Jump to content

Սթիվեն Ամել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Ամել
Ծնվել էմայիսի 8, 1981(1981-05-08) (44 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունSt. Andrew's College?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունկինոդերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՆետ
Ամուսին(ներ)Քերոլին Լոուրենս և Cassandra Jean?

Ստիվեն Ադամ Ամել (անգլ.՝ Stephen Adam Amell, մայիսի 8, 1981(1981-05-08), Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է Օլիվեր Քուին/Կանաչ Նետը դերով «Նետ» հեռուստասերիալում։

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ամելը նկարահանվել է «Մոտիկ ընկերները» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի 2 սերիաներում։ Ամելը մարմնավորել է Ադամին «Դանթեի մանչը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, սակայն երկրորդ եթերաշրջանում նրան փոխարինել է Ջոն Ֆլեմինգը։ 2007 թվականին Ամելը հաղթել է Ջեմինի մրցանակաբաշխությունը իր դերով «ՌեԳենեսիս» հեռուստասերիալում։

Նա դերեր է ունեցել «Դա խճճվել է իմ մազերին» և «Հըրթլենդ» հեռուստասերիալներում։ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Ամելը նկարահանվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում և մարմնավորել է մարդագայլ Բրեյդիին։

Ամելը մարմնավորել է Ժորան վան դեր Սլութին «Նաթալի Հալոուայ» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 2011 թվականի մայիսին։

2011 թվականի հոկտեմբերի 2-ին Ամելը նկարահանվել է «Կախաղան» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում և մարմնավորել է Ջեյսոնին։ Նա նաև նկարահանվել է «90210» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում Ջիմի դերով։

2011 թվականի հոկտեմբերի 28-ին Ամելը հայտարարում է, որ նա ավարտեց «Նորեկը» հեռուստասերիալի ամանորյա սերիայի նկարահանումները Զոեյ Դեյշենելի և Մաքս Գրինֆիլդի հետ։ 2011 թվականի նոյեմբերի 9-ին նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Անձնական պրակտիկա» հեռուստասերիալում մարնավորելով Սքոթիին։

2012 թվականի հունվարին Ամելը ստանում է գլխավոր դեր «Նետ» հեռուստասերիալում, որը սկիզբ է առել «Կանաչ նետը» ծաղրանկարների գրքից։

2015 թվականի մարտի 31-ին Ամելը նկարահանվում է «Նինջա - կրիաներ 2» ֆիլմում՝ մարմնավորելով Քեյսի Ջոնսին։ Այն հեռարձակվելու է 2016 թվականի Հունիսի 3-ին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելը ծնվել է Տորոնտոյում։ Նա դերասան Ռոբբի Ամելլի զարմիկն է։

Ամելը ամուսնացած է մոդել և դերասանուհի Քասանդրա Ջինի հետ։ Նրանց ամուսնական արարողությունը եղել է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Կարիբիայում և երկրորորդ անգամ՝ 2013 թվականի մայիսի 26-ին Նոր Օռլեանում։ Նրանք ունեն մեկ դուստր, ով ծնվել է 2013 թվականին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴերՆշումներ
2007Թրեյսի ՖրագմենթսըԴետեկտիվ
2007Փակելով ՄատանինԹռդի Գորդոն
2009ՃչացողներըՏղա
2011Մնա ինձ հետԹրեվիսԿարճամենտրաժ
2016Նինջա - կրիաներ 2Քեյսի Ջոնսին

Հեռուստասերիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴերՆշումներ
2004Մոտիկ ընկերներըՄարզիչ2 սերիա
2004Դեգրասի։ Հաջորդ սերունդըԴռնապանՍերիա. «Ուրվականը մեքենայի մեջ. մաս 2»
2005ԿորածըԻեն ՀարինգտոնՍերիա. «Տարեդարձի թուղթը»
2005ՇրջվածՍպասավորՍերիա. «Ռիվեր»
2005Գեղեցիկ մարդիկՋեյսոն5 սերիա
2005Դանթեի մանչըԱդամ2 սերիա
2006Տան հաջորդ դուռըԲադի Հարելսոն
2006-08Վարձով զրույցԲիլիԳլխավոր դեր. 18 սերիա
2007ՌեԳենեսիսՔրեյգ Ռիդելմայեր2 սերիա
2007-09Դա խճճվել է իմ մազերինՄեթև4 սերիա
2007-12ՀըրթլենդՆիք Հարվել6 սերիա
2009Պայթյունի կետըՊիտր ՀանդերսոնՍերիա. «Վերքեր դուրս եկեք»
2010Կապույտ սարի նահանգըԹրեվիս ՄաքԿենա2 սերիա
2010CSI: ՄայամիՊիտր ԹրութՍերիա. «Անքունը Մայամիում»
2010Ջրային ոստիկանություն։ Լոս ԱնջելեսՄարին Գուների Սերժանտ Էնդրև ՈւիվերՍերիա. «Առատաձեռնություն»
2010Խաչվող եզրեր։ Կրակ և ՍառույցՖիլիպ Սիվերմ
2011Վամպիրի օրագրերԲրեյդի2 սերիա
2011CSI: Հանցանքի վայրԱ. ԳասթՍերիա. «73 վայրկյան»
2011Նատալի ՀալոուվայԺորան վան դեր Սլութ
2011ԿախաղանըՋեյսոն10 սերիա
201190210Ջիմ2 սերիա
2011-12ՆորեկըԿայլի2 սերիա
2012Անձնական պրակտիկաՍքոթ Բեքեր7 սերիա
2012-իցՆետՕլիվեր Քուին/Կանաչ ՆետԳլխավոր
2013Երբ կանչում է սիրտըՎին Դելայնի
2014-իցՖլեշՕլիվեր Քուին/Կանաչ Նետ3 սերիա
2015ՌիլսայդԻրենՍերիա. «Սուպերհերոսներ»
2015WWE RawԻրեն2 սերիա
2016Վաղվա լեգենդներըՕլիվեր Քուին/ Կանաչ Նետ2 սերիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ամել» հոդվածին։