 37 միավոր՝ հիմնվելով 16 ակնարկների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ ակնարկներ» որակավորմանը[15]։ Հանդիսատեսը CinemaScore, ֆիլմին տվել է «A-» միջին գնահատականը A + -ից F սանդղակով[16]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2007/08/04/movies/04unde.html
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/underdog
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 http://stopklatka.pl/film/ultrapies
- ↑ http://www.imdb.com/title/tt0467110/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://bbfc.co.uk/releases/underdog-2008-0
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=111444.html
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.imdb.com/title/tt0467110/fullcredits
- ↑ 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=underdog.htm
- ↑ «Weekend Box Office Results for August 3-5, 2007». Box Office Mojo. Internet Movie Database. 2007-08-06. Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին. Վերցված է 2015-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Underdog (2007)». Box Office Mojo. Internet Movie Database. 2007-12-14. Արխիվացված է օրիգինալից 2016-12-16-ին. Վերցված է 2015-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Underdog on iTunes». Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2020-09-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Underdog». Rotten Tomatoes. Flixster. Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին. Վերցված է 2015-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Underdog». Metacritic. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «CinemaScore». cinemascore.com. Արխիվացված է օրիգինալից 2022-04-13-ին. Վերցված է 2016-11-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքը
- Ֆիլմի մասին Արխիվացված 2016-03-05 Wayback Machine kidstvmovies.about.com կայքում
- Ֆիլմի մասին christiananswers.net կայքում