Սիեռա դե Անկարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիեռա դե Անկարես
իսպ.՝ Sierra de Ancares գալ.՝ Serra dos Ancares
Տեսակսիեռա և հուշարձան
Երկիր Իսպանիա[1]
Վարչատարածքային միավորԼեոնի շրջան և Լուգո
Աշխարհագրական
տեղադրություն
Պիրենեյան թերակղզի
ԼեռնաշղթաGalician Massif?
Բարձրությունը ծովի մակարդակից1987 մետր
Երկարություն95 կմ
Լայնություն32 կմ
Բարձրագույն գագաթQ6074982?
Սիեռա դե Անկարես (Իսպանիա)##
Սիեռա դե Անկարես (Իսպանիա)

Սիեռա դե Անկարես (իսպ.՝ Sierra de Ancares գալ.՝ Serra dos Ancares), լեռնազանգված Իսպանիայի հյուսիս արևմուտքում։2006 թվականից տարածքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) պաշտպանության տակ և համարվում է հատուկ պաշտպանության տարածք[2]։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս լեռնազանգվածը համարվում է Գալիսիա և Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքների միջև բնական սահման։ Լեռնազանգվածի ամենաբարձր կետը 1987 մ բարձրություն ունեցող Կունիա լեռն է։ Այլ նշանակալի գագաթներից են 1,935 մ բարձրությամբ Մուստալար գագաթը, Միրավելեսը՝ 1,969 մ բարձրությամբ։ Իսկ փոքր գագաթը Serra do Courel է՝ ընկած այս տիրույթի հարավում, որը ձգվում է լեռնազանգվածին զուգահեռ։ Զբաղեցնում է 67.280 հա մակերես։

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնազանգվածը պատված է անտառներով, հարուստ է բուսական և կենդանական աշխարհներով։

Այս տարածքում աճող հիմնական ծառատեսակներից է ուռենին և եվրոպական լաստենին, որոնք հանդիպում են ջրային տարածքներին մոտ վայրերում։ Հանդիպում են նաև շագանակ, հացենին, կաղնին։

Տարածքի բնությունը գրեթե անվնաս է. առկա են հազվագյուտ տեսակի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ։ Այստեղ բնակվում է կանտաբրյան արջի առանձնյակներ։ Այստեղ հանդիպող թռչնատեսակներից են քարարծիվ, օձակեր արծիվ, սապսան, կիսագունավոր փայտփորիկ, մոխրագույն կաքավ, գիշանգղ, տարբեր կաթնասուններ։

Բնության պահպանության համար որոշ տարածքներ հայտարարվել է որպես արգելոց[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Os Ancares UNESCO-MAB Biosphere Reserve». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Reserva de la biosfera: Ancares Leoneses». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիեռա դե Անկարես» հոդվածին։