Ռոբբի Ամել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբբի Ամելլից)
Ռոբբի Ամել
Ի ծնե անուն՝Robbie Amell
Ծննդյան թիվ՝ապրիլի 21, 1988(1988-04-21) (35 տարեկան)
Ծննդավայր՝Կանադա Կանադա Տորոնտո, Օնտարիո,
Երկիր՝Կանադա Կանադա
Քաղաքացիություն՝Կանադա
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝2005-ներկա ժամանակները
IMDb։ID 2064412

Ոեբերտ Պատրիկ (Ռոբբի) Ամել (անգլ.՝ Robert Patrick «Robbie» Amell, ապրիլի 21, 1988(1988-04-21), Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելը ծնվել է Տորոնտոյում, բայց նրա ծնողները ունեն իռլանդական արմատներ։ Իր քրոջ հետ միասին զբաղվել է մոդելային բիզնեսով և 6 տարեկան հասակում ֆիլմերում խաղացել է փոքրիկ դերեր։ 2000 թվականին ավարտել է Տորոնտոյի միջնակարգ դպրոցը, իսկ արդեն 16 տարեկանից սկսել է խաղալ դպրոցի ներկայացումներում, ինչպիսիք են «Շատ կարևոր է լինել լուրջ»՝ ավագ դպրոցում։ Նրա սերը դեպի դերասանությունը բերել է Canadian Studios Acting Academy։ Նա ավարտել է Lawrence Park Collegiate համալսարանը Տորոնտոյում 2006 թվականին։ Սթիվեն Ամելը նրա զարմիկն է։ 2013 թվականին ստացել է կրկնակի գործակալի և գերբնական ուժերով օժտված մարդու գլխավոր դերը «Ապագայի մարդիկ» հեռուստասերիալում։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի հայերեն անվանումը իրական անվանումը դերը նշումներ
2005 Մեծածախ էժան է 2 Cheaper by the Dozen 2 Դենիել Մուրտագ երկրորդական դեր
2007 Ամերիկական կարկանդակ 6։ Իրարանցում հանրակացարանում American Pie Presents։ Beta House Նիկ Անդերսոն երկրորդական դեր
2007 Նետված է մեռնելու Left for Dead Բլեր գլխավոր դեր
2008 Այս պատկերը Picture This Դրյու Փեթերսոն օրիգինալ ֆիլմ ABC
2009 Սքուբի-Դու 3։ Գաղտնիքը սկսվում է Scooby-Doo! The Mystery Begins Ֆրեդ Ջոնս Ուորներ / անիմացիոն ցանց
2010 Սքուբի-Դու 4։ Լճի հրեշի անեծքը Scooby-Doo! Curse of the Lake Monster Ֆրեդ Ջոնս Ուորներ / անիմացիոն ցանց
2011 Seeing Is Believing Նիկ Փայտ
2012 Կայծակի հարվածը Struck By Lightning Ջաստին Ուոկեր
2012 Band School Մայք
2013 Շտապելու անատոմիան Anatomy to the Tide Բրեդ ՄաքՄանուս գլխավոր դեր
2015 Միամիտը The Duff Վեսլի Ռաշ գլխավոր դեր

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի իրական անվանումը դերը
2006 Runaway Ստեֆան
2006-2008 Life with Derek Մաքս Միլլեր
2008 Murdoch Mysteries ՈՒոլանս Դրիսկոլ
2010 Destroy Build Destroy խաղում է իր իրական կերպարով
2010 Unnatural History Մայքլ Օ'Մելլի
2008-2011 True Jackson, VP Ջիմմի Մեդիգան (Տիբերիուս)
2011 How I Met Your Mother «Սքուբի» շուն Ռոբի
2011 Brothers & Sisters երիտասարդ Ուիլյամ Ուոլքեր
2011 Yu-Gi-Oh! 5D's Լինդոն
2011-2012 Revenge Ադամ
2011 CSI։ NY Րայլի
2012 Alcatraz երիտասարդ Րեյ Արչեր
2012 Pretty Little Liars Էրիկ Խհան, Նոելյա Խհանի ավագ եղբայրը
2013 1600 Penn Դ.Բ.
2013 Hot in Cleveland Լլոյդ
2013 The Tomorrow People (Ապագայի մարդիկ) Սթիվեն Ջեմիսոն
2014- ներկա ժամանակ The Flash(Ֆլեշ) Ռոննի Ռեյմոնդ/Կրակե փոթորիկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]