Սամանթա Բի
| Սամանթա Բի | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25, 1969[1][2] (56 տարեկան) |
| Ծննդավայր | Տորոնտո, Օնտարիո[3] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | ՄաքԳիլի համալսարան, Օտտավայի համալսարան, York Memorial Collegiate Institute?, Humberside Collegiate Institute?, George Brown Polytechnic? և George Brown Theatre School? |
| Մասնագիտություն | լրագրող, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, ձայնային դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
| Ամուսին | Ջեյսոն Ջոնս |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Piper Bee-Jones? և Fletcher Bee-Jones? |
| 🌐 | |
Սամանթա Էնն Բի (անգլ.՝ Samantha Anne Bee հոկտեմբերի 25, 1969[1][2], Տորոնտո, Օնտարիո[3]), կանադա-ամերիկացի կոմեդիանտ, սցենարիստ, պրոդյուսեր, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանթա Էնն Բին ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 25-ին Տորոնտոյում (Օնտարիո նահանգ, Կանադա)։ Սամանթային դաստիարակել է տատիկը։ Նա սովորել է Օտտավայի համալսարանի թատրոնում, Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանում և Տորոնտոյի George Brown Theatre School-ում։
Սամանթայի առաջնաելույթը կինոյում տեղի է ունեցել 2000 թվականին, որտեղ խաղացել է «Իրական երեխաներ, իրական արկածներ» հեռուստասերիալի «Պայթյուն։ Քրիստոֆեր Ուայզի պատմությունը» էպիզոդում որպես հարևանուհի։ Ընդհանուր առմամբ Բին խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նաև եղել է սցենարիստ, կինոպրոդյուսեր, լրագրող և հեռուստահաղորդավար։ 2003 թվականի հուլիսից Բին եղել է The Daily Show երգիծական հեռուստաշոուի թղթակիցներից մեկը։ 2015 թվականի ապրիլից նա լքել է շոուն, որպեսզի աշխատի TBS հեռուստաալիքի կատակերգական հաղորդման վրա[4]։
Սամանթան ամուսնացել է 2001 թվականին սցենարիստ Ջեյսոն Ջոնսի հետ։ Ամուսինները ունեցել են երեք երեխա՝ դուստր՝ Փայփեր Բի Ջոնսը, որդի՝ Ֆլետչեր Բի Ջոնսը[5] և ևս մեկ դուստր՝ Ռիփլի Բի Ջոնսը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2000 | ս | Իրական երեխաներ, իրական արկածներ | Real Kids, Real Adventures | հարևանուհի |
| 2001 | ս | Անվերջանալի սերտողությունը | The Endless Grind | աղջիկ |
| 2003 | հֆ | Ջասպեր, Տեխաս նահանգ | Jasper, Texas | Քեթի |
| 2004 | ֆ | Խոզապուխտ և պանիր | Ham & Cheese | Հուդսոն Բեթ |
| 2006 | ս | Պրոդյուսեր | Love Monkey | Քերոլ Դյուլակ |
| 2007 | ս | Ոչ թե սա, այլ սա | Not This But This | աղջիկ |
| 2007 | ս | Փրկիր ինձ | Rescue Me | անշարժ գույքի գործակալ |
| 2007 | հֆ | Երկու ընտանիք | Two Families | |
| 2008 | ֆ | Սուրբ ծնունդ Կուպերի ընտանիքում | Coopers' Camera | Նենսի Կուպեր |
| 2009 | ֆ | Մայրություն | Motherhood | Հոփեր Էլիսոն |
| 2009 | ֆ | Այն, ինչ տեղի է ունենում | Whatever Works | Chess Mother |
| 2009-2011 | ս | Մահացու ձանձրույթ | Bored to Death | Ռենե |
| 2010 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Վանեսա Քարվիլ |
| 2010 | հֆ | Սիրային նամակներ | Love Letters | Մելիսա |
| 2010-2012 | ս | Սեզամի փողոց | Sesame Street | մայր սագ |
| 2011 | ս | Մայքլ։ Երեքշաբթի և հինգշաբթի | Michael: Tuesdays & Thursdays | Նենսի Սլեյդ |
| 2012 | ս | Աստված | Good God | Սոմերս Շենդի |
| 2012-2013 | ս | Բոբի խորտկարանը | Bob’s Burgers | Պեմ |
| 2013-2014 | ս | Ֆինեսն ու Ֆերբը | Phineas and Ferb | Լայլա Լոլիբերի |
| 2013-2014 | ս | Ստեղծագործական գալակտիկաներ | Creative Galaxy | մամա |
| 2014 | ս | Մայքլ Ջեյ Ֆոքսի Շոուն | The Michael J. Fox Show | բժիշկ Յանգ |
| 2014 | ս | Անբան մարդ | Deadbeat | Դարսի |
| 2014 | ֆ | Վարորդական դասեր | Learning to Drive | Դեբի |
| 2015 | ս | Խաղը սկսվեց | Game On | Ջերի |
| 2015 | ֆ | Քույրեր | Sisters | Լիզ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- 1 2 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/samantha-bee/
- ↑ «Watch Jon Stewart Give Samantha Bee Emotional 'Daily Show' Send-Off». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Jason Jones and Samantha Bee Welcome Second Child». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Բի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տորոնտո քաղաքում ծնվածներ
- ՄաքԳիլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Կանադացի ֆեմինիստներ
- Սցենարիստներ այբբենական կարգով