Սթիվեն Ամել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Ամել
Ծնվել էմայիսի 8, 1981(1981-05-08) (42 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունSt. Andrew's College?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունկինոդերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՆետ
Ամուսին(ներ)Քերոլին Լոուրենս և Cassandra Jean?

Ստիվեն Ադամ Ամել (անգլ.՝ Stephen Adam Amell, մայիսի 8, 1981(1981-05-08), Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է Օլիվեր Քուին/Կանաչ Նետը դերով «Նետ» հեռուստասերիալում։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ամելը նկարահանվել է «Մոտիկ ընկերները» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի 2 սերիաներում։ Ամելը մարմնավորել է Ադամին «Դանթեի մանչը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, սակայն երկրորդ եթերաշրջանում նրան փոխարինել է Ջոն Ֆլեմինգը։ 2007 թվականին Ամելը հաղթել է Ջեմինի մրցանակաբաշխությունը իր դերով «ՌեԳենեսիս» հեռուստասերիալում։

Նա դերեր է ունեցել «Դա խճճվել է իմ մազերին» և «Հըրթլենդ» հեռուստասերիալներում։ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Ամելը նկարահանվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում և մարմնավորել է մարդագայլ Բրեյդիին։

Ամելը մարմնավորել է Ժորան վան դեր Սլութին «Նաթալի Հալոուայ» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 2011 թվականի մայիսին։

2011 թվականի հոկտեմբերի 2-ին Ամելը նկարահանվել է «Կախաղան» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում և մարմնավորել է Ջեյսոնին։ Նա նաև նկարահանվել է «90210» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում Ջիմի դերով։

2011 թվականի հոկտեմբերի 28-ին Ամելը հայտարարում է, որ նա ավարտեց «Նորեկը» հեռուստասերիալի ամանորյա սերիայի նկարահանումները Զոեյ Դեյշենելի և Մաքս Գրինֆիլդի հետ։ 2011 թվականի նոյեմբերի 9-ին նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Անձնական պրակտիկա» հեռուստասերիալում մարնավորելով Սքոթիին։

2012 թվականի հունվարին Ամելը ստանում է գլխավոր դեր «Նետ» հեռուստասերիալում, որը սկիզբ է առել «Կանաչ նետը» ծաղրանկարների գրքից։

2015 թվականի մարտի 31-ին Ամելը նկարահանվում է «Նինջա - կրիաներ 2» ֆիլմում՝ մարմնավորելով Քեյսի Ջոնսին։ Այն հեռարձակվելու է 2016 թվականի Հունիսի 3-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելը ծնվել է Տորոնտոյում։ Նա դերասան Ռոբբի Ամելլի զարմիկն է։

Ամելը ամուսնացած է մոդել և դերասանուհի Քասանդրա Ջինի հետ։ Նրանց ամուսնական արարողությունը եղել է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Կարիբիայում և երկրորորդ անգամ՝ 2013 թվականի մայիսի 26-ին Նոր Օռլեանում։ Նրանք ունեն մեկ դուստր, ով ծնվել է 2013 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2007 Թրեյսի Ֆրագմենթսը Դետեկտիվ
2007 Փակելով Մատանին Թռդի Գորդոն
2009 Ճչացողները Տղա
2011 Մնա ինձ հետ Թրեվիս Կարճամենտրաժ
2016 Նինջա - կրիաներ 2 Քեյսի Ջոնսին

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2004 Մոտիկ ընկերները Մարզիչ 2 սերիա
2004 Դեգրասի։ Հաջորդ սերունդը Դռնապան Սերիա. «Ուրվականը մեքենայի մեջ. մաս 2»
2005 Կորածը Իեն Հարինգտոն Սերիա. «Տարեդարձի թուղթը»
2005 Շրջված Սպասավոր Սերիա. «Ռիվեր»
2005 Գեղեցիկ մարդիկ Ջեյսոն 5 սերիա
2005 Դանթեի մանչը Ադամ 2 սերիա
2006 Տան հաջորդ դուռը Բադի Հարելսոն
2006-08 Վարձով զրույց Բիլի Գլխավոր դեր. 18 սերիա
2007 ՌեԳենեսիս Քրեյգ Ռիդելմայեր 2 սերիա
2007-09 Դա խճճվել է իմ մազերին Մեթև 4 սերիա
2007-12 Հըրթլենդ Նիք Հարվել 6 սերիա
2009 Պայթյունի կետը Պիտր Հանդերսոն Սերիա. «Վերքեր դուրս եկեք»
2010 Կապույտ սարի նահանգը Թրեվիս ՄաքԿենա 2 սերիա
2010 CSI: Մայամի Պիտր Թրութ Սերիա. «Անքունը Մայամիում»
2010 Ջրային ոստիկանություն։ Լոս Անջելես Մարին Գուների Սերժանտ Էնդրև Ուիվեր Սերիա. «Առատաձեռնություն»
2010 Խաչվող եզրեր։ Կրակ և Սառույց Ֆիլիպ Սիվերմ
2011 Վամպիրի օրագրեր Բրեյդի 2 սերիա
2011 CSI: Հանցանքի վայր Ա. Գասթ Սերիա. «73 վայրկյան»
2011 Նատալի Հալոուվայ Ժորան վան դեր Սլութ
2011 Կախաղանը Ջեյսոն 10 սերիա
2011 90210 Ջիմ 2 սերիա
2011-12 Նորեկը Կայլի 2 սերիա
2012 Անձնական պրակտիկա Սքոթ Բեքեր 7 սերիա
2012-ից Նետ Օլիվեր Քուին/Կանաչ Նետ Գլխավոր
2013 Երբ կանչում է սիրտը Վին Դելայնի
2014-ից Ֆլեշ Օլիվեր Քուին/Կանաչ Նետ 3 սերիա
2015 Ռիլսայդ Իրեն Սերիա. «Սուպերհերոսներ»
2015 WWE Raw Իրեն 2 սերիա
2016 Վաղվա լեգենդները Օլիվեր Քուին/ Կանաչ Նետ 2 սերիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ամել» հոդվածին։