Ջոան Ուայլդերը ժողովրդականություն վայելող կանացի վեպերի հեղինակ է։ Մի օր նա իր փոստային արկղում Կոլումբիայի իր քրոջ կողմից ուղարկված մի փաթեթ է գտնում։ Հեռախոսային զանգը հաստատում է ամենավատ կանխագուշակությունները՝ քրոջն առևանգել են, և առևանգողները նրա փոխարեն պահանջում են փաթեթը։ Ամեն ինչի մասին մոռանալով Ջոանը նետվում է քրոջն օգնության, բայց վայրէջքից մի ժամ հետո արդեն իսկ մոլորվում է։ Նրան փորձում են սպանել, բայց ամերիկացի վարձկան Ջեք Կոլտոնը կարողանում է աղջկան փրկել ավազակների ճանկերից։ Նրանց երկուսին ջունգլիներում սպասվում է էքստրեմալ արկածներ, գանձերի որոնում և, իհարկե, ռոմանտիկ սիրային պատմություն։