Սիդնեյի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդնեյի օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն, ճարտարապետական հուշարձան, տեսարժան վայր և historical cultural heritage site?
Երկիր Ավստրալիա[1][2]
Գտնվելու վայրըՍիդնեյ, Ավստրալիա
Հիմնադրման ամսաթիվ1973
ՃարտարապետՅոռն Ուտզոն[3] և Peter Hall?[3]
Կայքsydneyoperahouse.com(անգլ.)
 Sydney Opera House Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 166
ռուս..անգլ..ֆր.

Սիդնեյի օպերային թատրոն (անգլ.՝ Sydney Opera House), բազմաֆունկցիոնալ երաժշտական թատրոն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում։ Աշխարհի ամենահայտնի կոթողներից է, հանդիսանում է Ավստրալիայի խորհրդանիշը։ 2007 թվականի հունիսի 28-ից Սիդնեյի օպերային թատրոնը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծվել է դանիացի ճարտարապետ Յորն Ուդզոնի կողմից, ով հաղթել էր 1950-ականներին հայտարարված միջազգային մրցույթում։ Բացվել է 1973 թվականի հոկտեմբերի 20-ին[5]։ Նախագծի համար Ուդզոնը 2003 թվականին արժանացել է Պրիտցկերյան Ճարտարապետություն մրցանակի։ Թատրոնը կառուցվել է 14 տարում, արժեքը կազմել է 102 միլլիոն դոլար։

Սիդնեյի օպերային թատրոնի շենքը կառուցվել է էքսպրեսիոնիզմի ոճով՝ միախառնված ռադիկալ և նորարարական տարրերով։ Շինությունն զբաղեցնում է 2,2 հեկտար տարածք[6], երկարությունը 185 մետր է, առավելագույն լայնությունը՝ 120 մետր։ Շենքը կշռում է 161.000 տոննա, հենված է 580 սյուների վրա, որոնք գտնվում են ջրի մեջ՝ ծովի մակարդակից 25 մետր խորության վրա։ Շինության էներգաօգտագործումը համարժեք է 25 000 բնակչություն ունեցող քաղաքի էներգիայի սպառմանը։ Էներգիան բաշխվում է 645 կմ մալուխներով[7]։ Շինության առագաստանման տանիքը կազմված է 2 194 պատրաստի հատվածներից, բարձրությունը 67 մետր է, կշռում է ավելի քան 27 տոննա, կառույցը պահում են 350 կմ երկարությամբ պողպատե ճոպանները։

Ներկայացումների սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերային թատրոնի շենքում կան հետևյալ ներկայացումների սրահները[8]։

  • Համերգասրահ, նստատեղ՝ 2,679, համարվում է Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի կենտրոնը, օգտագործվում է նաև այլ մեծաթիվ համեգների ժամանակ[9]
  • Joan Sutherland թատրոն, նախաբեմային թատրոն 1,507 նստատեղով[10], Ավստրալիայի օպերայի և բալետի թատրոնի կենտրոնն է, մինչև 2012 թվականի հոկտեմբերի 16-ը հայտնի էր որպես Օպերային թատրոն[11]
  • Դրամատիկական թատրոն։ նախաբեմայի թատրոն 544 նստատեղով, օգտագործվում է Սիդնեյի թատրոն կազմակերպության կողմից, ինչպես նաև պարային, թատերական բեմադրիչների կողմից
  • Playhouse, ետնաբեմով թատրոն՝ 398 նստատեղով
  • Ստուդիո, 400 հոգի տարողությամբ տարածք
  • Utzon Room, փոքրիկ բազմակի օգտագործման վայր, ունի 210 անձ տեղավորելու հնարավորություն
  • Ձայնագրման ստուդիա
  • Outdoor Forecourt, բացօթյա տարածք, բազմակի հնարավորություններով բացօթյա վայր
Համերգասրահի ներքին տեսքը
Համերգասրահի արտաքին տեսքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 https://www.abc.net.au/news/2016-01-31/peter-hall-architect-who-fixed-opera-house-after-utzon-departed/7127160
  4. Braithwaite, David (2007 թ․ հունիսի 28). «Opera House wins top status». The Sydney Morning Herald. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
  5. «Sydney Opera House history». Sydney Opera House Official Site.
  6. Н. А. Ионина 100 великих чудес света. — М.: Вече, 2001. — С. 510—514.
  7. «Сиднейская опера: театр, плывущий под парусами». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Sydney Opera House venues». sydneyoperahouse.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  9. Sydney Opera House Grand Organ specification
  10. [1] JST Technical Specifications as of Jan 2013, p. 5
  11. «Opera House theatre to be renamed after Sutherland». Australian Broadcasting Corporation. 2012 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնեյի օպերային թատրոն» հոդվածին։