Սերը ժանտախտի օրերին (ֆիլմ)
Սերը ժանտախտի օրերին անգլ.՝ Love in the Time of Cholera | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Սերը ժանտախտի ժամանակ |
Թվական | 2007 և փետրվարի 21, 2008[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Նյուել |
Պրոդյուսեր | Scott Steindorff? |
Սցենարի հեղինակ | Ռոնալդ Հարվուդ |
Դերակատարներ | Խավիեր Բարդեմ, Giovanna Mezzogiorno?, Բենջամին Բրեթ, Ջոն Լեգուիզամո, Catalina Sandino Moreno?, Ֆերնանդա Մոնտենեգրու, Հեկտոր Էլիզոնդո, Լև Շրայբեր, Ana Claudia Talancón?, Ունաքս Ուգալդե, Էնջի Սեպեդա, Լաուրա Հերինգ, Claudia Liliana González?, Ալիսիա Բորաչերո և Paola Turbay? |
Օպերատոր | Աֆոնսու Բեատու |
Երաժշտություն | Շակիրա և Անտոնիու Պինտու |
Մոնտաժ | Միք Օդսլի |
Պատմվածքի վայր | Կոլումբիա |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 133 րոպե |
Բյուջե | 50 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Սերը ժանտախտի օրերին» (անգլ.՝ Love in the time of cholera) ԱՄՆ, 2007), անգլիացի կինոռեժիսոր Մայք Նյուելի տասներեքերորդ ֆիլմը, թողարկվել է 2007 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վեպի հիման վրա[2] և նվիրվել է հեղինակի 80-ամյա հոբելյանին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենտինո Արիսա անունով մի խեղճ երիտասարդ հավիտենական սիրո երդում է տալիս Ֆերմինա Դասա անունով մի աղջկա, սակայն աղջկա հայրը դեմ է նրանց հարաբերություններին։ Նա աղջկան տեղափոխում է բարեկամների մոտ, բայց երիտասարդների սերը շարունակում է ապրել։ Վերջապես աղջկա հայրը որոշում է, որ զգացմունքներն անցել են և աղջիկը տուն է վերադառնում։ Վերադառնալուց հետո սիրահարները նորից հանդիպում են, բայց Ֆերմինա Դասան հասկանում է, որ այլևս չի սիրում երիտասարդին և ամուսնանում է հարուստ երկրպագուի հետ։ Սակայն Ֆլորենտինոն չի նահանջում իր սիրուց։ Նա որոշում է հարստանալ և նվաճել աղջկա սերը։ Արիսան դառնում է Կարիբյան գետային շոգենավատորմի նախագահ և հույս է ունենում, որ Ֆերմինա Դասայի ամուսնու՝ բժիշկ Ուրբինոյի մահից հետո կմիանա իր սիրուն։ Անցնում է կես դարից ավելի։ Ֆերմինա Դասայի ամուսինը մահանում է՝ ընկնելով աստիճաններից, և սիրահարների մոտ զգացմունքները նորից գլուխ են բարձրանում[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան/Դերասանուհի | Դեր |
---|---|
Խավիեր Բարդեմ | Ֆլորենտինո Արիսա |
Ջովաննա Մեցոջորնո | Ֆերմինա Դասա |
Բենջամին Բրեթ | Խուվենալ Ուրբինո |
Ջոն Լեգուիզամո | Լորենսո Դասա (Ֆերմինա Դասայի հայրը) |
Լև Շրայբեր | Լոտարիո Տուգուտ (Ֆլորենտինո Արիսայի ընկեր) |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի կարգախոսը․ «Ինչքան երկար կարելի է սպասել սիրուն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kinokalender.com/film6180_die-liebe-in-den-zeiten-der-cholera.html
- ↑ «Любовь во время холеры». gidonline.io (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Фильм Любовь во время холеры (Love in the Time of Cholera): фото, видео, список актеров - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2007 դրամա ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Մայք Նյուելի ֆիլմեր
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1880-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1890-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1900-ականներին