Jump to content

Սիմոն Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Սիմոնյան
արմտ. հայ.՝ Սիմոն Սիմոնեան
Ծնվել էմարտի 11 (24), 1914
ԾննդավայրԱյնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 11, 1986(1986-03-11) (71 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և հրապարակախոս
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Մեծ Լիբանան և  Լիբանան
ԿրթությունԿրթասիրաց վարժարան (1930)
ԱշխատավայրՀայկազյան ազգային վարժարան, Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան, Դարուհի Հակոբյան վարժարան, Հովակիմյան-Մանուկյան վարժարան և Սփիւռք

Սիմոն Օվեի Սիմոնյան (մարտի 11 (24), 1914, Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 11, 1986(1986-03-11), Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ արձակագիր, դասագրքերի հեղինակ, խմբագիր, հրապարակախոս, մանկավարժ, բանասեր։ «Սփյուռք» շաբաթաթերթի և «Սևան» տպագրատան ու հրատարակչատան (Բեյրութ) հիմնադիրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Հալեպի Կրթասիրաց վարժարանը, 1935 թվականին՝ Անթիլիասի դպրեվանքը։ 1935-1946 թվականներին ուսուցչություն է արել Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, 1946-1955 թվականներին՝ Անթիլիասի դպրեվանքում, 1947-1960 թվականներին, միաժամանակ՝ Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, 1946 թ. «Սևան» պարբերագրքի խմբագիր, 1947-1955 թվականներին՝ «Հասկ» թերթի խմբագրապետ, 1958-1974 թվականներին՝ «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր։ Մի շարք ժողովածուների («Լեռնականներու վերջալոյսը»[2], «Սիփանայ քաջեր»[3] (Ա և Բ հատորներ), «Լեռ եւ ճակատագիր»[4]) և վեպերի («Խմբապետ Ասլանին աղջիկը» և «Անժամանդրոս»)[5] հեղինակ է։

1955 թվականին Բեյրութում հիմնադրել է «Սևան» տպարանը[6] և նույնանուն «Սևան» հրատարակչությունը[7]) /Սևան տպարան/, որտեղ տպագրվել են շուրջ 500[8] դասագրքեր, գրական-գեղարվեստական, գիտաբանասիրական, թարգմանչական և բազմաբնույթ այլ գրքեր։

Սիմոնյանը կազմել է նաև հայոց պատմության, մայրենի լեզվի («Արագած», համահեղինակ՝ Օննիկ Սարգիսյան[9]), աշխարհագրության (համահեղինակներ՝ Երուանդ Պապայան և Օննիկ Սարգիսյան) և քերականության (համահեղինակ՝ Սարգիս Պալյան) դասագրքեր[10], գրել բանասիրական ուսումնասիրություններ («Արեւելահայ գրողներ», 1965, «Արեւելահայ գրականութիւն», 1965, «Հին հայ մատենագրութիւնը որպէս ենթահող արդի հայ գրականութեան», 1975, «Նորայայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի», 1981)։

  • «Կը խնդրուի... խաչաձեւել» (1965)[11]
  • «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967)
  • «Սիփանայ քաջեր» (Ա և Բ հատորներ, 1967 և 1970)[12]
  • «Լեռնականներու վերջալոյսը» (1968)[13]
  • «Լեռ եւ ճակատագիր» (1972)[14]
  • «Անժամանդրոս» (1978 և 1998)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1034540157 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Թեհմինա Մարության/Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալույսը» ժողովածուն - See more at: http://mirhav.blogspot.com/2015/07/Tehmina-Marutyan-Simon-Simonyani-Lernakanneru-verjaluysy-jorovatsun.html#sthash.nuDeVg3r.dpuf. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  3. Գոհար Հարությունյան «Սիփանա քաջերն ընդդեմ նահանջի» http://kantegh.asj-oa.am/2357/1/46.pdf Արխիվացված 2019-06-26 Wayback Machine
  4. Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին http://mirhav.blogspot.com/2015/07/grakan-namakani-Hamo-Sahyani-namaky-Simon-Simonyanin.html. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. http://www.haigazian.edu.lb/ADRC/Documents/CombinedBook.pdf Անդրանիկ Տագէսեան «Սփիւռքահայ Հաղորդակցական Իւրօրինակ Ցանց Մը . 1940-80 ականներուն Սիմոն Սիմոնեանի Սեւան Հրատարակչական Տան Հայերէն Դասագիրքերը», էջ 117. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  7. http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  8. Ժիրայր Դանիելյան, «Գրական որոնումներ», Սիմոն Սիմոնյան բանասէրն ու գրահրատարակիչը, Անթիլիաս 2007, էջ 76.
  9. http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD%D5%A5%D5%A1%D5%B6-%D6%85. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  10. Ասատուր Կիւզելյան, «Կը խօսին նամակները», Լիբանան, 2014, էջ 18.
  11. Կը խնդրուի … խաչաձեւել
  12. Սիփանայ քաջեր
  13. Լեռնականներու վերջալոյսը
  14. Լեռ եւ ճակատագիր