Սյուզի Կաստիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզի Կաստիլո
Ծնվել էհոկտեմբերի 27, 1979(1979-10-27)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրMethuen, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունEndicott College? և Methuen High School?
Մասնագիտությունմոդել, հաղորդավար, դերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
Կայքsusiecastillo.com
 Susie Castillo Վիքիպահեստում

Սյուզի Կաստիլո (անգլ.՝ Susie Castillo, հոկտեմբերի 27, 1979(1979-10-27)[1][2], Methuen, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել և «Միսս ԱՄՆ 2003» գեղեցկության մրցույթի հաղթող։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Մեթյուեն քաղաքում։ Նրա հայրը Դոմինիկյան Հանրապետությունից էր, իսկ մայրը՝ Պուերտո Ռիկոյից։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա դեռ երեխա էր։ Հոր հետ ամուսնալուծվելուց հետո մայրը Սյուզիի հետ տեղափոխվեց Լորենս, որտեղ միաժամանակ աշխատում էր մի քանի տեղ, որպեսզի կարողանա հոգալ իր և ընտանիքի ծախսերը[4]։

1966 թվականից, 16 տարեկանում, Կաստիլոն արդեն դարձավ պրոֆեսիոնալ մոդել և նրա նկարները հայտնվեցին պատանիների համար ամսագրերում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Էնդիկոտտա քոլեջ, իսկ 2001 թվականին ավարտեց Էնդիկոտտի քոլեջը՝ ստանալով ճարտարապետի և դիզայների բակալավրի կոչում։ Այդ ժամանակ ներառվեց Կապա Դելտա կանացի ակումբի մեջ[5]։

Գեղեցկության մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Մասաչուսեթս պատանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստիլոն գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթել է 1997 թվականի նոյեմբերին՝ հաղթելով ավելի քան 40 մասնակցի՝ դառնալով «Երիտասարդ Միսս Մասաթչուսեթս 1998»[6]։

1998 թվականի օգոստոսի 17-ին «Miss Teen USA» գեղեցկության մրցույթում Կաստիլոն ներկայացրել է Մասաչուսեթսը, որն անցկացվել է Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում։ Չնայած նրան, որ մրցույթը սովորաբար հեռարձակվում էր ուղիղ եթերով, այդ տարվա հեռարձակումը հետաձգվում է այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի ելույթի պատճառով Մոնիկա Լևինսկու հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ[7]։ Մրցույթը հաղթում է Վանեսա Մինիլյոն՝ Հարավային Կարոլինայից։

Միսս Մասաչուսեթս ԱՄՆ և Միսս ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի նոյեմբերին Կաստիլոն մասնակցեց «Միսս Մասաթչուսեթս ԱՄՆ» գեղեցկության մրցույթին, որն անցկացվեց Բրիջոութեր քաղաքի պետական քոլեջում, նվաճելով այդ տիտղոսը[8]։ Կաստիլոն առաջին լատինաամերիկացին է, որն ստացել է այդ տիտղոսը[9]։ Նա մասնակցել և հաղթել է նաև «Միսս ԱՄՆ 2003» գեղեցկության մրցույթին, որն անցկացվել է Սան Անտոնիոյում 2003 թվականի մարտի 24-ին։ Նա առաջին կինն է դոմինիկա-պուերտոռիկյան տոհմից, որն արժանացել է այդ տիտղոսին։

Լինելով Միսս ԱՄՆ՝ Կաստիլոն մասնակցեց «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին՝ բարեգործություններ անելով ԱՄՆ-ում։ 2003 թվականին նրա «քույրերն» էին Ամելյա Վեգան (Միսս Տիեզերք, Դոմինիկյան Հանրապետություն) և Թամի Ֆարելը (Երիտասարդ Միսս ԱՄՆ, Օրեգոն

Միսս Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստիլոն մասնակցել է «Միսս Տիեզերք 2003» գեղեցկության մրցույթին, որտեղ զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Մրցույթը հաղթել է Ամելյա Վեգանը Դոմինիկյան Հանրապետությունից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  4. Lauren Mechling (2003 թ․ ապրիլի 11). «Miss USA, The Donald, and Me» (անգլերեն). New York Sun.
  5. «Resume of Susie Castillo». IMDb (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. Macdonald, Christine (1998 թ․ հունվարի 25). «Teen Titleholder Reflects New Latino Culture» (անգլերեն). Boston Globe. էջ 11.
  7. «South Carolina contestant wins title» (Press release) (անգլերեն). Associated Press. 1998 թ․ օգոստոսի 18.
  8. «There She Is» (անգլերեն). Boston Globe. 2002 թ․ դեկտեմբերի 5.
  9. David Beard (2003 թ․ փետրվարի 9). «There He Is, the Boyfriend» (անգլերեն). Boston Globe.
  10. Me!, It Is (2008 թ․ սեպտեմբերի 29). «MISS UNIVERSE: MISS UNIVERSE 2003». MISS UNIVERSE (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզի Կաստիլո» հոդվածին։